Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եհովայի տօները, որ դուք սուրբ ժողով պիտի կոչէք, իմ տօները սորանք են.

3 Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթ է՝ սուրբ ժողով է. Ոչ մի գործ պիտի չգործէք. Եհովայի համար շաբաթ է նա ձեր բոլոր բնակութիւններում։

4 Սորանք են Եհովայի տօները, որ իրանց ժամանակի համեմատ սուրբ ժողովներ պիտի հրատարակէք։

5 Առաջի ամսուայ տասնեւչորսին իրիկուայ դէմ՝ զատիկ է Եհովայի համար։

6 Եւ նոյն ամսուայ տասնեւհինգերորդ օրը բաղարջակերաց տօնն է Եհովայի համար. Եօթն օր բաղարջ պիտի ուտէք։

7 Առաջի օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք։

8 Եւ եօթն օր Եհովային պատարագ մատուցանէք. Եօթներորդ օրը սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք։

9 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

10 Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Երբ որ մտնէք այն երկիրը որ ձեզ պիտի տամ, եւ հնձէք նորա հունձքը, ձեր հունձքիցը մի երախայրի որայ բերէք քահանայի մօտ.

11 Եւ նա Եհովայի առաջին երերացնելով՝ մատուցանէ որան, որ ձեզ համար ընդունելի լինի. Քահանան շաբաթի հետեւեալ օրը երերացնելով մատուցանէ այն։

12 Եւ ձեր որան մատուցրած օրը ողջակէզի համար մէկ տարեկան անարատ գառն մատուցանէք Եհովային.

13 Եւ նորա հացի նուէրը իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր լինի. Անուշահոտ պատարագ է Եհովայի համար եւ նորա թափելու նուէրը՝ հիմէնի չորրորդ մասը գինի լինի։

14 Եւ մինչեւ այն օրը՝ որ ձեր Աստուծոյն մատուցանէք ձեր պատարագը, հաց՝ կամ հեղի՝ կամ թարմ հասկեր չուտէք. Ձեր ազգերի մէջ ձեր բոլոր բնակարաններումը սա յաւիտենական կանոն լինի։

15 Եւ շաբաթի հետեւեալ օրիցը՝ որ դուք նուիրման որան բերիք, կատարեալ եօթը շաբաթ համարեցէք ձեզ համար.

16 Մինչեւ եօթներորդ շաբաթի հետեւեալ օրը յիսուն օր համարէք եւ նոր հացի նուէր մատուցանէք Եհովային։

17 Ձեր բնակարաններիցը երերացնելու պատարագի համար՝ երկու հաց բերէք, որ երկու տասանորդ բարակ ալիւրից լինեն խմորուած եփուած. սա երախայրի է Եհովայի համար։

18 Եւ այն հացի հետ՝ եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ, եւ արջառներիցը մէկ զուարակ, եւ երկու խոյ մատուցանէք Եհովային, որ հացի նուէրների եւ թափելու նուէրների հետ ողջակէզ՝ անուշահոտ պատարագ լինեն Եհովայի համար։

19 Եւ մեղքի պատարագի համար այծերիցը մէկ նոխազ, եւ խաղաղութեան զոհի համար մէկ տարեկան երկու գառներ մատուցանէք։

20 Եւ քահանան երախայրի հացի հետ երերացնելու պատարագի համար՝ երկու գառները մատուցանէ Եհովայի առաջին. նորանք սուրբ լինեն Եհովայի համար, և քահանայինն են։

21 Եւ հէնց այն օրը քարոզէք, ձեզ համար սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք. Սա յաւիտենական կանոն լինի ձեր բոլոր բնակարաններումը ձեր ազգերի մէջ։

22 Եւ երբոր ձեր երկրի հունձքը հնձէք, հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չհնձես, եւ հունձքից ընկած հասկերը չժողովես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

23 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

24 Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Եօթներորդ ամսուայ ամսի մէկին ձեզ համար հանգստութեան օր՝ փող հնչեցնելու յիշատակ՝ սուրբ ժողով լինի։

25 Ոչ մի ծառայութեան գործ չգործէք, այլ պատարագ մատուցանէք Եհովային։

26 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

27 Նաեւ այս եօթներորդ ամսուայ տասնին քաւութեան օրն է, սուրբ ժողով լինի ձեզ համար. Եւ պիտի խոնարհեցնէք ձեր անձերը եւ պատարագ մատուցանէք Եհովային։

28 Եւ այն օրումը ոչ մի գործ չգործէք, ըստ որում այդ քաւութեան օր է, ձեզ համար ձեր Եհովայ Աստուծոյ առաջին քաւութիւն անելու համար։

29 Որովհետեւ ով որ այն օրումը չխոնարհուի, նա իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ.

30 Եւ ով որ այն օրումը մի որ եւ իցէ գործ գործէ, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ։

31 Ոչ մի գործ պիտի չգործէք. Սա ձեր ազգերի մէջ ձեր բոլոր բնակարաններումը յաւիտենական կանոն լինի։

32 Այս ձեզ համար հանգստութեան շաբաթ լինի, ու ձեր անձները պիտի խոնարհեցնէք. Ամսուայ իննի իրիկունը ձեր շաբաթը պահէք՝ իրիկուանից մինչեւ իրիկուն։

33 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

34 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Այս եօթներորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը եօթն օր տաղաւարահարաց տօն է Եհովայի համար։

35 Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. Ոչ մի ծառայութեան գործ պիտի չգործէք։

36 Եօթն օր պատարագ մատուցանէք Եհովային. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, եւ պատարագ մատուցանէք Եհովային. տօնախմբութեան օր է այն. Ոչ մի ծառայութեան գործ չգործէք։

37 Սորանք են Եհովայի տօները որոնց պիտի սուրբ ժողովներ կոչէք Եհովային պատարագ՝ ողջակէզ եւ հացի նուէր զոհ եւ թափելու նուէրներ մատուցանէք ամեն օրուայ պէտք եղածը մատուցանելու համար,

38 Բացի Եհովայի շաբաթներից, եւ բացի ձեր ընծաներից, եւ բացի ձեր բոլոր ուխտերից, եւ բացի ձեր բոլոր կամաւոր ընծաներից որ Եհովային պիտի տաք։

39 Նաեւ եօթներորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը, դուք երկրի արդիւնքը ժողովելիս, եօթն օր տօն պիտի պահէք Եհովայի համար. Առաջին օրը հանգստութեան օր եւ ութերորդ օրը հանգստութեան օր լինի։

40 Եւ առաջին օրը ձեզ համար գեղեցիկ ծառերի պտուղ, արմաւենու ոստեր՝ եւ տերեւախիտ ծառերի ոստեր՝ եւ ձորի ուռիների ոստեր առնէք, եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին եօթն օր ուրախանաք։

41 Եւ այս տօնը կատարեցէք Եհովայի համար. Տարին եօթն օր ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի. Եօթներորդ ամսումը կատարէք այն։

42 Եօթն օր տաղաւարներում պիտի բնակուէք. Իսրայէլի բոլոր բնակները տաղաւարներում բնակուեն։

43 Որպէս զի ձեր սերունդները իմանան, թէ Իսրայէլի որդիներին Եգիպտոսի երկրիցը հանելիս տաղաւարներում բնակեցրի նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

44 Եւ Մովսէսն Իսրայէլի որդիներին պատմեց Եհովայի տօները։

<< ← Prev Top Next → >>