Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ԵԶՐԱՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10

1 Եւ այս բաներից յետոյ Պարսից թագաւոր Արտաշէսի թագաւորութեան ժամանակին Եզրասը՝ որդի Սարայիայի, որդի Ազարիայի, որդի Քեղկիայի,

2 Որդի Սեղղումի, որդի Սադովկի, որդի Աքիտովբի,

3 Որդի Ամարիայի, որդի Ազարիայի, որդի Մարիօթի,

4 Որդի Զարիայի, որդի Ոզիի, որդի Բոկկիի,

5 Որդի Աբիսուայի, որդի Փենէհեսի, որդի Եղիազարի, որդի քահանայապետ Ահարօնի.

6 Այս Եզրասը վեր եկաւ Բաբիլոնից, եւ նա ժիր դպիր էր Մովսէսի օրէնքումը որ Իսրայէլի Տէր Աստուածը տուել էր. Եւ իր Տէր Աստուծու ձեռքը նորա վերայ լինելուն համար՝ թագաւորը տուել էր նորան նորա բոլոր խնդրածը։

7 Եւ Իսրայէլի որդկանցից եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ երգիչներից եւ դռնապաններից եւ Նաթանայիմներից ոմանք վեր գնացին Երուսաղէմ Արտաշէս թագաւորի եօթներորդ տարին։

8 Եւ նա Երուսաղէմ եկաւ հինգերորդ ամսումը, թագաւորի եօթներորդ տարումը։

9 Որովհետեւ առաջին ամսի մէկին սկսեց Բաբիլոնից ետ դառնալը, եւ հինգերորդ ամսի մէկին եկաւ Երուսաղէմ. Որովհետեւ իր Աստուծոյ բարի ձեռքն իր հետն էր։

10 Նորա համար որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան։

11 Եւ ահա այն նամակի պատճէնը, որ Արտաշէս թագաւորը տուաւ Եզրաս քահանայ դպրին, որ դպիր էր Տիրոջ Իսրայէլի մասին տուած պատուիրանքներումը եւ նորա օրէնքումը։

12 Թագաւորների թագաւոր Արտաշէսը՝ Եզրաս քահանային երկնքի Աստուծոյ օրէնքի կատարեալ դպրին, եւ այլն.

13 Ինձանից հրաման է տրվում, որ իմ թագաւորութիւնում եղող Իսրայէլի ժողովրդիցը եւ նորա քահանաներիցը եւ Ղեւտացիներիցն ամեն ով որ հաճէ Երուսաղէմ գնալ՝ քեզ հետ գնայ։

14 Որովհետեւ դու ուղարկվում ես թագաւորի եւ նորա եօթը խորհրդականների կողմից, որ քննես Յուդան եւ Երուսաղէմը քո Աստուծոյ օրէնքովը որ քո ձեռքին է։

15 Եւ տանես այն արծաթն ու ոսկին որ յօժարակամ տուին թագաւորը եւ նորա խորհրդականները Իսրայէլի Աստուծուն որի բնակութիւնը Երուսաղէմումն է,

16 Եւ այն ամեն արծաթն ու ոսկին որ գտար Բաբիլոնի բոլոր գաւառումը, այն կամաւոր ընծաների հետ որ ժողովուրդն ու քահանաները նուիրում են իրանց Աստուծոյ տան համար որ Երուսաղէմումն է.

17 Որպէս զի շուտով այն փողովը զուարակներ, խոյեր, գառներ, եւ նորանց հացի նուէրները եւ թափելու նուէրները ծախու առնես, եւ նորանց մատուցանես ձեր Աստուծոյ տան սեղանի վերայ որ Երուսաղէմումն է։

18 Եւ ինչ որ քեզ եւ քո եղբայրներին հաճելի լինի, մնացած արծաթովն ու ոսկիովն անել՝ ձեր Աստուծոյ կամացն համեմատ արէք։

19 Եւ այն անօթները որ քեզ տրուեցան քո Աստուծոյ տան պաշտօնի համար, յանձնիր Երուսաղէմումն Աստուծոյ առաջը։

20 Եւ ուրիշ ինչ որ քո Աստուծոյ տան համար պէտք լինի, որ քեզ վայել է տալ, տուր թագաւորի գանձատունիցը։

21 Եւ ինձանից՝ Արտաշէս թագաւորիցս հրաման է տրվում բոլոր գանձապետներիդ որ Գետի այդ կողմին էք, որ ամեն ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստուծոյ օրէնքի դպիրը ձեզանից ուզէ, շուտով կատարուի.

22 Մինչեւ հարիւր տաղանդ արծաթ, մինչեւ հարիւր քոռ ցորեն, եւ մինչեւ հարիւր մար իւղ, եւ աղ՝ առանց գրելու։

23 Ամեն ինչ որ երկնքի Աստուածը հրամայել է, ճիշդ կատարուի երկնքի Աստուծոյ տան համար, որ բարկութիւնը չգայ թագաւորութեանը, թագաւորի եւ նորա որդիների վերայ։

24 Եւ ձեզ իմացնում ենք, որ քահանաներից եւ Ղեւտացիներից, երգեցողներից, դռնապաններից, Նաթանայիմներից եւ այս Աստուծոյ տան սպասաւորներից ոչ մէկի վերայ իրաւունք չկայ որ հարկ, տուրք եւ մաքս դնէ։

25 Եւ դու, ով եզրաս, քո Աստուծոյ իմաստութեամբը, որ քեզանում է, դատաւորներ եւ իշխաններ դիր, որ դատեն Գետի այն կողմին եղող ժողովրդին, այսինքն քո Աստուծոյ օրէնքը գիտացողներին. Եւ ով որ չգիտէ, նորան սովորեցրէք։

26 Բայց ամեն ով որ չէ կատարում քո Աստուծոյ օրէնքը եւ թագաւորի օրէնքը, իսկոյն նորան դատաստան անուի կամ մահով, կամ աքսորով, կամ տուգանքով եւ կամ բանտարկութեամբ։

27 Օրհնեալ լինի մեր հայրերի Տէր Աստուածը, որ այսպիսի միտք դրաւ թագաւորի սրտումը Երուսաղէմումն եղող Տիրոջ տունը փառաւորելու.

28 Եւ ինձ վերայ դարձրեց թագաւորի եւ նորա խորհրդականների եւ թագաւորի բոլոր զօրաւոր իշխանների շնորհքը։ Եւ ես զօրացայ, որովհետեւ իմ Տէր Աստուծոյ ձեռքը ինձ վերայ էր, եւ Իսրայէլից իշխաններ հաւաքեցի ինձ հետ գնալու համար։

<< ← Prev Top Next → >>