Աստվածաշունչը, Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ, ղեկավար 28. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10366&pid=15&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ դաւիթը ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին, ցեղերի իշխաններին եւ թագաւորին ծառայութիւն անող դասակարգերի իշխաններին, եւ հազարապետներին ու հարիւրապետներին, եւ թագաւորի ու նորա որդկանց բոլոր ստացուածոց ու ընչից վերակացուներին, ներքինիներին, զօրաւորներին եւ բոլոր քաջազուններին Երուսաղէմ։

2 Եւ Դաւիթ թագաւորը ոտքի վերայ կանգնեց եւ ասեց. Լսեցեք ինձ, ով իմ եղբայրներ եւ իմ ժողովուրդ. Ես իմ սրտումը դրել էի որ մի հանգստանալու տուն շինեմ Տիրոջ ուխտի տապանակի եւ մեր Աստուծոյ ոտքի պատուանդանի համար. Եւ պատրաստութիւն արի շինելու.

3 Բայց Աստուած ինձ ասեց. Դու տուն չես շինելու իմ անուան համար. Որովհետեւ դու պատերազմների մարդ ես եւ արիւններ ես թափել։

4 Եւ Իսրայէլի Տէր Աստուածը իմ հօր բոլոր տանիցն ինձ ընտրեց, որ յաւիտեան Իսրայէլի վերայ թագաւոր լինիմ. Որովհետեւ Յուդայից ընտրեց առաջնորդը, եւ Յուդայի տանիցն իմ հօր տունը, եւ իմ հօր որդիներից ինձ հաւանեց, որ ինձ թագաւոր անէ բոլոր Իսրայէլի վերայ։

5 Եւ իմ բոլոր որդիներից (որովհետեւ շատ են այն որդիները որ Տէրը ինձ տուել է) իմ որդի Սողոմոնին ընտրեց, որ Տիրոջ թագաւորութեան աթոռի վերայ նստէ իսրայէլի վերայ։

6 Եւ նա ինձ ասեց թէ Քո Սողոմոն որդին ինքն է շինելու իմ տունը եւ սրահները. Որովհետեւ ես նորան ընտրել եմ ինձ որդի, եւ ես էլ նորան հայր եմ լինելու.

7 Եւ ես կհաստատեմ նորա թագաւորութիւնը մինչեւ յաւիտեան, եթէ նա հաստատ կենայ որ իմ պատուէրներն ու իմ իրաւունքները կատարէ ինչպէս այսօր։

8 Եւ հիմա բոլոր Իսրայէլի՝ Տիրոջ ժողովքի աչքի առաջին եւ իր Աստուծոյ ականջի առաջին ասում եմ. Պահեցէք եւ քննեցէք ձեր տէր Աստուծոյ բոլոր պատուէրները, որպէս զի ժառանգէք այս բարի երկիրը, եւ ժառանգեցնէք ձեր որդկանցը ձեզանից յետոյ մինչեւ յաւիտեան։

9 Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. Որովհետեւ x Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. Եթէ նորան որոնես, նա կգտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կթողէ յաւիտեան։

10 Հիմա տես որ Տէրը քեզ ընտրեց սրբարանի համար տուն շինելու. Զօրացիր եւ կատարիր։

11 Եւ Դաւիթը իր որդի Սողոմոնին տուաւ սրահի եւ նորա սենեակների եւ նորա գանձարանների եւ նորա վերնատունների եւ նորա ներքին շտեմարանների եւ քաւութեան գաղափարը,

12 Եւ այն ամենի գաղափարը, որ նա ունէր իր մտքումը՝ Տիրոջ տան գաւիթների համար եւ բոլոր սենեակների համար շուրջանակի, Աստուծոյ տան շտեմարանների եւ նուէրների շտեմարանների համար.

13 Նաեւ հրաման տուաւ քահանաների եւ Ղեւտացիների դասակարգութիւնների համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր գործի համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր անօթների համար.

14 Ամեն պաշտօնների ամեն ոսկի անօթների կշիռը, ամեն արծաթի անօթների կշիռը և ամեն պաշտօնների անօթներինն էլ.

15 Ոսկի աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը, եւ իւրաքանչիւր աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը. Նոյնպէս եւ արծաթի աշտանակների՝ աշտանակի եւ նորա ճրագների կշիռը իւրաքանչիւր աշտանակի պաշտօնի համեմատ.

16 Եւ առաջաւորութեան սեղանների ոսկին կշռով՝ իւրաքանչիւր սեղանի համար. Եւ արծաթ՝ արծաթի սեղանների համար.

17 Եւ մաքուր ոսկիից մսահանների եւ կոնքերի եւ բաժակների եւ ոսկի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը. Եւ արծաթի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը.

18 Եւ խունկի սեղանի համար մաքուր ոսկի կշիռքով. Եւ իրանց թեւերը տարածող եւ Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբէների կառքի գաղափարը.

19 Այս ամենը այս գաղափարի բոլոր գործքերը ինձ հասկացրեց Տէրը իր ձեռքի գրովը, ասեց Դաւիթը։

20 Եւ դաւիթն ասեց իր որդի Սողոմոնին. Զօրացիր, քաջասիրտ եղիր եւ կատարիր. Մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ իմ Աստուած՝ Եհովայ Աստուածը քեզ հետ է. Նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ, մինչեւ Տիրոջ տան ծառայութեան բոլոր գործերը լրացնելը։

21 Եւ ահա քահանայից եւ Ղեւտացիների դասակարգերը Աստուծոյ տան բոլոր ծառայութեան համար. Եւ քեզ մօտ կան ամեն գործի համար բոլոր յօժարութեամբ ամեն ծառայութեան մէջ հանճարեղ մարդիկ. Եւ իշխաններն ու բոլոր ժողովուրդը քո ամեն հրամաններին կհնազանդեն։

<< ← Prev Top Next → >>