Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր Ահարօնի որդիներին՝ քահանաների հետ եւ ասիր նորանց. Մի քահանայ մի անձի համար անմաքուր չլինի իր ժողովրդի մէջ.

2 Բայց միայն իր մօտ ազգականի համար, այսինքն իր մօր եւ իր հօր եւ իր որդու եւ իր աղջկան եւ իր եղբօր համար,

3 Եւ իր կոյս քրոջ համար որ մօտ է իրան՝ մարդի տրուած չէ, նորա համար թող անմաքուր լինի։

4 Նա իր ժողովրդի մէջ գլխաւոր լինելով անմաքուր պիտի չդառնայ իրան պղծելով։

5 Իրանց գլխներին գերծելով կնտութիւն չանեն, եւ իրանց մօրուքի եզերքը չածիլեն, եւ իրանց մարմնի վերայ վէտեր չանեն.

6 Սուրբ պիտի լինեն իրանց Աստուծոյն. Եւ իրանց Աստուծոյ անունը չպղծեն. Որովհետեւ Եհովայի պատարագներն՝ իրանց Աստուծոյ հացն են մատուցանում. Ուրեմն սուրբ լինեն։

7 Պոռնիկ կամ պղծուած կնիկ չառնեն, եւ իր մարդիցն արձակուած կնիկ չառնեն. Որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն։

8 Եւ պիտի սրբես նորան. Որովհետեւ նա քո Աստուծոյ հացն է մատուցանում. Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետեւ ես Եհովաս որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ։

9 Եւ եթէ մի քահանայի աղջիկը պոռնկութիւն անելով պղծուելու լինի, նա պղծում է իր հօրը. Նա կրակով պիտի այրուի։

10 Եւ իր եղբայրներիցը մեծ եղող քահանան՝ որի գլխին թափուել է օծման իւղը եւ ձեռքը լցուել է որ զգեստները հագնէ, իր գլուխը պիտի չբանայ, եւ իր հանդերձները չպատառէ.

11 Եւ մի մեռած մարդի մօտ չգնայ, ոչ էլ իր հօր կամ իր մօր համար անմաքուր լինի։

12 Եւ սրբարանիցը դուրս չգայ եւ իր Աստուծոյ սրբարանը չպղծէ. Որովհետեւ իր Աստուծոյ օծման իւղի պսակն իր վերայ է. Ես եմ Եհովան։

13 Եւ նա մի կոյս պիտի կնիկ առնէ։

14 Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չառնէ. Այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ,

15 Որ իր սերունդը չպղծէ իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորան։

16 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

17 Խօսիր Ահարօնին եւ ասիր. Քո սերունդիցն իրանց ազգերի մէջ ով որ իր վերայ արատ ունենայ, թող չմօտենայ իր Աստուծոյ հացը մատուցանելու.

18 Որովհետեւ ոչ մի մարդ որ արատ ունենայ, պիտի չմօտենայ. Կոյրը կամ կաղը՝ կամ կարճունչը՝ կամ ականջատը,

19 Կամ ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը,

20 Կամ սապատողը կամ բարակացածը կամ աչքը հատ ընկածը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը կամ փոշտանակը.

21 Ահարօն քահանայի սերունդիցն արատ ունեցող մի մարդ չմօտենայ Եհովայի պատարագները մատուցանելու. Նա արատաւոր է. Իր Աստուծոյ հացը մատուցանելու չմօտենայ։

22 Նա իր Աստուծոյ հացն ուտէ՝ ամենասուրբ բաներիցը եւ սուրբ բաներիցը.

23 Միայն վարագոյրի մօտ չմտնէ եւ սեղանին չմօտենայ, ըստ որում արատ ունի. Եւ իմ սուրբ բաները չպղծէ, որովհետեւ նորանց սրբող Եհովան ես եմ։

24 Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա որդիների հետ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ։

<< ← Prev Top Next → >>