Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Պատուիրիր Իսրայէլի որդիներին՝ որ ծեծած մաքուր ձէթ բերեն քեզ մօտ լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի։

3 Ժողովքի խորանի մէջ՝ վկայութեան վարագոյրից դուրս միշտ Ահարօնը պատրաստէ այն՝ իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի։

4 Ճրագները մաքուր աշտանակի վերայ Եհովայի առաջին միշտ պատրաստէ։

5 Եւ բարակ ալիւր առնես, եւ նորանով տասնեւերկու շօթ թխես. Ամեն մէկ շօթը երկու տասանորդից պիտի լինի։

6 Եւ նորանք դնես Եհովայի առաջին մաքուր սեղանի վերայ՝ երկու կարգով դնես՝ կարգը վեց հատ։

7 Եւ ամեն մի կարգի վերայ զուտ կնդրուկ դնես, որ հացի վերայ պատարագի յիշատակ լինի Եհովայի համար։

8 Ամեն շաբաթ օր նա պատրաստէ նորան միշտ Եհովայի առաջին Իսրայէլի որդիների կողմանէ յաւիտենական ուխտով։

9 Եւ նա Ահարօնինը եւ նորա որդիներինը լինի, եւ սուրբ տեղը ուտեն նորան. Որովհետեւ նա ամենասուրբ է նորա համար Եհովայի պատարագներից յաւիտենական կանոնով։

10 Եւ մի Իսրայէլացի կնկան որդի դուրս գնաց, որի հայրը Եգիպտացի էր Իսրայէլի որդիների մէջ, եւ կռուեցին բանակումը այն Իսրայէլացի կնկան որդին եւ մի Իսրայէլացի մարդ։

11 Եւ այն Իսրայէլացի կնկան որդին հայհոյեց Եհովայի անուանը եւ անիծեց. Եւ Մովսէսի մօտ բերին նորան. Եւ նորա մօր անունը Սաղոմիթ էր, Դանի ցեղիցը՝ Դաբրիի աղջիկը։

12 Եւ բանտարկեցին նորան, մինչեւ որ Եհովայի հրամանը յայտնուի իրանց,

13 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

14 Այն հայհոյողին բանակիցը դուրս հանիր, եւ բոլոր լսողներն իրանց ձեռքերը դնեն նորա գլխին, եւ բոլոր ժողովքի քարկոծեն նորան։

15 Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես ասելով. Ամեն ով որ իր Աստուծոյն անիծէ, նա իրան մեղքը պիտի կրէ։

16 Եւ Եհովայի անունը հայհոյողը անպատճառ պիտի մեռցնուի. Բոլոր ժողովքն անպատճառ քարկոծեն նորան. Ինչպէս օտարականը նոյնպէս եւ երկրացին, Եհովայի անունը հայհոյողը պիտի մեռցնուի։

17 Եւ այն մարդը, որ մարդ սպանէ, անպատճառ պիտի մեռցնուի։

18 Եւ նա որ անասուն սպանէ, պիտի հատուցանէ նոյնի տեղ նոյնը։

19 Եւ եթէ մի մարդ իր դրացուն մի խեղութիւն պատճառէ, ինչպէս որ արել է՝ իրան էլ այնպէս անեն.

20 Կոտրելու տեղ կոտրել, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ինչպէս որ նա այն մարդին խեղութիւն է պատճառել, այնպէս էլ պիտի լինի իրան։

21 Եւ անասուն սպանողը պիտի հատուցանէ այն. Բայց մարդ սպանողը պիտի մեռցնուի։

22 Օտարականին էլ երկրացու պէս՝ ձեր օրէնքը մէկ պիտի լինի. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։

23 Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ. Եւ այն անիծող մարդին բանակիցը դուրս հանեցին եւ քարերով քարկոծեցին նորան. Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

<< ← Prev Top Next → >>