Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ԵԶՐԱՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10

1 Եւ երբոր Յուդայի եւ Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկողներն իսրայէլի Տէր Աստուծոյ համար տաճար են շինում,

2 Մօտեցան Զօրաբաբէլին եւ տոհմապետներին եւ ասեցին նորանց. Մենք էլ ձեզ հետ շինենք, որովհետեւ մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում, եւ նորան ենք զոհ մատուցանում Ասորեստանի Ասորդան թագաւորի օրերիցն ի վեր, որ մեզ այստեղ բերաւ.

3 Եւ նորանց ասեցին Զօրաբաբէլը եւ յեսուն եւ Իսրայէլի միւս տոհմապետները. Ձեզ եւ մեզ չի վայելիլ միասին շինել մեր Աստուծոյ տունը, այլ մենք մինակ պիտի շինենք Իսրայէլի Տէր Աստուծոյ համար, ինչպէս որ մեզ պատուիրել է Պարսից թագաւոր՝ Կիւրոս թագաւորը։

4 Եւ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նորանց շինելուց։

5 Եւ նորանց դէմ խորհրդականներ էին վարձում նորանց խորհուրդը խափանելու համար Պարսից Կիւրոս թագաւորի բոլոր օրերումը եւ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորելը։

6 Եւ Ասուերոսի թագաւորութեան ժամանակին՝ նորա թագաւորութեան կզբումը ամբաստանութեան գիր գրեցին Յուդայի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ։

7 Եւ Արտաշէսի օրերումը Բեսեղամը, Միթրիդատը, Տաբէէլը եւ միւս ընկերները գրեցին Պարսից Արատշէս թագաւորին, եւ նամակի գիրը Ասորերէն եւ մեկնութիւնն էլ Ասորերէն էր։

8 Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը մէկ թուղթ գրեցին Արտաշէս թագաւորին Երուսաղէմի դէմ այս կերպով։

9 Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը եւ նորանց միւս ընկերները՝ Դինացիք, Ափարսաթաքացիք, Տարփաղեցիք, Ափերսացիք, Արքուեցիք, Բաբիլոնացիք, Շուշանացիք, Դաւեցիք, Եղամացիք,

10 Եւ մնացած ազգերը որոնց փոխադրեց մեծ եւ պատուական Ասենափարը եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքումը, եւ միւսները որ Գետի այս կողմին են եւ այլն.

11 Ահա այն նամակի պատճէնը որ ուղարկեցին նորան. Արտաշէս թագաւորիդ, քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս եւ այլն.

12 Թագաւորիդ յայտնի լինի, որ այն Հրէաները որ քո մօտիցը դուրս եկան, եկել են մեզ մօտ՝ Երուսաղէմ, շինում են այդ ապստամբ եւ զզուելի քաղաքը, եւ նորա պարիսպները նորոգում են, եւ հիմերը դրել են։

13 Հիմա յայտնի լինի թագաւորիդ, որ եթէ քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, նորանք հարկ, տուրք եւ մաքս չեն տալ, եւ վերջը վնաս կբերէ թագաւորներին։

14 Արդ որովհետեւ ամենքս պալատիցն ենք ստանում մեր ապրուստը, եւ մեզ չի վայելիլ թագաւորիդ վնասը տեսնել, վասն որոյ ուղարկում եւ յայտնում ենք թագաւորիդ,

15 Որ որոնեն քո հայրերի յիշատակաց գրքումը եւ դու կիմանաս որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել՝ եւ թագաւորին ու գաւառներին վնասակար, եւ դաւաճանութիւն է եղած նորանում հին ժամանակներից, եւ դորա համար այդ քաղաքը աւերակ է դարձել։

16 մենք իմացնում ենք թագաւորդ, որ եթէ այս քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, այս պատճառով քեզ բաժին չի լինիլ Գետի այս կողմին։

17 Թագաւորը պատգամ ուղարկեց Հռէում խորհրդապետին եւ Սամսայ ատենադպրին եւ նորանց միւս ընկերներին որ բնակվում էին Սամարիայում, եւ Գետի այն կողմի եղող մնացածներին.

18 Ողջոյն եւ այլն. Նամակը, որ մեզ ուղարկել էիք, յայտնապէս կարդացուեցաւ իմ առաջին.

19 Եւ ես հրաման արի, եւ որոնեցին եւ գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից թագաւորների դէմ է կացել, եւ դորա մէջ ապստամբութիւն եւ դաւաճանութիւն է եղել.

20 Եւ զօրաւոր թագաւորներ են եղել Երուսաղէմում, որ տիրել են Գետի բոլոր այդ կողմին. Եւ հարկ, տուրք եւ մաքս է տրուել նորանց։

21 Հիմա հրաման արէք, որ այն մարդկանցն արգելեն, եւ այդ քաղաքը չշինուի մինչեւ որ իմ կողմանէ հրաման տրուի։

22 Եւ զգոյշ եղիք որ այս մասին անհոգ չլինիք։ Ի՞նչու չարիքը մեծանայ թագաւորներին վնասելու համար։

23 Երբոր Արտաշէս թագաւորի նամակի պատճէնը կարդացուեցաւ Հռէումի եւ Սամսայ ատենադպրի եւ նորանց ընկերների առաջին, իսկոյն շտապելով գնացին Երուսաղէմ Հրէաների մօտ եւ խափանեցին նորանց բռնութեամբ եւ ուժով։

24 Այն ժամանակ խափանուեցաւ Երուսաղէմում եղող Աստուծոյ տան գործը, եւ խափանումը մնայ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։

<< ← Prev Top Next → >>