Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Նաեւ Իսրայէլի որդիներին ասես. Իսրայէլի որդիներիցը եւ իսրայէլի մէջ պանդխտացող օտարականներից ով որ իր զաւակներիցը Մողոքին տայ, անպատճառ պիտի մեռցնուի. Այն երկրի ժողովուրդը քարերով քարկոծեն նորան։

3 Եւ ես իմ երեսն այն մարդի վերայ պիտի դարձնեմ, եւ նորան իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ, որովհետեւ նա իր զաւակներիցը Մողոքին է տուել իմ սրբարանը պղծելու եւ իմ սուրբ անունը անարգելու համար։

4 Եւ եթէ այն մարդն իր զաւակներիցը Մողոքին տալիս այն երկրի ժողովուրդը աչքերը խփէ, որ նորան չմեռցնեն,

5 Այն ժամանակ ես իմ երեսը պիտի դարձնեմ այն մարդի վերայ եւ նորա ընտանիքի վերայ, եւ պիտի կորցնեմ նորան եւ Մողոքի հետ պոռնկութիւն անելու համար այն մարդի ետեւից բոլոր գնացողներին իրանց ժողովրդի միջիցը։

6 Եւ այն անձն էլ որ վհուկների եւ հմայողների դառնայ նորանցով պոռնկանալու համար՝ իմ երեսը պիտի նորա վերայ դարձնեմ, եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը։

7 Ուրեմն սրբեցէք ձեր անձերը, ու սուրբ եղէք, ըստ որում ես եմ Եհովան ձեր Աստուածը։

8 Եւ իմ կանոնները պահեցէք, ու արէք նորանց. ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ։

9 Ով որ իր հօրը կամ իր մօրն անիծէ, անպատճառ պիտի մեռցնուի. Նա իր հօրը կամ իր մօրը անիծել է, նորա արիւնը իր վերայ լինի։

10 Եւ ով որ մի ուրիշ մարդի կնոջ հետ շնութիւն անէ, իր դրացու կնոջ հետ շնութիւն անողը անպատճառ պիտի մեռցնուի. Շնացող մարդն էլ՝ շնացեալ կնիկն էլ։

11 Եւ ով որ իր հօր կնոջ հետ պառկէ, իր հօր մերկութիւնը բացել է. Անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

12 Եւ եթէ մի մարդ իր հարսի հետ պառկէ, անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. գարշութիւն են արել. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

13 Եւ եթէ մի մարդ կնկան հետ պառկելու պէս մի արուի հետ պառկէ, երկուսն էլ պղծութիւն արին. Անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

14 Եւ եթէ մի մարդ մի կնիկ եւ նորա մայրն էլ առնէ, անօրէնութիւն է. Նորան էլ՝ նորանց էլ կրակով այրեն, որ ձեր մէջը անօրէնութիւն չլինի։

15 Եւ եթէ մի մարդ անասնի հետ պառկէ՝ անպատճառ պիտի մեռցնուի, եւ անասունը սպանէք։

16 Եւ եթէ մի կնիկ որ եւ իցէ անասնի հետ զուգաւորուելու համար նորան մօտենայ, կնիկն էլ՝ անասունն էլ պիտի սպանես. Նորանք անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

17 Եւ եթէ մի մարդ իր քրոջն առնէ՝ այսինքն իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկը, եւ նորա մերկութիւնը տեսնէ, եւ աղջիկն էլ նորա մերկութիւնը տեսնէ. Չարութիւն է. Նորանք իրանց ժողովրդի աչքի առջեւից պիտի կորչեն. Նա իր քրոջ մերկութիւնը բացաւ. Իր անօրէնութիւնը պիտի կրէ։

18 Եւ եթէ մի մարդ մի կնկան հետ պառկէ որ իր դաշտանումն է, եւ նորա մերկութիւնը բանայ, նա նորա աղբիւրը բացաւ, կնիկն էլ իր արեան աղբիւրը բացաւ. Երկուսն էլ իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։

19 Եւ քո մօր քրոջ կամ քո հօր քրոջ մերկութիւնը չբանաս. որովհետեւ նա իր ազգականի մերկութիւնն է բանում, իրանց անօրէնութիւնը պիտի կրեն։

20 Եւ եթէ մի մարդ իր հօր եղբօր կնոջ հետ պառկէ, իր հօր եղբօր մերկութիւնը բացաւ. Նորանք իրանց մեղքը պիտի կրեն. Անզաւակ պիտի մեռնեն։

21 Եւ եթէ մի մարդ իր եղբօր կինն առնէ, պղծութիւն է նա. Նա իր եղբօր մերկութիւնն է բանում. Անզաւակ պիտի լինեն։

22 Եւ իմ բոլոր կանոնները եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց որ դուրս չփսխէ ձեզ այն երկիրն ուր որ ձեզ պիտի տանեմ անտեղ բնակուելու։

23 Եւ չգնաք այն ազգերի սովորութիւններովը, որոնք ես ձեր առաջիցը պիտի քշեմ. Որովհետեւ այս բոլոր բաներն արին նորանք, եւ ես զզուեցի նորանցից.

24 Եւ ասեցի ձեզ. Նորանց երկիրը դուք պիտի ժառանգէք, եւ ես այն ձեզ պիտի տամ ստացուածք լինելու համար՝ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում. Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ որոշեցի ձեզ ազգերիցը։

25 Ուստի տարբերութիւն արէք մաքուր եւ անմաքուր անասունների մէջտեղը՝ եւ անմաքուր ու մաքուր թռչունների մէջտեղը, եւ ձեր անձերը չպղծէք անասուններով կամ թռչուններով կամ գետնի վերայի բոլոր սողուններով, որոնք ես որոշեցի ձեզ համար իբրեւ անմաքուր։

26 Եւ դուք սուրբ պիտի լինէք ինձ համար, որովհետեւ ես Եհովաս սուրբ եմ եւ ձեզ որոշեցի ազգերիցը որ իմը լինէք։

27 Այր կամ կնիկ, որ վհուկ կամ հմայող լինի, անպատճառ պիտի մեռցնուի. Քարերով նորանց քարկոծեն. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

<< ← Prev Top Next → >>