Աստվածաշունչը, Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ, ղեկավար 29. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10367&pid=15&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

1 Եւ Դաւիթ թագաւորն ասեց բոլոր ժողովքին. Իմ որդի Սողոմոնը որին միայն ընտրեց Աստուած, երեխայ է եւ փափուկ է. Իսկ այդ գործը մեծ է. Որովհետեւ այս պալատը մարդի համար չէ այլ Աստուծոյ։

2 Եւ ես բոլոր կարողութեամբս պատրաստել եմ Աստուծոյ տան համար ոսկեղէնների համար ոսկի, արծաթեղէնների համար արծաթ, պղնձեղէնների համար պղինձ, երկաթեղէնների համար երկաթ եւ փայտեղէնների համար փայտ, եղնգնաքարեր եւ ընդելուզանելու քարեր, գեղեցիկ եւ գոյնզգոյն քարեր, եւ ամեն տեսակ պատուական քարեր եւ մարմարիոն քարեր առատօրէն։

3 Եւ դեռ Աստուծոյս տանը վերայ իմ ունեցած սիրոյ համար՝ այն իմ ունեցած ոսկիի եւ արծաթի գանձը ես տալիս եմ Աստուծոյ տան համար բացի այն ամենից, որ սրբարանի տան համար պատրաստել եմ,

4 Երեք հազար տաղանդ ոսկի Ոփիրի ոսկիից եւ եօթը հազար տաղանդ մաքուր արծաթ տների որմունքը պատելու համար.

5 Ամեն մէկ ոսկեղէն եւ ամեն մէկ արծաթեղէն բանի համար եւ ամեն տեսակ արուեստական ձեռագործի համար։ Եւ էլ ո՞վ է յօժար այսօր Տիրոջը նուէր մատուցանելու։

6 Այն ժամանակ յօժարուեցին ընծայելու տոհմերի իշխանները, Իսրայէլի ցեղերի իշխանները եւ հազարապետներն ու հարիւրապետները եւ թագաւորի գործի իշխանները.

7 Եւ Աստուծոյ տան ծառայութեան համար տուին հինգ հազար տաղանդ ոսկի եւ տասը հազար դահեկան, եւ տասը հազար տաղանդ արծաթ եւ տասնեւութը հազար տաղանդ պղինձ եւ հարիւր հազար տաղանդ երկաթ։

8 Եւ որի մօտ քարեր էր գտնվում, տուին Տիրոջ տան գանձանակին Գերսոնացի Յեքիէլի ձեռքը։

9 Եւ ժողովուրդն ուրախացաւ նորանց յօժար կամքով ընծայելու վերայ. Որովհետեւ կատարեալ սրտով կամաւոր ընծաներ տուին Տիրոջը. Եւ Դաւիթ թագաւորն էլ մեծաւ ուրախութեամբ ուրախացաւ։

10 Եւ Դաւիթն օրհնեց Տիրոջը բոլոր ժողովքի աչքի առաջին, եւ Դաւիթն ասեց. Օրհնեալ ես դու, ով մեր հայր Իսրայէլի տէր Աստուածը, յաւիտենից մինչեւ յաւիտեան.

11 Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. Քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։

12 Եւ հարստութիւնն ու պատիւը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնն ու կարողութիւնը. Եւ քո ձեռին է ամենի մեծացնելը եւ ուժովացնելը։

13 Եւ հիմա, ով մեր Աստուած, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհներգում ենք քո փառաւորեալ անուանը.

14 Որովհետեւ ես ո՞վ եմ, եւ ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողութիւն ունենանք այսպէս ընծայ մատուցանելու. Որովհետեւ ամեն բան քեզանից է, եւ քո ձեռիցն ստացած՝ տուինք քեզ։

15 Որովհետեւ մենք պանդուխտներ ենք քո առաջին եւ նժդեհներ մեր բոլոր հայրերի պէս. ստուերի նման են մեր օրերը երկրիս վերայ. Եւ չկայ հաստատութիւն։

16 Ով Տէր մեր Աստուած, բոլոր այս առատութիւնը որ մենք պատրաստեցինք քեզ մի տուն շինելու քո սուրբ անուան համար, քո ձեռիցն է դա, եւ բոլորը քոնն է։

17 Եւ գիտեմ, ով իմ Աստուած, որ դու փորձում ես սիրտը եւ սիրում ես ուղղութիւն. Ես իմ սրտի ուղղութեամբը ընծայեցի այս ամենը, եւ հիմա ուրախութեամբ տեսայ քո այստեղ գտնուող ժողովուրդը որ քեզ կամաւոր ընծայ մատուցրեց։

18 Ով Տէր՝ մեր հայրերի Աբրահամի, իսահակի եւ Իսրայէլի Աստուածը, պահիր սա յաւիտեան՝ քո ժողովրդի սրտի խորհուրդների այս միտքը, եւ նորանց սիրտը հաստատիր քեզ վերայ։

19 Եւ իմ որդի Սողոմոնին կատարեալ սիրտ տուր, որ պահէ քո պատուիրանքները, քո վկայութիւնները եւ քո կանոնները, եւ որ այս բոլորը կատարէ եւ շինէ այն պալատը, որի պատրաստութիւնը ես արել եմ։

20 Եւ դաւիթն ասեց բոլոր ժողովքին. Հիմա օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն. Եւ բոլոր ժողովքն օրհնեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, եւ խոնարհուելով երկրպագութիւն արին Տիրոջը եւ թագաւորին։

21 Եւ զոհեր ու ողջակէզներ մատուցրին Տիրոջն այն օրուայ հետեւեալ օրը հազար զուարակ, հազար խոյ, հազար գառն, եւ նորանց թափելու նուէրները, եւ շատ զոհեր բոլոր Իսրայէլի համար։

22 Եւ այն օրը կերան եւ խմեցին Տիրոջ առաջը մեծաւ ուրախութեամբ. Եւ երկրորդ անգամ թագաւոր արին Դաւիթի որդի Սողոմոնին եւ Տիրոջ համար թագաւոր օծեցին, եւ Սադովկին՝ քահանայ։

23 Եւ Սողոմոնը Տիրոջ աթոռի վերայ թագաւոր նստեց իր հայր Դաւիթի տեղը, եւ յաջողութիւն գտաւ. Եւ բոլոր Իսրայէլը լսում էր նորան։

24 Եւ ամեն իշխաններն ու զօրաւորները, նաեւ Դաւիթ թագաւորի բոլոր որդիները հպատակուեցան Սողոմոն թագաւորին։

25 Եւ Տէրը մեծացրեց Սողոմոնին շատ բարձր բոլոր Իսրայէլի աչքի առաջին, եւ նորա վերայ մի թագաւորութեան փառք դրաւ, որ նորանից առաջ Իսրայէլի վերայ եղող ոչ մի թագաւոր չէր ունեցել։

26 Այսպէս Յեսսէի որդի դաւիթը թագաւորեց բոլոր իսրայէլի վերայ.

27 Եւ Իսրայէլի վերայ նորա արած թագաւորութեան օրերը քառասուն տարի էին. Քեբրոնում թագաւորեց եօթը տարի, իսկ Երուսաղէմում թագաւորեց երեսունեւերեք տարի։

28 Եւ մեռաւ բարի ծերութեամբ, կշտացած՝ օրերով, հարստութիւնով եւ փառքով. Եւ նորա որդի Սողոմոնը թագաւորեց նորա տեղ։

29 Եւ Դաւիթ թագաւորի առաջին եւ վերջին գործերը, ահա նորանք գրուած են տեսանող Սամուէլի յիշատակարանումը եւ Նաթան մարգարէի յիշատակարանումը, նաեւ Գադ տեսանողի յիշատակարանումը,

30 Նորա բոլոր թագաւորութեան եւ զօրութեան հետ. Նաեւ այն ժամանակները որ անց կացան նորա վերայ եւ Իսրայէլի վերայ եւ երկրի բոլոր թագաւորութիւնների վերայ։

<< ← Prev Top Next >>