Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ սատանան Իսրայէլի դէմ կանգնեց եւ գրգռեց Դաւիթին, որ իսրայէլին համարէ։

2 Եւ Դաւիթն ասեց Յովաբին եւ ժողովրդի իշխաններին. Գնացէք համարեցէք իսրայէլացիներին բերսաբէէից մինչեւ Դան, եւ հաշիւն ինձ մօտ բերէք որ իմանամ նորանց թիւը։

3 Եւ Յովաբն ասեց. Տէրն աւելացնէ իր ժողովրդի վերայ նորանց չափ հարիւրապատիկ. Չէ՞ որ. Ով տէր իմ թագաւոր, նորանք ամենը իմ Տիրոջ ծառաներն են. Ի՞նչու համար է իմ տէրը փափաքում դորան, ի՞նչու համար այս բանը Իսրայէլի համար յանցանք դառնայ։

4 Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի վերայ. Եւ յովաբը դուրս գնաց եւ ման եկաւ բոլոր իսրայէլի մէջ եւ եկաւ Երուսաղէմ։

5 Եւ յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ Դաւիթին. Եւ բոլոր իսրայէլն էր հազար անգամ հազար եւ հարիւր հազար սուր քաշող մարդ. Եւ Յուդան չորս հարիւր եօթանասուն հազար սուր քաշող մարդ.

6 Եւ Ղեւտացիներին ու Բենիամինեաններին չէր համարել նորանց մէջ. Որովհետեւ թագաւորի այս հրամանը զզուելի է Յովաբին։

7 Եւ այս բանը վատ երեւեցաւ Աստուծոյ աչքին, եւ նա պատուհասեց իսրայէլին։

8 Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ես շատ մեղանչեցի որ այս բանն արի. Եւ հիմա աղաչում եմ ներիր քո ծառայի յանցանքը. Որովհետեւ մեծ յիմարութիւն արի։

9 Եւ Տէրը խօսեց Դաւիթի տեսանող՝ Գադի հետ ասելով.

10 Գնա խօսիր Դաւիթի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Երեք բան եմ դնում առաջիդ, ընտրիր քեզ համար նորանցից մէկը, որ քեզ համար անեմ։

11 Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Այսպէս է ասում Տէրը. Ընտրիր քեզ համար,

12 Կամ երեք տարի սով, կամ երեք ամիս թշնամիներիդ առաջին ջարդուիլ, եւ քո թշնամիների սուրը քեզ հասնէ, եւ կամ երեք ամիս Տիրոջ սւորը՝ այսինքն ժանտախտ երկրի մէջ, որ Տիրոջ հրեշտակը փչացնէ Իսրայէլի բոլոր սահմաններումը, եւ հիմա տես, թէ ինչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին։

13 Եւ Դաւիթն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ. Թող Տիրոջ ձեռքն ընկնեմ. Որովհետեւ նորա ողորմութիւնը խիստ շատ է. Եւ ես մարդի ձեռք չեմ ընկնիլ։

14 Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ, եւ Իսրայէլիցն եօթնասաուն հազար մարդ ընկաւ։

15 Եւ Աստուած մի հրեշտակ ուղարկեց Երուսաղէմ, նորան փչացնելու համար. Եւ նա փչացնելիս՝ Տէրը տեսաւ եւ ստրջացաւ այս չարիքի վերայ եւ կոտորած անող հրեշտակին ասեց. Բաւական է՝ հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը կանգնել էր Յեբուսացի Ոռնայի կալին մօտ։

16 Եւ Դաւիթը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ Տիրոջ հրեշտակին կանգնած երկրի եւ երկնքի մէջտեղը եւ իր սուրը քաշած իր ձեռին մեկնած Երուսաղէմի վերայ. Այն ժամանակ վայր ընկան իրանց երեսի վերայ Դաւիթը եւ ծերերը քուրձ հագած։

17 Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ահա ես եմ հրամայել, որ ժողովուրդը համարեն, եւ ես եմ որ մեղանչեցի եւ չարութիւն գործեցի. Իսկ այս ոչխարները ի՞նչ են արել. Աղաչում եմ, թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի. Եւ ոչ թէ քո ժողովրդի վերայ նորան բնաջինջ անելու։

18 Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Գադին, որ Դաւիթին ասէ. Որպէս զի նա վեր գնայ եւ Տիրոջ համար մի սեղան կանգնեցնէ Յեբուսացի Ոռնայի կալումը։

19 Եւ Դաւիթը վեր գնաց Գադի խօսքովը, որ նա խօսեց Տիրոջ անունովը։

20 Եւ Ոռնան ետ դառաւ եւ տեսաւ հրեշտակը. Բայց նորա չորս որդիքը նորա հետ թաք կացան. Եւ Ոռնան կալումը ցորեն էր կասում։

21 Եւ Դաւիթն եկաւ Ոռնայի մօտ, եւ Ոռնան նայեց ու տեսաւ Դաւիթին եւ դուրս եկաւ կալիցը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։

22 Եւ Դաւիթն ասեց Ոռնային. Այս կալի տեղը ինձ տուր, որ նորանում մի սեղան շինեմ Տիրոջ համար. Լիքը գնով տուր ինձ այն. Եւ հարուածը կդադարէ ժողովրդիցը։

23 Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Վեր առ քեզ համար, եւ թող իմ տէր թագաւորը անէ իր աչքին հաճելին. Ահա տուի եզները ողջակէզի համար եւ կամնասայլերը փայտի համար եւ ցորենը հացի նուէրի համար, բոլորն էլ տուի։

24 Բայց Դաւիթ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ՝ այլ լիքը գնով ծախու պիտի առնեմ. Որովհետեւ ես քո ստացուածքը Տիրոջը չեմ մատուցանիլ եւ ձրի ողջակէզ չեմ մատուցանիլ։

25 Եւ Դաւիթը այն տեղի համար Ոռնային կշիռքով վեց հարիւր սիկղ ոսկի տուաւ։

26 Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց, եւ կանչեց Տիրոջը, եւ նա նորան պատասխան տուաւ երկնքիցը ողջակէզի սեղանի վերայ ուղարկած կրակով։

27 Եւ Տէրն ասեց հրեշտակին, եւ հրեշտակն ետ դարձրեց իր սուրը պատեանի մէջը։

28 Այն ժամանակ երբոր Դաւիթը տեսաւ, որ Տէրը նորան պատասխան տուաւ Յեբուսացի Ոռնայի կալումը, այնտեղ զոհ մատուցրեց։

29 Բայց Տիրոջ խորանը, որ Մովսէսը շինել էր անապատումը, եւ ողջակէզի սեղանը Գաբաւոնի բարձրաւանդակումն էին։

30 Սակայն Դաւիթը չկարողացաւ գնալ նորա առաջը Աստուծուն հարցնելու համար. Որովհետեւ զարհուրում էր Տիրոջ հրեշտակի սուրի երեսիցը։

<< ← Prev Top Next → >>