Աստվածաշունչը, Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ, ղեկավար 12. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10350&pid=15&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ սորանք են որ եկան Դաւիթի մօտ Սիկելակ, քանի որ նա դեռ Կիսեան Սաւուղի երեսից թաքնվում, եւ սորանք քաջեր էին՝ պատերազմում օգնողներ։

2 Աղեղնաւորներ էին, պարսով քարեր էին գցում աջով եւ ձախով եւ աղեղով նետեր, Սաւուղի եղբայրներից Բենիամինից։

3 Գլխաւորը՝ Աքիեզեր, յետոյ Յովաս՝ Գաբաացի Սամաայի որդիքը. Եւ յեզիէլ ու Փաղէտ Ազամօթի որդիքը, եւ բարաքա ու Անաթովթացի Յէու.

4 Եւ Գաբաւոնացի իսմայիան՝ այն երեսունից մէկ զօրաւոր եւ այն երեսունի վերայ, եւ Երեմիա, Յազիէլ, Յօհանան եւ Գադերացի Յովզաբադ,

5 Եղիոզայ, Յերիմովթ, Բաաղիա, Սամարիա եւ Յարուփացի Սափատիա,

6 Եղկանայ, Յեսիա, Ազարիէլ, Յովեզեր եւ Յեսբաամ՝ Կորխացիք,

7 Եւ Գեդովրացի Յերոամի որդիքը՝ Յովելա եւ Զաբադիա։

8 Եւ Գադեաններից բաժանուեցան գնացին Դաւիթի մօտ անապատի միջի բերդը քաջազուն մարդիկ, պատերազմի զինուորներ, վահան եւ նիզակ գործածող, նորանց երեսը առիւծի երես էր եւ սարերի վերայի այծեամների պէս արագաշարժ էին։

9 Գլխաւորը Եզեր, երկրորդը Աբդիա, երրորդը Եղիաբ,

10 Չորրորդը Մասմանա, հինգերորդը Երեմիա,

11 Վեցերորդը Եթթի, եօթներորդը Եղիէլ,

12 Ութերորդը Յօհանան, իններորդը Եղղաբադ,

13 տասներորդը Երեմիա, տասնեւմէկերորդը Մաքաբանայ։

14 Սորանք Գադի որդկանցից զօրքի գլխաւորներ էին. Մէկ փոքրը հարիւրի վերայ, իսկ մեծը հազարի վերայ։

15 Սորանք են, որ Յորդանանովն անց կացան առաջի ամսումը, երբոր նա ջրով լցրել էր իր բոլոր ափերը եւ բոլոր հովիտներում բնակողներին փախցրին դէպի արեւելք եւ դէպի արեւմուտք։

16 Եւ Բենիամինի որդկանցից եւ Յուդայիցն էլ եկան բերդը Դաւիթի մօտ։

17 Եւ Դաւիթը նորանց առաջը դուրս եկաւ եւ պատասխան տուաւ ու ասեց նորանց. Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ ինձ օգնելու, իմ սիրտը ձեզ հետ մէկ կլինի. Բայց եթէ խաբէութեամբ որ ինձ իմ թշնամիներին մատնէք, իմ ձեռքերումը անօրէնութիւն չլինելով, այն ժամանակ մեր հայրերի Աստուածը տեսնէ եւ յանդիմանէ։

18 Եւ Հոգին պատեց իշխանների գլուխ Ամեսայիին, և նա ասեց.

Մենք քոնն ենք, ով Դաւիթ, եւ քեզ հետ՝ ով Յեսսէի որդի,

Խաղաղութի՜ւն, խաղաղութի՜ւն քեզ, եւ խաղաղութի՜ւն քո օգնականներին.

Որովհետեւ քո օգնականը քո Աստուածն է։

Եւ Դաւիթը նորանց ընդունեց եւ նորանց գունդի գլխաւորներ դրաւ։


19 Մանասէից էլ անցան Դաւիթի մօտ, երբոր նա Փղշտացիների հետ Սաւուղի վերայ գնաց պատերազմելու, բայց նորանց չօգնեցին, որովհետեւ Փղշտացիների իշխանները խորհրդով նորանց ետ ուղարկեցին ասելով. Մեր գլխաւորների հետ իր Տիրոջ Սաւուղի կողմը կանցնէ։

20 Նա Սիկելակ գնալիս նորա կողմն անցան Մանասէից Մանասէի հազարապետները՝ Եդնա, Յովզաբադ, Յեդիէլ, Միքայէլ, Յովզաբադ, Եղիուս եւ Սաղթի։

21 Եւ սորանք օգնեցին Դաւիթին՝ գունդերի դէմ. Որովհետեւ ամենքն էլ քաջազուններ էին եւ զօրքին գլխաւորներ եղան։

22 Որովհետեւ այն ժամանակ օր ըստ օրէ գալիս էին Դաւիթի մօտ նորան օգնելու, մինչեւ որ նորանք մի մեծ բանակ եղան Աստուծոյ բանակին պէս։

23 Եւ սորանք են այն սպառազինեալների գլուխների թիւը, որոնք եկան Քեբրոն Դաւիթի մօտ, որ Սաւուղի թագաւորութիւնը նորան դարձնեն Տիրոջ խօսքին համեմատ։

24 Յուդայի որդկանցից վահան եւ նիզակ կրող վեց հազար ութը հարիւր սպառազինեալ զօրքեր։

25 Շմաւոնի որդկանցից քաջազուն զօրքեր եօթը հազար հարիւր։

26 Ղեւիի որդկանցից չորս հազար վեց հարիւր։

27 Եւ Յովիադան Ահարօնեանների առաջնորդ, եւ նորա հետ երեք հազար եօթը հարիւր։

28 Եւ տղամարդ քաջազունը Սադովկ, եւ նորա հօր տանից քսանեւերկու իշխաններ։

29 Եւ Բենիամինի որդկանցից՝ Սաւուղի եղբայրներից երեք հազար. Եւ մինչեւ այն ժամանակ նորանցից շատերը Սաւուղի տան պահապանութիւնն էին անում։

30 Եւ Եփրեմի որդիներից քսան հազար ութը հարիւր քաջազունք իրանց ազգատոհմերում անուանի։

31 Եւ Մանասէի կէս ցեղից տասնեւութը հազար՝ որ իրանց անուններովը որոշուած էին, որ գնան Դաւիթին թագաւոր անեն։

32 Եւ իսաքարի որդկանցից, որ ժամանակի գիտութիւնը ունէին եւ հասկանում էին թէ Իսրայէլը ինչ պէտք է անէ, նորանց երու հարիւր գլխաւորները, եւ նորանց բոլոր եղբայրները նորանց հետ համաձայն էին։

33 Զաբուղոնից զինուոր դուրս եկող պատերազմական ամեն գործիքներով պատերազմ անողներ յիսուն հազար մարդիկ որ պատերազմում էին առանց այլեւայլ սրտերի։

34 Եւ Նեփթաղիմից հազար իշխաններ, եւ նորանց հետ երեսունեւեօթը հազար վահանաւոր եւ նիզակաւոր։

35 Եւ Դանից պատերազմ անող քսանեւութը հազար վեց հարիւր։

36 Եւ Ասերից զինուոր դուրս եկող եւ պատերազմ անող քառասուն հազար։

37 Եւ յորդանանի այն կողմից՝ Ռուբենից, Գադից եւ Մանասէի կէս ցեղիցը պատերազմի զօրքերի բոլոր գործիքներովը հարիւր քսան հազար։

38 Սորանք ամենքը պատերազմի մարդիկ էին ուղիղ սրտով ճակատամարտ կազմող, եկան Քեբրոն Դաւիթին բոլոր իսրայէլի վերայ թագաւոր անելու. Նաեւ բոլոր մնացած Իսրայէլացիք համամիտ էին Դաւիթին թագաւոր անելուն։

39 Եւ այնտեղ ուտում եւ խմում էին Դաւիթի հետ երեք օր. Որովհետեւ իրանց եղբայրները պատրաստել էին իրանց համար։

40 Նաեւ նորանցից մօտիկ եղողները, մինչեւ Իսաքար, Զաբուղոն եւ Նեփթաղիմ հաց բերին էշերով, ուղտերով, ջորիներով եւ եզներով եւ ուտելեղէնի համար՝ ալիւր, չոր թուզ, չամիչ, գինի, իւղ, արջառներ եւ ոչխարներ շատութեամբ. Որովհետեւ ուրախութիւն կար Իսրայէլումը։

<< ← Prev Top Next → >>