Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՀՌՈՒԹ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԴԱՏԱՒՈՐՆԵՐ ՀՌՈՒԹ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա

ղեկավար 1 2 3 4

1 Եւ նորա սկեսուր Նոեմին նորան ասեց. Աղջիկս, ես քեզ համար հանգստութիւն եմ ուզում, որ քեզ համար լաւ լինի։

2 Եւ ահա Բոոսը մեր ազգականներից է, որ դու նորա աղջկերանց մօտ էիր. Ահա նա այս գիշեր կալումը գարի է կասում։

3 Եւ դու լուացուիր եւ իւղով օծուիր, եւ հանդերձներդ հագիր եւ իջիր կալը, եւ այն մարդին մի յայտնուիր, մինչեւ որ տուտէ եւ խմէ վերջացնէ։

4 Եւ երբոր քնանայ նորա պառկած տեղն իմացիր, եւ գնա ծածկոցը նորա ոտքերի կողմից բաց եւ պառկիր, եւ նա քեզ կիմացնէ թէ ինչ պիտի անես։

5 Եւ Հռութը նորան ասեց. Ամեն ինչ որ ինձ ասել ես՝ կանեմ։

6 Եւ նա իջաւ կալը, եւ իր սկեսրի ամեն պատուիրածի պէս արաւ։

7 Եւ Բոոսը կերաւ եւ խմեց եւ սիրտը զուարճացել էր, եւ գնաց դիզուած գարիի եզերքին պառկելու. Եւ Հռութը կամաց գնաց եւ ծածկոցը նորա ոտքերի կողմից բացաւ եւ պառկեց։

8 Եւ կէս գիշերին մարդը վախեցաւ, եւ ծռեց տեսաւ որ ահա իր ոտքերի մօտ մի կին է պառկել։

9 Եւ ասեց. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո աղախին Հռութն եմ. Եւ քո քղանցքը տարածիր քո աղախնի վերայ, որովհետեւ դու իմ մօտ ազգականն ես։

10 Նա էլ ասեց. Օրհնեալ լինիս դու Տէրիցը, աղջիկս, քո ետքի լաւութիւնը առաջինիցը մեծ է, որովհետեւ դու ոչ աղքատ եւ ոչ հարուստ երիտասարդների ետեւից չգնացիր։

11 Եւ հիմա, աղջիկս, մի վախենար, դու ինձ ինչ որ ասես՝ քեզ համար կանեմ, որովհետեւ քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտէ որ դու մի առաքինի կին ես։

12 Եւ հիմա իրաւ ես քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական կայ։

13 Այս գիշեր այստեղ կաց, եւ եթէ առաւօտը նա իր ազգականութեան պարտաւորութիւնը հատուցանել ուզէ, լաւ, թող հատուցանէ. Բայց եթէ նա չուզէ ազգականութեան պարտաւորութիւնը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կհատուցանեմ, կենդանի է Տէրը. Մինչեւ առաւօտ պառկիր այստեղ։

14 Եւ նա պառկեց նորա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ, եւ վեր կացաւ, երբոր մարդիկ դեռ չէին կարող մէկզմէկ ճանաչել. Եւ Բոոսն ասեց. Մի մարդ չիմանայ որ կալը կին է եկել։ Նաեւ ասեց. Վերայի ծածկոցդ բեր, եւ նորան բռնիր։

15 Եւ Հռութը բռնեց նորան. Եւ նա վեց չափ գարի չափեց եւ նորա շալակը տուաւ. Նա էլ գնաց քաղաքը։

16 Եւ Հռութն իր սկեսրի մօտ դարձաւ. Եւ նա ասեց. Աղջիկս, ի՞նչպէս ես. Եւ նա նորան պատմեց ինչ որ այն մարդն արել էր իրան.

17 Եւ ասեց. Նա այս վեց չափ գարին ինձ տուաւ եւ ասեց. Քո սկեսրի մօտ դարտակ չգնաս։

18 Եւ Նոեմին ասեց. Աղջիկս, նստիր, մինչեւ որ իմանաս այս գործը ինչպէս պիտի վերջանայ. Որովհետեւ այն մարդը մինչեւ որ այս գործը այսօր չվերջացնէ՝ չի հանգստանալ։

<< ← Prev Top Next → >>