Աստվածաշունչը, Ա ԵԶՐԱՍ, ղեկավար 9. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10412&pid=17&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ԵԶՐԱՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10

1 Եւ երբոր սորանք վերջացան, իշխաններն ինձ մօտեցան եւ ասեցին. Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել այս երկիրների ազգերիցը, այլ Քանանացիների, Քետացիների, Փերեզացիների, Յեբուսացիների, Ամմոնացիների, Մովաբացիների, Եգիպտացիների եւ Ամօրհացիների պղծութիւնների պէս են անում.

2 Որովհետեւ նորանց աղջիկներիցն առել են իրանց համար եւ իրանց որդկանց համար, եւ սուրբ սերունդը խառնուել է այս երկիրների ժողովուրդների հետ. Նաեւ իշխաններն ու ոստիկաններն այս անօէնութեան մէջ առաջինն էին։

3 Եւ հէնց որ ես լսեցի այս բանը, պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի։

4 Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։

5 Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը.

6 Եւ ասեցի. Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։

7 Մեր հայրերի օրերիցն ի վեր մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր. Եւ մեր անօրէնութիւնների համար մենք, մեր թագաւորները, մեր քահանաները մատնուեցանք երկիրների թագաւորների, սուրի, գերութեան, յափշտակութեան եւ սեւերեսութեան ձեռքը ինչպէս որ այսօր կայ։

8 Եւ արդ մի փոքր վայրկեան ողորմութիւն եղաւ մեր Տէր Աստուածանից, որ մեզ համար փրկուածներ են մնացել, եւ մեզ հաստատել տուաւ իր սրբութեան տեղումը, որ մեր աչքերը լուսաւորել է մեր Աստուածը, եւ մեզ մի փոքր կենդանութիւն է տուել մեր ծառայութեան մէջ։

9 Որովհետեւ մենք ծառաներ ենք, բայց մեր ծառայութեան մէջ էլ չձգեց մեզ մեր Աստուածը, եւ Պարսից թագաւորների շնորհքը մեզ վերայ դարձեց, որ մեզ հանգստութիւն տան մեր Աստուծոյ տունը կանգնեցնելու եւ նորա աւերակները վերականգնեցնելու եւ Յուդայում ու Երուսաղէմում մեզ մի պարսպաւոր տեղ տալու համար։

10 Եւ արդ՝ ի՞նչ ասենք, ով մեր Աստուած, այս բաներից յետոյ, որ մենք թողել ենք քո պատուիրանքները,

11 Որ քո ծառայ մարգարէների ձեռովը պատուիրեցիր ասելով. Այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ երկիրների ազգերի գարշութիւններովը եւ նորանց պղծութիւններովը, որոնցով լցրել են նորան ծայրէ ի ծայր իրանց անմաքրութիւնովը։

12 Ուրեմն ձեր աղջկերքը չտաք նորանց որդկանցը, եւ նորանց աղջկերքը չառնէք ձեր որդկանց համար, եւ նորանց խաղաղութիւնը եւ բարութիւնը չուզէք յաւիտեան, որպէս զի զօրանաք եւ ուտէք երկրի բարիքը, եւ ձեր որդկանց համար յաւիտեան ժառանգութիւն թողէք նորան։

13 Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել),

14 Արդե՞օք կրկին քո պատուիրանքները զանց անենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. Մի՞թէ չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չլինի։

15 Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. Որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. Ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ։

<< ← Prev Top Next → >>