Աստվածաշունչը, Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ, ղեկավար 15. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10353&pid=15&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ նա իր համար Դաւիթի քաղաքումը տներ շինեց, եւ Աստուծոյ տապանակի համար տեղ պատրաստեց, եւ նորա համար մի վրան գցեց։

2 Այն ժամանակ Դաւիթն ասեց. Ոչ ով վեր չառնէ Աստուծոյ տապանակը բացի Ղեւտացիներից. Որովհետեւ Տէրը նորանց ընտրեց որ կրեն Աստուծոյ տապանակը եւ նորան ծառայեն յաւիտեան։

3 Եւ Դաւիթը ժողովեց բոլոր Իսրայէլը Երուսաղէմ, որ Տիրոջ տապանակը վեր տանեն իր տեղը, որ նորա համար պատրաստեց։

4 Եւ դաւիթը ժողովեց Ահարօնի որդիներին եւ Ղեւտացիներին.

5 Կահաթի որդկանցից՝ Ուրիէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր քսան։

6 Մերարիի որդկանցից՝ Ասայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր քսան։

7 Գերսոնի որդկանցից՝ Յովէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր երեսուն։

8 Եղիսափանի որդկանցից՝ Սեմայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր։

9 Քեբրոնի որդկանցից՝ Եղիէլ իշխանին եւ նորա եղբայրներին ութսուն։

10 Ոզիէլի որդկանցից՝ Ամինադաբ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր տեսնեւերկու։

11 Եւ Դաւիթը կանչեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին եւ Ղեւտացիներից՝ Ուրիէլին, Ասայիային, Յովէլին, Սեմայիային, Եղիէլին եւ Ամինադաբին,

12 Եւ նորանց ասեց. Դուք էք Ղեւտացիների տոհմերի գլխաւորները. Սրբեցէք ձեր անձերը դուք եւ ձեր եղբարքը, որ Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանէք նորա համար իմ պատրաստած տեղը։

13 Որովհետեւ սկզբումը դուք չլինելու համար՝ մեր Տէր Աստուածը մեզ հարուած տուաւ, որովհետեւ նորան չխնդրեցինք ինչպէս որ կարգն է։

14 Եւ քահանաներն եւ Ղեւտացիներն սրբեցին իրանց անձերը Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանելու համար։

15 Եւ Ղեւտացիների որդիները վեր առան Աստուծոյ տապանակը՝ ինչպէս որ Մովսէսը Տիրոջ խօսքին համեմատ հրամայել էր՝ իրանց ուսերի վերայ ձողերով նորանց վերայ։

16 Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրանց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ տաւիղներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։

17 Եւ Ղեւտացիները կանգնեցրին Յովելի որդի Եմանին, եւ նորա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին, եւ նորանց եղբարք՝ Մերարիի որդկանցից Կիսեայի որդի Եթանին։

18 Եւ նորանց հետ նորանց երկրորդ դասակարգի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Յազիէլին, Սեմիրամովթին, Յեքիէլին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, մատաթիային, Եղիփաղէին, Մակենիային, Աբդեդօմին եւ Յէիէլին որ դռնապաններ էին։

19 Եւ Եման, Ասափ եւ Եթան երգիչները՝ պղնձի ծնծղաները հնչեցնելու համար.

20 Եւ Զաքարիա, Ազիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Ուննի, Եղիաբ, Մաասիա եւ Բանեա Ալամօթի վերայ տաւիղներով նուագելու համար։

21 Եւ Մատաթիա, Եղիփաղէ, Մակենիա, Աբդեդօմ, Յէիէլ եւ Ազազիա քնարներով Շէմինիթով առաջնորդելով։

22 Եւ Ղեւտացիների երգեցողութեան իշխան Քոնոնիան սովորեցնում էր երգելը, որովհետեւ նա հանճարեղ էր։

23 Եւ բարաքիան եւ Եղկանան տապանակի դռնապաններն էին։

24 Եւ Սաբանիա, Յովսափատ, Նաթանայէլ, Ամեսայի, Զաքարիա, Բանեա եւ Եղիազար քահանաները փողերը հնչեցնում էին Աստուծոյ տապանակի առաջը. Եւ Աբդեդօմ ու Յէիա տապանակի դռնապաններն էին։

25 Այսպէս Դաւիթը եւ Իսրայէլի ծերերը եւ հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ վեր տանելու։

26 Եւ երբոր Աստուած Տիրոջ ուխտի տապանակը կրող Ղեւտացիներին օգնեց, այն ժամանակ եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհ արին։

27 Եւ Դաւիթը բեհեզի պատմուճան էր հագել, նոյնպէս եւ բոլոր Ղեւտացիները որ կրում էին տապանակը, եւ երգիչները, եւ երգիչների գլխաւորը Քոնոնիա երգիչների հետ. Եւ Դաւիթի վերայ քթանի եփուդ կար։

28 Եւ բոլոր Իսրայէլը վեր էր տանում Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով։

29 Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակն եկաւ մինչեւ Դաւիթի քաղաքը, այն ժամանակ Սաւուղի աղջիկ Մեղքողը մտիկ տուաւ պատուհանիցը ու տեսաւ որ Դաւիթ թագաւորը կաքաւում եւ զուարճանում էր, եւ նա անարգեց նորան իր սրտումը։

<< ← Prev Top Next → >>