Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը. (որովհետեւ անդրանիկը նա էր, բայց իր հօր անկողինը պղծելուն համար նորա անդրանկութիւնը Իսրայէլի որդի Յովսէփի որդկանցը տրուեցաւ. Եւ իբրեւ անդրանիկ չգրուեցաւ ազգահամարի մէջ։

2 Բայց Յուդան զօրաւոր եղաւ իր եղբայրների մէջ եւ իշխանը նորանից էր լինում, եւ անդրանկութիւնը Յովսէփինը եղաւ։)

3 Եւ Իսրայէլի անդրանիկը Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի։

4 Յովելի որդիքը՝ նորա որդին Սեմայիա, նորա որդին Գոգ, նորա որդին Սեմէի,

5 Նորա որդին Միքա, նորա որդին Ռէայիա, նորա որդին Բաաղ։

6 Նորա որդին Բէերա, որին գերի տարաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը. Նա իշխան էր Ռուբենեանց։

7 Եւ նորա եղբայրներն իրանց տոհմերովը ազգահամարի մէջ գրուելիս՝ գլխաւորն էր Յէիէլ եւ Զաքարիա,

8 Եւ Յովելի որդիի Սեմայի որդիի Ազազի որդի Բաղան. Սա բնակվում էր Արոէրում եւ մինչեւ Նաբաւ եւ Բէէլմոն։

9 Եւ նա արեւելեան կողմում բնակուեց Եփրատ գետիցը մինչեւ անապատը. Որվհետեւ նորանց անասունները շատացել էին Գաղաադի երկրումը։

10 Եւ Սաւուղի օրերումը նորանք պատերազմ արին Հագարացիների հետ, որոնք իրանց ձեռքն ընկան. Եւ բնակուեցին նորանց վրաններումը Գաղաադի բոլոր արեւելեան կողմերումը։

11 Եւ Գադի որդիքը բնակուեցին սորանց առաջակողմին Բասանի երկրումը մինչեւ Սելքա.

12 Գլխաւորը Յովէլ, եւ երկրորդը Սափամ, եւ Յանայի եւ Սափատ՝ Բասանումը։

13 Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի համեմատ՝ Միքայէլ, Մեսուղամ, Սաբէէ, Յովրէ, Յաքան, Զիա եւ Եբեր. Այս եօթը։

14 Սորանք Բուզի որդիի Յաքդովի որդիի յեսիսայի որդիի Միքայէլի որդիի Գաղաադի ոդիի յարոայի որդիի հուրիի որդի Աբիքելի որդիքն էին։

15 Գունիի որդիի Աբդիէլի որդին Աքի նորանց ազգատոհմի գլխաւորն էր։

16 Եւ նորանք բնակուեցին գաղաադումը, Բասանումը եւ նորա գիւղաքաղաքներումը եւ Սարոնի արուարձաններումը մինչեւ նորանց սահմանները։

17 Սորանք ամենքը ազգահամարի մէջ գրուեցան Յուդայի Յովաթամ թագաւորի օրերին եւ Իսրայէլի Յերոբովամ թագաւորի օրերին։

18 Ռուբէնի որդիքը եւ Գադեանք եւ Մանասէի կէս ցեղը զօրաւոր, վահան ու սուր կրող, եւ աղեղ լարող, եւ պատերազմ սովորած պատերազմի գնացող քառասունեւչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարդիկ էին։

19 Եւ նորանք պատերազմ արին Հագարացիների, Յետուրացիների, Նափեսացիների եւ նոդաբացիների հետ,

20 Եւ նորանց յաղթեցին. Եւ Հագարացիները եւ բոլոր նորանց հետ եղողները նորանց ձեռքը տրուեցան. Որովհետեւ նորանք պատերազմի մէջ Աստուծուն աղաղակեցին, եւ նորանց աղօթքը լսեց, որ նորան էին ապաւինել.

21 Եւ գերի արին նորանց անասունները՝ նորանց ուղտերը յիսուն հազար, ոչխար երկու հարիւր յիսուն հազար, եւ էշ երկու հազար, եւ մարդիկ հարիւր հազար հոգի։

22 Որովհետեւ շատերը մեռած ընկան. Որովհետեւ այս պատերազմը Աստուածանից էր. Եւ նորանց տեղ բնակուեցին մինչեւ գերութիւնը։

23 Եւ Մանասէի որդկանց կէս ցեղը բնակուեցին այն երկրումը բասանից մինչեւ Բաաղհերմոն, Սանիր եւ Հերմոն սարում. Սորանք շատոնք էին։

24 Եւ սորանք էին նորանց ազգատոհմերի իշխանները՝ Ափէր, Յեսսի, Եղիէլ, Եզրիէլ, Երեմիա, Ովդուիա եւ Յաքդիէլ, որ քաջազուն եւ անուանի մարդիկ էին իրանց ազգատոհմերի գլխաւորներ։

25 Եւ ապստամբուեցին իրանց հայրերի Աստուծուն դէմ, եւ այն երկրի ազգերի աստուածներին հետեւելով պառնկութիւն արին, որոնց բնաջինջ էր արել Աստուած նորանց առաջից։

26 Եւ Իսրայէլի Աստուածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագաւորի հոգին եւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորի հոգին, եւ նա գերի տարաւ Ռուբենեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին եւ տարաւ նորանց Քաղա, Քաբովր եւ հարա ու Գովզան գետը մինչեւ այս օրը։

<< ← Prev Top Next → >>