Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդիներին հետ եւ ասիր նորանց. Երբոր մէկն ուխտ անելու լինի, անձինքը քո արժեցրածի պէս Եհովայինը պիտի լինեն։

3 Եւ քո գնահատելը այսպէս լինի. Եթէ արու է՝ քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկան՝ գնահատութիւնդ սրբարանի սիկղի համեմատ՝ յիսուն սիկղ արծաթ լինի։

4 Եւ եթէ էգ է՝ գնահատութիւնդ երեսուն սիկղ լինի։

5 Եւ եթէ հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան է, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ քսան սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։

6 Եւ եթէ մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան լինի, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ հինգ սիկղ արծաթ, եւ էգի համար գնահատութիւնդ երեք սիկղ արծաթ լինի։

7 Եւ եթէ վաթսուն տարեկանից վեր լինի, արուի համար գնահատութիւնդ տասնեւհինգ սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։

8 Եւ եթէ քո գնահատութեանը նորա կարողութիւնը չհասնէ, նորան քահանայի առաջին կանգնեցնեն, եւ քահանան նորան գնահատէ. Քահանան ուխտ անողի ձեռնահասութեան համեմատ նորան գնահատէ։

9 Եւ եթէ անասուններից է Եհովայի համար նորան մատուցանելու զոհը, ինչ որ նորանից Եհովային տայ, սուրբ պիտի լինի։

10 Պիտի չփոխէ այն, եւ լաւը վատի հետ՝ կամ վատը լաւի հետ չփոխէ. Եւ եթէ անասունը անասունի հետ երբէք փոխելու լինի, այն ժամանակ այն ընծայուածը եւ նորա փոխանակը սուրբ պիտի լինին։

11 Եւ եթէ մի որ եւ է անմաքուր անասուն է, որ նորանից Եհովային զոհ չեն մատուցանիլ, այն ժամանակ քահանայի առաջին կանգնեցնէ այն անասունը.

12 Եւ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ նորան. Քահանան ինչ որ գնահատէ, այնպէս լինի։

13 Իսկ եթէ նորան փրկելու լինի, այն ժամանակ քո գնահատութեան վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ։

14 Եւ երբոր մի մարդ իր տունը Եհովային սուրբ լինելու համար ընծայէ, այն ժամանակ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ. Քահանան ինչ որ գնահատէ նորան, այնպէս կենայ։

15 Եւ եթէ ընծայողը իր տունը փրկելու լինի, քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ յետոյ նորանը լինի։

16 Եւ եթէ մի մարդ իր կալուածքի արտիցը ընծայելու լինի Եհովային, այն ժամանակ գնահատութիւնդ նորա սերմի համեմատ լինի. Մէկ քոռ գարու սերմի համար՝ յիսուն սիկղ արծաթ լինի։

17 Եթէ իր արտը Յոբելեան տարուցը ընծայէ, քո գնահատութեան պէս կենայ։

18 Եւ եթէ իր արտը Յոբելեանից յետոյ ընծայէ, քահանան նորա հետ փողը մինչեւ Յոբելեան տարին մնացած տարիների համեմատ հաշիւ անէ, եւ քո գնահատութիւնիցը վայր իջեցնէ.

19 Իսկ եթէ արտը ընծայողը փրկելու լինի նորան, այն ժամանակ քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ այն արտը հաստատուի նորա վերայ։

20 Եւ եթէ արտը չփրկէ, կամ արտը մէկ ուրիշի ծախած լինի, այլ եւս պիտի չփրկուի այն։

21 Այլ արտը՝ Յոբելեան տարումը ազատուելիս, նուիրուած արտի պէս սուրբ պիտի լինի Եհովային. նորա կալուածքը քահանայինը պիտի լինի։

22 Եւ եթէ մէկը Եհովային ընծայէ իր ծախու առած արտը, որ իր կալուածքի արտիցը չէ,

23 Այն ժամանակ քահանան նորա հետ քո գնահատութեան հաշիւն անէ մինչեւ յոբելեան տարին, եւ այն օրը քո գնահատածը տայ. Նա սուրբ է Եհովայի համար։

24 Յոբելեան տարին՝ արտը ծախողին՝ այսինքն որի որ պատկանում է գետնի կալուածքը, նորան պիտի դառնայ։

25 Եւ քո բոլոր գնահատութիւնը սրբարանի սիկղի համեմատ պիտի լինի. սիկղը քսան կերատ լինի։

26 Միայն թէ անասունների առաջինեկը՝ առաջի ծնածը լինելու համար Եհովայինը լինելով, ոչ մէկը պիտի չընծայէ այն. Թէ արջառ թէ ոչխար, Եհովայինն է։

27 Եւ եթէ անմաքուր անասուններիցն է, քո գնահատութեան համեմատ փրկէ նորան, եւ նորա վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ. Եւ եթէ չի փրկուիլ, քո գնահատութեամբը, թող ծախուի։

28 Բայց որ եւ իցէ նուէր՝ որ մէկը Եհովային է նուիրել բոլոր ունեցածիցը՝ մարդիկներիցը եւ անասուններիցը եւ իր կալուածքի արտիցը, չծախուի եւ չփրկուի. Ամեն նուէր ամենասուրբ է Եհովային։

29 Մարդիկներից նուիրուած որ եւ իցէ մի նուէր պիտի չփրկուի, անպատճառ պիտի մեռցնուի։

30 Եւ երկրի բոլոր տասանորդը՝ երկրի հունտերիցը եւ ծառերի պտուղիցը՝ Եհովայինն է. Նա սուրբ է Եհովայի համար։

31 Եւ եթէ մի արդ իր տասանորդներիցը փրկելու լինի, նորա վերայ մի հինգերորդ մաս պիտի աւելացնէ։

32 Եւ արջառների եւ ոչխարների ամեն տասանորդը՝ գաւազանի տակից ամեն անցնողի տասներորդը՝ սուրբ պիտի լինի Եհովային։

33 Լաւի եւ վատի մէջտեղը տարբերութիւն պիտի չանէ, եւ չփոխէ այն. Եւ եթէ փոխելու լինի, այն ժամանակ նա էլ նորա փոխանակն էլ սուրբ պիտի լինի, պիտի չփրկուի։

34 Սորանք են Եհովայի՝ Իսրայէլի որդիների համար Սինա սարումը Մովսէսի պատուիրած պատուիրանքները։

<< ← Prev Top Next >>