Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Դուք ձեզ համար չաստուածներ եւ կուռքեր չշինէք, եւ ձեզ համար արձաններ չկանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չդնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։

2 Իմ շաբաթները պահէք, եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։

3 Եթէ իմ կանոններովը գնաք, եւ իմ պատուիրանքները պահէք՝ եւ նորանց գործ դնէք,

4 Ես էլ ձեր անձրեւները կտամ իրանց ժամանակին, եւ երկիրն իր արդիւնքը կտայ, եւ դաշտի ծառերն իրանց պտուղը կտան.

5 Եւ ձեր կալը կհասնէ մինչեւ այգեկութը, եւ այգեկութը մինչեւ վարելու ժամանակը կհասնէ. Եւ ձեր հացը կուշտ կուտէք, եւ ձեր երկրի մէջ ապահովութեամբ կբնակուէք։

6 Եւ ես խաղաղութիւն կտամ երկրին, եւ հանգիստ կպառկէք, եւ մի վախեցնող չի լինիլ. Եւ ես կվերջացնեմ երկրիցը չար գազաններին, եւ ձեր երկրիցը սուր չի անցնիլ։

7 Եւ ձեր թշնամիներին կհալածէք, եւ նորանք սրով կընկնեն ձեր առաջին։

8 Եւ ձեզանից հինգը հարիւրին պիտի հալածէ, եւ ձեզանից հարիւրը բիւրին պիտի հալածէ, եւ ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին։

9 Եւ ձեզ վերայ կնայեմ, եւ ձեզ կաճեցնեմ եւ կշատացնեմ, եւ ձեզ հետ կհաստատեմ իմ ուխտը։

10 Եւ հին պաշար կուտէք, եւ հինը եկող նորի առջեւից դորս կհանէք։

11 Եւ ես իմ խորանը ձեր մէջ կդնեմ, եւ իմ հոգին ձեզանից չի զզուիլ.

12 Եւ ձեր մէջը ման կգամ, եւ ձեզ համար Աստուած կլինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կլինէք։

13 Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտացիների երկրիցը հանեցի, որ նորանց ծառայ չլինէք, եւ ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ ման ածեցի։

14 Բայց եթէ ինձ չլսէք եւ այս բոլոր պատուիրանքները չկատարէք,

15 Եւ իմ կանոններն անարգէք, եւ ձեր հոգին իմ դատաստաններիցը զզուի, որ իմ բոլոր պատուիրանքները չանէք, եւ իմ ուխտը դրժէք.

16 Ես էլ սա կանեմ ձեզ, ձեր վերայ կուղարկեմ տագնապ եւ ծիւրական ախտը եւ տենդը՝ որ աչք են փչացնում եւ հոգի մաշում, եւ ձեր սերմը դարտակ տեղը կսերմէք. Որովհետեւ ձեր թշնամիները կուտեն նորան,

17 Եւ իմ երեսը ձեզ վերայ կդարձնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կսպանուիք. Եւ ձեզ ատողները կիշխեն ձեզ վերայ, եւ կփախչէք առանց մէկը ձեզ հալածելու։

18 Եւ եթէ մինչեւ այսքանը ինձ չլսէք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ եօթնապատիկ կպատժեմ.

19 Եւ ձեր զօրութեան հպարտութիւնը կկոտրեմ, եւ ձեր երկինքը երկաթի պէս՝ եւ ձեր երկիրը պղնձի պէս կանեմ։

20 Եւ ձեր ոյժը դարտակ տեղը կվերջանայ, եւ ձեր երկիրն իր արդիւնքը չի տալ, եւ երկրի ծառերն իրանց պտուղը չեն տալ։

21 Եւ եթէ դուք ինձ հետ խոտորնակ վարուիք, եւ չուզէք ինձ լսել, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ եօթնապատիկ հարուածք կաւելացնեմ ձեզ վերայ։

22 Եւ ձեզ վերայ կուղարկեմ դաշտի գազանները, եւ ձեզ անզաւակ կանեն, եւ ձեր անասունները կջարդեն, եւ ձեզ կքիչացնեն. Եւ ձեր ճանապարհները անապատ կը դառնան։

23 Եւ եթէ սորանցով էլ չխրատուիք ինձանից եւ ինձ հետ խոտորնակ վարուիք,

24 Այն ժամանակ ես էլ ձեզ հետ խոտորնակ կվարուիմ, եւ ես էլ ձեր մեղքերի համար եօթնապատիկ կպատժեմ ձեզ։

25 Եւ ձեզ վերայ կուղարկեմ իմ ուխտի վրէժն առնող սուրը, եւ ձեր քաղաքների մէջ կժողովուիք, եւ ձեր մէջը ժանտախտ կուղարկեմ, եւ թշնամու ձեռքը կմատնուիք։

26 Ես ձեր հացի ցուպը կոտրելիս՝ տասը կնիկ մէկ թոնիրում կթխեն ձեր հացը, եւ ձեր հացը կշռով ետ կտրուի ձեզ. Եւ կուտէք ու չէք կշտանալ։

27 Եւ եթէ սորանցով էլ ինձ չլսէք, այլ խոտորնակ վարուիք ինձ հետ,

28 Այն ժամանակ ես էլ ձեզ հետ բարկութեամբ խոտորնակ կվարուիմ, եւ ձեր մեղքերի համար եօթնպատիկ կպատժեմ ձեզ.

29 Եւ ձեր որդիների միսը կուտէք, եւ ձեր աղջկանց միսը կուտէք։

30 Եւ ձեր բարձր տեղերը կքանդեմ եւ ձեր արեգական կուռքերը կփչացնեմ, եւ ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վերայ կդնեմ, եւ իմ անձը ձեզանից պիտի զզուի։

31 Եւ ձեր քաղաքները աւերակ՝ եւ ձեր սուրբ տեղերը ամայի կանեմ, եւ ձեր անոյշ հոտը չեմ հոտոտալ։

32 Եւ երկիրը ամայի կանեմ, եւ այնտեղ բնակուող ձեր թշնամիները կզարմանան նորա վերայ։

33 Եւ ձեզ ազգերի մէջ կցրուեմ, եւ ձեր ետքից սուր կքաշեմ, եւ ձեր երկիրը ամայի կլինի, եւ ձեր քաղաքները աւերակ կլինեն։

34 Այն ժամանակ երկիրն իր ամայութեան բոլոր օրերն իր շաբաթները կվայելէ, եւ դուք ձեր թշնամիների երկրումը կլինիք. Երկիրն այն ժամանակ հանգիստ լինելով՝ իր շաբաթները կհաճեցնէ.

35 Իրան ամայութեան բոլոր օրերը պիտի հանգստանայ. Որովհետեւ ձեր շաբաթներումը չէ հանգստացել, երբոր նորա վերայ բնակվում էիք։

36 Եւ ձեզանից մնացեալների սրտին թողում կբերեմ իրանց թշնամիների երկիրներումը, եւ քամուց շարժուած տերեւի ձայնը պիտի հալածէ նորանց, եւ սուրի բերանից փախչելու պէս՝ պիտի փախչեն նորանք, եւ հալածող չեղած՝ պիտի ընկնեն։

37 Եւ սուրի երեսից փախչելու պէս իրար վերայ պիտի ընկնեն՝ հալածող չեղած, եւ պիտի չկարողանաք ձեր թշնամիների առաջին կանգնել։

38 Եւ ազգերի մէջ պիտի կորչէք, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ պիտի ուտէ։

39 Եւ ձեզանից մնացեալներն իրանց անօրէնութիւնովը պիտի հալուին ձեր թշնամիների երկիրներումը. Նաեւ իրանց հայրերի անօրէնութիւններովը մէկտեղ պիտի հալուին։

40 Եւ եթէ խոստովանեն իրանց անօրէնութիւնը եւ իրանց հայրերի անօրէնութիւնը՝ իրանց ինձ դէմ գործած յանցանքների համար, եւ նաեւ թէ ինձ հետ խոտորնակ են վարուել,

41 Որ նաեւ ես նորանց հետ խոտորնակ վարուեցի, եւ նորանց իրանց թշնամիների երկիրը տարի. Եթէ այն ժամանակ նորանց անթլփատ սիրտը խոնարհուի եւ իրանց անօէնութեանը պատժին յօժարուեն.

42 Այն ժամանակ կյիշեմ Յակոբի հետ արած իմ ուխտը, նաեւ Իսահակի հետ արած իմ ուխտը, եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կյիշեմ, եւ այն երկիրն էլ կյիշեմ։

43 Եւ այն երկիրը պիտի թողուի նորանցից, եւ իր շաբաթները պիտիհաճեցնէ, նորանցից ամայի մնալիս. Եւ նորանք իրանց անօրէնութեանը պատիժ պիտի յօժարեն. Հէնց բուն նորա համար որ իմ դատաստաններն անարգեցին, եւ նորանց հոգիներն իմ կանոններիցը զզուեցին։

44 Բայց եւ այսու ամենայնիւ երբոր իրանց թշնամիների երկրումը լինեն, նորանց չեմ մերժիլ, եւ նորանցից չեմ զզուիլ նորանց բոլորովին կորցնելու՝ եւ նորանց հետ արած ուխտս ջնջելու չափ. Որովհետեւ ես եմ Եհովան նորանց Աստուածը։

45 Բայց նորանց համար պիտի յիշեմ նախնիքի ուխտը, որոնց Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ ազգերի առաջին նորանց Աստուած լինելու համար. Ես եմ Եհովան։

46 Սորանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրէնքները՝ որ Եհովան տուաւ իրան եւ Իսրայէլի որդկանց մէջտեղը Սինա սարումը Մովսէսի ձեռքով։

<< ← Prev Top Next → >>