Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան Դաւիթի մօտ Քեբրոն ասելով. Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք.

2 Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր՝ դու էիր Իսրայէլին դուրս հանում եւ ներս բերում։ Եւ քո Տէր Աստուածն ասեց քեզ. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին եւ դու լինիս իշխան իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ։

3 Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան թագաւորի մօտը Քեբրոն. Եւ Դաւիթը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին իսրայէլի վերայ Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Սամուէլի ձեռովը։

4 Եւ Դաւիթը գնաց բոլոր Իսրայէլի հետ Երուսաղէմ, որ է Յեբուս, եւ այնտեղ էին Յեբուսացիք՝ այն երկրի բնակիչները։

5 Եւ Յեբուսի բնակիչներն ասեցին Դաւիթին. Այստեղ պիտի չմտնես. Բայց Դաւիթն առաւ Սիօնի բերդը, որ է Դաւիթի քաղաքը։

6 Եւ դաւիթն ասեց. Ով որ Յեբուսացիներին առաջ զարկէ, նա կլինի գլխաւոր եւ զօրապետ. Եւ առաջ Շարուհեայի որդի յովաբը վեր ելաւ. Եւ նա զօրագլուխ եղաւ։

7 Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում. Նորա համար նորան Դաւիթի քաղաք են կոչում։

8 Եւ քաղաքը շինեց շուրջանակի Մելօնից մինչեւ նորա շրջակայքը եւ Յովաբը նորոգեց քաղաքի մնացորդը։

9 Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ Զօրաց Տէրը նորա հետ էր։

10 Եւ սորանք են Դաւիթի քաջերի գլխաւորները, որոնք նորան օգնեցին նորա թագաւորութիւնում բոլոր Իսրայէլի հետ, որ նորան թագաւոր անեն, Տիրոջ Իսրայէլի վերայ ասած խօսքին համեմատ։

11 Եւ սա է Դաւիթի քաջերի թիւը. Հաքեմոնիի որդին Յեսբաամ՝ երեսունի գլխաւորը. Սա իր նիզակը վեր խաղացրեց երեք հարիւր մարդկանց վերայ մէկ անգամում մեռցնելով։

12 Եւ նորանից յետոյ Աքուքացի Դովդայի որդի Եղիազարը, սա այն երեք զօրաւորների հետ էր։

13 Սա Դաւիթի հետ էր Աբեսդոմմինում, եւ այնտեղ ժողովուել էին Փղշտացիները պատերազմելու համար, եւ այնտեղ արտի մէկ մասը լիքն էր գարիով, եւ ժողովուրդը փախաւ Փղշտացիների առաջից։

14 իսկ սորանք կանգնեցին ագարակի մէջ, եւ նորան ազատեցին, եւ զարկեցին Փղշտացիներին. Եւ Տէրը փրկեց մեծ փրկութիւնով։

15 Եւ այն երեսուն զօրավարներից երեքն իջան վէմը Դաւիթի մօտ, Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների բանակը բանակ էր տուել Ռափայնոց հովտի մէջ։

16 Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր, եւ Փղշտացիներից մի զօրագունդ Բեթլէհէմումն էր։

17 Եւ Դաւիթը փափաքելով ասեց. Ո՞վ կբերէ ինձ համար խմելու ջուր բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։

18 Եւ այն երեքը ճեղքեցին Փղշտացիների բանակը եւ ջուր քաշեցին բեթլէհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին, իսկ Դաւիթը չուզեց խմել այն եւ թափեց նորան Տիրոջ համար։

19 Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով իմ Աստուած որ անեմ այս բանը. Այս մարդկանց արիւնը խմե՞մ ես իրանց կեանքի տեղ. Որովհետեւ իրանց կեանքը վտանգի դնելով բերին այն. Եւ չուզեց խմել նորան։ Այս բաներն արին այն երեք զօրաւորները։

20 Եւ Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա խաղացրեց իր նիզակը երեք հարիւրի վերայ նորանց սպանելով. Եւ նա այն երեքի մօտ անուանի էր։

21 Այն երեքից երկուսի մօտ յարգուած էր, եւ նորանց իշխան եղաւ, բայց այն միւս երեքին չէր հասնիլ։

22 Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանցը եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։

23 Եւ նա զարկեց այն Եգիպտացի մարդին՝ այն հինգ կանգուն երկար մարդին. Եւ Եգիպտացիի ձեռին մի նիզակ կար ոստայնանկների գլանին չափ. Եւ նա իջաւ նորա մօտ մի ցուպով եւ յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքից եւ սպանեց նորան իր նիզակովը։

24 Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան՝ եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։

25 Ահա նա այն երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթը նորան իր ատեանին վերակացու դրաւ։

26 Եւ քաջազունք. Յովաբի եղբայր Ասայէլը, Բեթլէհէմացի Դովդայի որդի Ելէանան,

27 Հարօդացի Սամմա, Փելօնացի Քեղղէս,

28 Թեկուացի Եկգեսի որդի Իրասը, Անաթովթացի Աբիեզեր,

29 Ովսացի Սովբաք, Աքուքացի Եղի,

30 Նետոփաթացի Մաարայ, Նետոփաթացի Բաանայի որդի Ալադը

31 Բենիամինի որդկանց Գաբայից Ռիբայի որդի Եթթին, Փարաթոնացի Բանեա,

32 Գաասի ձորերից Հուրայ, Արաբաթացի Աբիէլ,

33 Բարումացի Ազամօթ, Սաղաբինացի Եղիաբա,

34 Գեզոնացի Հասեմի որդիները՝ Արարացի Սագէի որդի Յովնաթանը,

35 Արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը,

36 Մեքուրաթացի Ոփեր, Փելօնացի Աքիա,

37 Կարմէլացի Ասարէ, Ազբիայի որդի Նաարան,

38 Նաթանի եղբայր Յովէլը, Ագարայի որդի Մաբարը,

39 Ամմոնցի Սելեկ, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան,

40 Յեթերացի Իրաս, Յեթերացի Գարեբ,

41 Քետացի Ուրիա, Աղայիի որդի Զաբադը,

42 Ռուբենեանց գլուխը Ռուբենեան Սիզայի որդի Ադինան, որ նորա հետ երեսուն մարդ կար,

43 Մաաքայի որդի Անանը, Մաթանացի Յովսափատ,

44 Աստարովթացի Ոզիա, Արոերացի Քովթամի որդիքը՝ Սամա եւ Յէիէլ,

45 Սամարիի որդի Յեդիէլը, եւ նորա եղբայր Թիսացի Յովքան,

46 Մահաւացի Եղիէլ, Եղնաամի որդիքը՝ Յարիբայի եւ Յօսաւիա, Մովաբացի Յեթեմա,

47 Եղիէլ, Ովբէդ, եւ մեսօբացի Յեսիէլ։

<< ← Prev Top Next → >>