Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ Աստուծոյ տապանակը բերին, եւ նորան դրին այն վրանի մէջ, որ Դաւիթը կանգնեցրել էր նորա համար. Եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցրին Աստուծոյ առաջը։

2 Եւ երբոր Դաւիթը վերջացրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը, այն ժամանակ օրհնեց ժողովրդին Եհովայի անունովը։

3 Եւ բաշխեց Իսրայէլի բոլոր մարդկանցը՝ մարդից մինչեւ կինը իւրաքանչիւրին մէկ նկանակ հաց եւ մի կտոր միս եւ մէկ կարկանդակ։

4 Եւ Տիրոջ տապանակի առաջը Ղեւտացիներիցը պաշտօնեաներ դրաւ Իսրայէլի Տէր Աստուծուն յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար։

5 Գլխաւորը Ասափ, եւ նորա երկրորդը Զաքարիա, Յէիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Մատաթիա, Եղիաբ, Բանեա, Աբդեդօմ եւ Յէիէլ տաւիղների եւ քնարների նուագարաններով. Եւ Ասափը հնչեցնող ծնծղաներով։

6 Եւ Բանեան ու Յազիէլ քահանաները մշտական փողերով Աստուծոյ ուխտի տապանակի առաջը։

7 Այն ժամանակ առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.

8 Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը.

Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։


9 Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան,

Մտածեցէք նորա ամեն սքանչելեաց վերայ։


10 Պարծեցէք նորա սուրբ անունովը.

Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։


11 Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը.

Միշտ նորա երեսը որոնեցէք։


12 Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ,

նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։


13 Ով նորա Իսրայէլ ծառայի զաւակներ,

Նորա ընտրեալք՝ Յակոբի որդիք.


14 Ինքը Եհովան է մեր Աստուածը,

Նորա իրաւունքները ամեն երկրում կան։


15 Յիշեցէք յաւիտեան նորա ուխտը,

Իր պատուիրած խօսքը մինչեւ հազար ազգ,


16 Այն որ ուխտեց Աբրահամի հետ,

Եւ իր երդումը՝ Իսահակի հետ.


17 Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք՝

Եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.


18 Ասելով. Քեզ կտամ Քանանի երկիրը,

Ձեր ժառանգութեան վիճակը.


19 Երբոր դուք սակաւաթիւ էիք

Եւ քիչ ու պանդուխտ՝ նորանում,


20 Եւ ազգից ազգ էին գնում,

Եւ մէկ թագաւորութիւնից ուրիշ ժողովրդի մօտ.


21 Նա մի մարդի թոյլ չտուաւ, որ նորանց նեղացնեն,

Եւ թագաւորներ պատժեց նորանց համար,


22 Թէ Մի մօտենաք իմ օծեալներին,

Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք։


23 Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր,

Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը.


24 Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը,

Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։


25 Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած,

Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։


26 Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են,

Բայց Եհովան արաւ երկինքը։


27 Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը,

Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը.


28 Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր,

Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։


29 Տիրոջը տուէք նորա անուան փառքը,

Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը,

Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։


30 Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ,

Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։


31 Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ,

Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է.


32 Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը,

Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։


33 Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը

Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։


34 Գոհացէք Տէրիցը որ բարի է,

Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։


35 Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը,

Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը,

Որ գոհանանք քո սուրբ անունից,

Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։


36 Օրհնեալ է Եհովան Իսրայէլի Աստուածը

Յաւիտենից մինչեւ յաւիտեան։

Եւ բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։


37 Եւ այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առաջը թողեց Ասափին եւ նորա եղբայրներին միշտ տապանակի առաջը պաշտօն կատարելու օր ըստ օրէ,

38 Եւ Աբդեդօմին եւ նորա եղբայրներին վաթսունեւութ հոգի, եւ Իդիթունի որդի Աբդեդօմին եւ Ուսային՝ դռնապաններ արաւ։

39 Եւ Սադովկ քահանային եւ նորա եղբայրներին՝ քահանաներ Տիրոջ բնակարանի առաջը Գաբաւոնում եղող բարձր տեղումը.

40 Որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն ողջակէզի սեղանի վերայ միշտ առաւօտ եւ իրիկուն, եւ կատարեն Տիրոջ օրէնքումը գրուած այն ամենը, որ հրամայեց Իսրայէլին։

41 Եւ նորանց հետ Եմանին եւ Իդիթունին եւ մնացեալ ընտրուածներին, որ անուանի էին, որ Տէրիցը գոհանան. որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։

42 Եւ նորանց հետ Եմանը եւ իդիթունը՝ փողերով եւ ծնծղաներով հնչեցնելու համար, եւ Աստուծոյ նուագարաններովը. Իսկ Իդիթունի որդկանցը դրաւ դռան վերայ։

43 Եւ բոլոր ժողովուրդը գնաց ամեն մէկն իր տունը. Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունն օրհնելու։

<< ← Prev Top Next → >>