Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՆԷԵՄԻ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ ԵՍԹԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Եւ ժողովրդի ու նորանց կանանց աղաղակը մեծ էր իրանց Հրէայ եղբայրների դէմ։

2 Եւ կային ասողներ թէ Մենք մեր տղերքով ու աղջկերքովը շատ ենք, եւ ուտելիք ծախու կառնենք եւ կուտենք ու կապրենք։

3 Եւ ասողներ էլ կային թէ Մեր արտերը, այգիները եւ տները գրաւ ենք դնում որ ուտելիք առնենք սովի ժամանակ։

4 Եւ ասողներ էլ կային թէ Մենք փող ենք պարտք անում թագաւորի հարկի համար մեր արտերովը եւ մեր այգիներովը։

5 Եւ արդ մեր մարմինը մեր եղբարց մարմնի պէս է, մեր որդիքը նորանց որդկանց պէս, եւ ահա մենք մեր որդիքն ու աղջկերքը ծառայութեան ենք հպատակացնում, եւ մեր աղջիկներից ոմանք հպատակուած են. Եւ մեր ձեռքին կարողութիւն չկայ, որովհետեւ մեր արտերն ու այգիներն ուրիշներինն են։

6 Եւ ես շատ նեղացայ, երբոր նորանց աղաղակը եւ այս խօսքերը լսեցի.

7 Եւ իմ սրտումը խորհեցի եւ յանդիմանեցի իշխաններին եւ ոստիկաններին եւ ասեցի նորանց. Դուք ամեն մէկդ վաշխ էք առնում ձեր եղբայրներից. Եւ նորանց դէմ մեծ ժողովք կազմեցի.

8 Եւ նորանց ասեցի. Մենք ծախու առել ենք մեր Հրէայ եղբայրներին, որ ծախուած էին հեթանոսներին, որքան որ կարող էինք, բայց դուք ծախում էք ձեր եղբայրներին. Եւ նորանք մեզ վերայ ծախուի՞ն։ Իսկ նորանք լռեցին եւ պատասխան չգտան։

9 Եւ ես ասեցի. Լաւ չէ այս բանը որ դուք անում էք. Մի՞թէ պիտի մեր Աստուծոյ երկիւղովը չգնաք, որ մեր թշնամի ազգերի առաջին խայտառակ չլինինք։

10 Եւ ես էլ, եղբայրներս ու ծառաներս էլ նորանց փող եւ ցորեն ենք փոխ տուել. Եկէք այս պարտքը նորանց շնորհենք։

11 Խնդրում եմ, այսօր նորանց արտերն իրանց ետ դարձրէք, նորանց այգիները, ձիթենիներն ու տները, եւ հարիւրից մէկը նորանցից ձեզ հասնելի արծաթը, ցորենը, գինին եւ իւղն էլ։

12 Եւ նորանք ասեցին. Ետ ենք դարձնում, նորանցից չենք ուզիլ. Այնպէս կանենք ինչպէս որ դու ասում ես։ Եւ ես կանչեցի քահանաներին, եւ նորանց երդում տալ տուի որ այսպէս անեն։

13 Եւ ես թափ տուի իմ ծոցը եւ ասեցի. Աստուած այսպէս թափ տայ ամեն մարդին իր տանիցն ու իր աշխատանքիցը, ով որ այս խօսքը չպահէ, եւ նա այսպէս թափ տրուած եւ դարտակ լինի։ Եւ բոլոր ժողովքն ասեցին. Ամէն. Եւ օրհնեցին Տիրոջը. Եւ ժողովուրդն այսպէս արաւ։

14 Նաեւ այն օրիցը, որ ինձ հրամայեց թագաւորը որ նորանց իշխանը լինիմ Հրէաստանում Արտաշէս թագաւորի քսաներորդ տարիից մինչեւ երեսունեւերկրորդ տարին՝ տասնեւերկու տարի ես եւ իմ եղբարքը իշխանական հացը չկերանք։

15 Եւ նախորդ իշխանները, որոնք ինձանից առաջ եղել էին, ժողովրդին ծանրութիւն էին տուել, եւ նորանցից հաց եւ գինի էին առնում բացի քառասուն սիկղ արծաթից. Նաեւ նորանց ծառաները տիրում էին ժողովրդի վերայ. Բայց ես այդպէս չարի Աստուածանից վախենալով։

16 Նաեւ այս պարսպի գործումը ես ջանացի. Եւ արտ ծախու չառինք, եւ իմ ամեն ծառաները ժողովուած էին այնտեղ այն գործի վերայ։

17 Եւ հարիւր յիսուն Հրէայ եւ ոստիկան եւ մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մօտ եկողներ լինում էին իմ սեղանի վերայ։

18 Եւ ահա ինչ էր պատրաստվում մէկ օրը՝ մէկ արջառ, վեց ընտիր ոչխար, եւ թռչուններ էին պատրաստվում ինձ համար. Եւ տասն օրուայ մէջ ամեն տեսակ գինի առատութեամբ. Եւ այսու ամենայնիւ իշխանական հացը չուզեցի. Որովհետեւ ծառայութիւնը ծանր էր այս ժողովրդի վերայ։

19 Յիշիր ինձ ի բարին, ով իմ Աստուած, ամեն ինչ որ արի այս ժողովրդի համար։

<< ← Prev Top Next → >>