Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՀՌՈՒԹ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԴԱՏԱՒՈՐՆԵՐ ՀՌՈՒԹ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա

ղեկավար 1 2 3 4

1 Դատաւորների կառավարութեան օրերին երկրումը սով եղաւ. Եւ Յուդայի Բեթլէհէմիցը մէկ մարդ իր կնկան եւ երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը պանդխտանալու։

2 Եւ այն մարդի անունը Ելիմելէք, եւ կնկան անունը Նոեմի, եւ երկու որդկանց անունները Մաալոն եւ Քելլոն էին, Եփրաթացի՝ Յուդայի Բեթլեհէմիցը եւ գնացին Մովաբի երկիրը եւ այնտեղ էին լինում։

3 Եւ Նոեմիի մարդը՝ Ելիմելէքը մեռաւ, եւ նա մնաց իր երկու որդիներովը,

4 Որոնք իրանց համար Մովաբացի կնիկներ առան, մէկի անունը Որփա, եւ միւսի անունը Հռութ. Եւ նորանք տասը տարիի չափ այնտեղ նստեցին։

5 Եւ Մաալոնն եւ Քելլոնը երկուսն էլ մեռան, եւ այն կինը իր երկու որդկանցիցն ու մարդիցը զուրկ մնաց։

6 Եւ նա իր երկու հարսերովը վեր կացաւ, որ Մովաբի երկրիցը ետ դառնայ, որովհետեւ Մովաբի երկրումը լսել էր որ Տէրը իր ժողովրդին այցելութիւն է արել նորանց հաց տալով։

7 Եւ նա իր եղած տեղիցը դուրս եկաւ իր երկու հարսերի հետ, եւ ճանապարհ ընկան Յուդայի երկիրը ետ դառնալու համար։

8 Եւ Նոեմին իր երկու հարսերին ասեց. Գնացէք եւ ձեզանից ամեն մէկը ետ դառնայ իր մօր տունը։ Տէրը ձեզ ողորմութիւն անէ, ինչպէս որ դուք այն մեռածներին եւ ինձ էք արել։

9 Տէրը տայ ձեզ որ ամեն մէկդ իր մարդի տանը հանգստութիւն գտնէք, եւ նորանց համբուրեց, եւ նորանք իրանց ձայները բարձրացնելով լաց եղան.

10 Եւ նորան ասեցին. Մենք անպատճառ քեզ հետ քո ժողովրդին կդառնանք։

11 Բայց Նոեմին ասեց. Աղջիկներս, ետ դառէք. Ի՞նչու համար ինձ հետ գնաք. Մի՞թէ իմ արգանդումն ուրիշ տղերք կան, որ ձեզ համար մարդիկ դառնան։

12 Ետ դառէք, աղջիկներս, գնացէք. Որովհետեւ ես պառաւած եմ, այլեւս մարդի չեմ գնալ. Եթէ ասէի որ յոյս ունեմ հենց այս գիշեր, եւ որդիք էլ ծնեմ,

13 Դուք մինչեւ նորանց մեծանալը կսպասէի՞ք, դուք սորա համար պիտի զրկուէիք ամուսնանալուց. Ոչ, աղջիկներս, որովհետեւ շատ ցաւում եմ ձեզ համար, որովհետեւ Տիրոջ ձեռքն ինձ հասաւ։

14 Եւ նորանք իրանց ձայները բարձրացնելով դարձեալ լաց եղան։ Եւ Որփան իր սկեսրին համբուրեց. Բայց Հռութը նորա մօտ մնաց։

15 Սակայն Նոեմին ասեց. Ահա քո ները ետ դառաւ իր ժողովրդին եւ իր աստուածներին. դու էլ ետ դարձիր քո ների ետեւիցը։

16 Եւ Հռութն ասեց. Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ, եւ քեզանից ետ դառնամ. Որովհետեւ ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։

17 Ուր որ մեռնես՝ ես էլ կմեռնեմ եւ այնտեղ կթաղուիմ. Տէրը ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, որ ինձ քեզանից մահը պիտի բաժանէ։

18 Երբոր Նոեմին տեսաւ որ նա հաստատ ուզում է իր հետ գնալ, այլ եւս չխօսեց նորա հետ։

19 Եւ երկուսը գնացին, մինչեւ որ Բեթլեհէմ հասան. Եւ երբոր բեթլեհէմ եկան, սորանց պատճառով բոլոր քաղաքը շարժուեցաւ, եւ ասում էին. Սա՞ է Նոեմին։

ՀՌՈՒԹ 1:19 - Ruth and Naomi Leaving Moab
Ruth and Naomi Leaving Moab
20 Եւ նա նորանց ասեց. Ինձ Նոեմի մի կանչէք, ինձ Մարա կանչեցէք. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ։

21 Ես գնացի լիքն, բայց Տէրն ինձ դարտակ դարձրեց. Ի՞նչու էք ինձ Նոեմի ասում, որովհետեւ Տէրն ինձ խոնարհեցրեց եւ Ամենակարողն ինձ վշտացրեց։

22 Այսպէս Նոեմին ետ դառաւ իր հարս Մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրիցը. Եւ գարիի հնձի սկզբումը հասան Բեթլեհէմ։

<< Prev Top Next → >>