Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՆԷԵՄԻ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ ԵՍԹԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Եւ եղաւ Նիսան ամսումը՝ Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ գինի կար նորա առաջին. Եւ ես առայ գինին եւ տուի թագաւորին. Եւ ես նորա առաջին տրտում եղած չէի։

2 Եւ թագաւորն ասեց ինձ. Ի՞նչու համար է երեսդ տրտում, քանի որ դու հիւանդ չես. Սա ուրիշ ոչինչ չէ եթէ ոչ սրտի ցաւ. Եւ ես խիստ շատ վախեցայ.

3 Եւ ասեցի թագաւորին. Արքայ, յաւիտեան կաց. Ի՞նչու համար չտրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը աւերակ է եւ նորա դռները կրակով այրուել են։

4 Եւ թագաւորն ինձ ասեց. Ի՞նչ է քո ուզածը. Եւ ես աղօթք արի երկնքի Աստուծուն։

5 Եւ ես ասեցի թագաւորին. Եթէ թագաւորին հաճելի է, եւ եթէ ծառադ հաճելի է քո առաջին, ինձ ուղարկիր Հրէաստան իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես շինեմ նորան։

6 Եւ ինձ ասեց թագաւորը (եւ թագուհին նստել էր նորա կշտին), մինչեւ ե՞րբ կտեւէ քո գնալը, եւ ե՞րբ կդառնաս։ Եւ հաճելի եղաւ թագաւորի առաջին որ ինձ ուղարկէ, եւ ես նորան ժամանակ որոշեցի։

7 Եւ ասեցի թագաւորին. Եթէ հաճելի է թագաւորին, թող ինձ նամակներ տրուին Գետի այն կողմի իշխանների վերայ, որ ինձ անցկացնեն մինչեւ որ հասնեմ Հրէաստան.

8 Եւ մի նամակ թագաւորական պարտէզի տեսուչ Ասափի վերայ, որ ինձ փայտ տայ Աստուծոյ տան աշտարակի դռները եւ քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար եւ այն տան համար ուր որ ես պիտի գնամ. Եւ թագաւորը տուաւ ինձ, որովհետեւ Աստուծոյ բարի ձեռքն ինձ վերայ էր։

9 Եւ ես եկայ Գետի այս կողմի իշխանների մօտ եւ թագաւորի նամակները նորանց տուի. Եւ թագաւորն ինձ հետ զօրապետներ եւ ձիաւորներ ուղարկեց։

10 Եւ երբոր Սանաբաղատ Որոնացին եւ Ամմոնացի ծառայ Տուբիան լսեցին, խիստ շատ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայէլի որդկանց բարիքը ուզելու։

11 Եւ ես եկայ Երուսաղէմ, եւ երեք օր այնտեղ մնացի։

12 Եւ ես վեր կացայ գիշերը եւ մի քիչ մարդիկ ինձ հետ, եւ ոչ մի մարդի չպատմեցի թէ իմ Աստուածն ինչ է դրել իմ սրտումը որ Երուսաղէմին անեմ, եւ մէկ անասուն չկար ինձ հետ բացի իմ հեծած անասունից։

13 Եւ ես դուրս եկայ Ձորի դռնովը գիշերով եւ գնացի դէպի Վիշապի աղբիւրը եւ դէպի Աղբի դուռը, եւ զննեցի Երուսաղէմի քանդուած պարիսպները եւ նորա կրակով այրուած դռները։

14 Եւ անցկացայ Աղբիւրի դուռը եւ Թագաւորի աւազանը. Եւ տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։

15 Եւ գիշերը վեր գնացի հեղեղատովը եւ զննեցի պարիսպը. Եւ ետ դառայ ու մտայ Ձորի դռնովը եւ ետ դառայ։

16 Եւ ոստիկանները չիմացան թէ ուր գնացի եւ թէ ես ինչ եմ անում. Եւ Հրէաներին եւ քահանաներին ու ազնուականներին ու ոստիկաններին եւ միւս գործը կատարողներին մինչեւ այն ժամանակ չէի իմացրել։

17 Եւ ես նորանց ասեցի. Դուք տեսնում էք այս թշուառութիւնը, որի մէջ մենք կանք, որ Երուսաղէմն աւերակ եւ նորա դռները կրակով այրուած են. Եկէք Երուսաղէմի պարիսպը շինենք, որ այլ եւս նախատինք չլինինք։

18 Եւ ես նորանց պատմեցի որ իմ Աստուծոյ ձեռքը ինձ վերայ բարեյաջող է, եւ մանաւանդ թագաւորի խօսքերը որ ինձ ասել էր. Եւ նորանք ասեցին. Վեր կենանք եւ շինենք, եւ իրանց ձեռքերն ուժովացրին այս բարի գործի համար։

19 Եւ Որոնացի Սանաբաղատը ու Ամմոնացի ծառայ Տուբիան եւ Արաբացի Գեսամը այս լսելով մեզ ծաղր արին եւ մեզ արհամարհեցին եւ ասեցին. Սա ի՞նչ բանէ որ անում էք. մի՞թէ ապստամբվում էք թագաւորի դէմ։

20 Բայց ես նորանց պատասխան տուի եւ ասեցի նորանց. Երկնքի Աստուածն ինքը մեզ յաջողութիւն է տալու, եւ մենք նորա ծառաներս վեր ենք կենալու որ շինենք. իսկ դուք բաժին, իրաւունք եւ յիշատակ չունիք Երուսաղէմումը։

<< ← Prev Top Next → >>