Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ԵԶՐԱՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10

1 Երբոր Եզրասը լացով եւ Աստուծոյ տան առաջը ընկած աղօթք էր անում եւ խոստովանվում, նորա մօտ ժողովուեցան Իսրայէլից մի շատ մեծ բազմութիւն՝ մարդիկ եւ կանայք եւ երեխայք. Որովհետեւ ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։

2 Եւ Եղամի որդիներից՝ Յեքիէլի որդին Սեքենիան պատասխան տուաւ Եզրասին եւ ասեց. Մենք մեղք գործեցինք մեր Աստուծոյ դէմ երկրիս ժողովուրդներիցն օտար կիներ առնելով. Բայց եւ այնպէս յոյս կայ Իսրայէլի համար այս բանի մէջ։

3 Արդ ուխտ անենք մեր Աստուծոյ առաջին, որ դուրս անենք բոլոր կիները եւ նորանցից ծնուածները՝ իմ տիրոջ եւ մեր Աստուծոյ պատուիրանքներից վախեցողների խորհրդովը. Եւ թող օրէնքին պէս կատարուի։

4 Վեր կաց. Որովհետեւ այս գործը քեզ վերայ է, եւ մենք էլ քեզ հետ ենք. զօրացիր եւ արա։

5 Եւ Եզրասը վեր կացաւ եւ երդում տուաւ քահանաների եւ Ղեւտացիների գլխաւորներին եւ բոլոր Իսրայէլին, թէ այս բանի պէս կանեն. Եւ նորանք երդում արին։

6 Եւ եզրասը վեր կացաւ Աստուծոյ տան առաջից եւ գնաց Եղիասաբի որդի Յօհանանի սենեակը, եւ այնտեղ գնալով հաց չկերաւ եւ ջուր չխմեց, որովհետեւ տրտմած էր գերութիւնից դարձածների անօրէնութեան վերայ։

7 Եւ մունետիկ կանչել տուին Յուդայի եւ Երուսաղէմի մէջ բոլոր գերեդարձներին որ ժողովուին Երուսաղէմ.

8 Եւ ամեն ով որ իշխանների եւ ծերերի խորհրդին համեմատ երեք օրում չգայ, նորա բոլոր ստացուածքը պէտք է նզովուի եւ նա պէտք է ջոկուի գերեդարձածների ժողովքիցը։

9 Եւ Յուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկը ժողովուեցան Երուսաղէմ երեք օրում՝ այսինքն իններորդ ամսում եւ ամսի քսանին, եւ բոլոր ժողովուրդը նստեց Աստուծոյ տան հրապարակումը դողալով այն բանի մասին եւ անձրեւներիցը։

10 Եւ վեր կացաւ Եզրաս քահանան եւ ասեց նորանց. Դուք անօրէնութիւն էք գործել եւ օտար կիներ էք առել Իսրայէլի յանցանքը աւելացնելու համար։

11 Բայց հիմա խոստովանուեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ առաջին եւ նորան հաճելին արէք, եւ ջոկուեցէք երկրիս ազգերիցը եւ օտար կնիկներիցը։

12 Եւ բոլոր ժողովքը պատասխանեց եւ ասեցին մեծ ձայնով. Այդպէս, քո խօսքին համեմատ մեր պարտքն է անել։

13 Միայն ժողովուրդը շատ է եւ ժամանակս էլ անձրեւային, եւ կարելի չէ դրսումը կանգնել, եւ այդ գործը մէկ օրուայ եւ երկու օրուայ բան չէ, որովհետեւ շատերս յանցաւոր ենք այդ բանում։

14 Հիմա մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովքի տեղ, եւ ամեն ով որ մեր քաղաքներումը օտար կիներ է առել թող որոշեալ ժամանակներին գայ, եւ նորանց հետ իւրաքանչիւր քաղաքի ծերերը եւ նորա դատաւորները, մինչեւ որ մեր Աստուծոյ բարկութեան բորբոքումը մեզանից ետ դարձնեն այս բանի մասին։

15 Միայն Ասայէլի որդի Յովնաթանը եւ Թեկուայի որդի Յազիան կանգնեցին սորա վերայ, եւ Մեսուղամը ու Ղեւտացի Սաբեթան նորանց օգնեցին։

16 Եւ գերեդարձներն այնպէս արին. Եւ ընտրուեցան Եզրաս քահանան և տոհմապետ մարդիկ իրանց տոհմերին համեմատ (եւ ամենքն էլ անուանի էին). Եւ նիստ ունեցան տասներորդ ամսուայ առաջին օրն այս բանը քննելու համար.

17 Եւ վերջացրին բոլոր մարդկանց բաները որ օտար կիներ էին առել մինչեւ առաջին ամսուայ առաջին օրը։

18 Եւ քահանաների որդիներից սորանք գտնուեցան որոնք օտար կանայք էին առել, Յովսեդեկեան Յեսուի որդիներից եւ եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Յարիբը եւ Գոդողիան.

19 Եւ իրանց ձեռքը տուին որ իրանց կանանցը արձակեն, եւ իրանց յանցանքի համար մէկ խոյ յանցանքի զոհ մատուցրին։

20 Եւ Եմմերի որդկանցից՝ Անանին եւ Զաբադիան,

21 Եւ Հարիմի որդկանցից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Յեքիէլը եւ Ոզիան.

22 Եւ Փասուրի որդկանցից՝ Եղիովէնային, մաասիան, Իսմայէլը, Նաթանայէլը, Յովզաբադը, եւ Եղեասան.

23 Եւ Ղեւտացիներից՝ Յովզաբադը, Սեմէին, Կովղիան, այսինքն Կովղիտան, Փեթայիան, Յուդան եւ Եղիազարը.

24 Եւ երգեցողներից՝ Եղիասիբը. Եւ դռնապաններից՝ Սեղղումը, Տէլէմը եւ Ուրին.

25 Եւ Իսրայէլից՝ Փարոսի որդկանցից՝ Ռամիան, Յեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան եւ Բանեան.

26 Եւ Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Յեքիէլը, Աբդին, Յերիմովթը եւ Եղիան.

27 Եւ Զաթուի որդկանցից՝ Եղիովէնային, Եղիասիբը, Մաթանիան, Յերիմովթը, Զաբադը եւ Ազիզան.

28 Եւ Բեբայիի որդկանցից՝ Յօհանանը, Անանիան, Զաբբա, Աթաղին.

29 Եւ Բանիի որդկանցից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Յասուբը, Սաաղը, եւ Ռամովթը.

30 Եւ Փաաթ-մովաբի որդկանցից՝ Եդնան, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիէլը, Բանուին եւ Մանասէն.

31 Եւ Հարիմի որդկանցից՝ Եղիազարը, Յեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմաւոնը,

32 Բենիամինը, Մալուքը, և Սամարիան.

33 Հասումի որդկանցից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղէտը, Յերեմին, Մանասէն և Սեմէին.

34 Բանիի որդկանցից՝ Մաադան, Ամրամը,

35 Ուէլը, Բանեան, Բադայիան, Քեղուհան,

36 Ուանիան, Մերամօթը, Եղիասիբը,

37 Մաթանիան, Մաթանան, Յաասուն,

38 Բանին, Բաբուին, Սեմէին, Սեղեմիան,

39 Նաթանը, Ադայիան,

40 Մաքնադբան, Սասան, Սարան,

41 Ազարիէլը, Սեղեմիան, Սամարիան,

42 Սեղղումը, Ամարիան և Յովսէփը.

43 Նաբաւի որդկանցից՝ Յէիէլը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Յադային, Յովէլը և Բանեան։

44 Սորանք ամենքը օտար կնիկներ էին առել. Եւ նորանցից կային այնպիսի կանայք, որ զաւակներ էին բերել։

<< ← Prev Top Next >>