Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՆԷԵՄԻ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ ԵՍԹԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Եւ այս ամսի քսանեւչորսերորդ օրը ժողովուեցան Իսրայէլի որդիքը ծոմով, քուրձերով եւ իրանց վերայ հող.

2 Եւ ջոկուեցան Իսրայէլի սերունդ եղողները բոլոր օտարազգիներից, եւ կանգնած խոստովանում էին իրանց մեղքերը եւ իրանց հայրերի անօրէնութիւնները.

3 Եւ կանգնել էին իրանց տեղը, եւ կարդացին իրանց Եհովայ Աստուծոյ օրէնքի գրքիցը օրուայ քառորդը, եւ մի քառորդը խոստովանվում եւ երկրպագութիւն էին անում իրանց տէր Աստուծուն։

ՆԷԵՄԻ 9:3 - Ezra Reads the Book of the Law
Ezra Reads the Book of the Law
4 Եւ բարձր տեղի վերայ կանգնել էին Յեսուն, Բանին, Կադմիէլը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին Ղեւտացիները, եւ մեծ ձայնով աղաղակում էին դէպի իրանց Տէր Աստուածը։

5 Եւ Յեսուն, Կադմիէլը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան՝ Ղեւտացիները ասեցին. Վեր կացէք օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից։ Օրհնեալ լինի քո փառաւորեալ անունը, որ ամեն օրհնութիւնից եւ փառաբանութիւնից բարձրեալ է։

6 Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։

7 Դու ես Եհովայ Աստուածը, որ ընտրեցիր Աբրամին եւ նորան հանեցիր Քաղդէացիների Ուրիցը եւ նորա անունը Աբրահամ դրիր։

8 Եւ նորա սիրտը հաւատարիմ գտար քո առաջին, եւ նորա հետ տալու համար ուխտ արիր, որ տաս նորա սերունդին Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Յեբուսացիների եւ Գերգեսացիների երկիրը. Եւ քո խօսքը հաստատեցիր. Որովհետեւ դու արդար ես։

9 Եւ տեսար մեր հայրերի նեղութիւնը Եգիպտոսումը, եւ նորանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մօտ։

10 Եւ նշաններ ու հրաշքներ արիր Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր ծառաների եւ նորա երկրի բոլոր ժողովրդի վերայ. Որովհետեւ գիտացիր որ ամբարտաւան եղան նորանց դէմ, եւ քեզ համար անուն հանեցիր՝ ինչպէս որ այսօր կայ։

11 Եւ ծովը ճղեցիր նորանց առաջին, եւ նորանք անց կացան ծովի միջովը զօրութիւնով, եւ նորանց հալածողներին խորերը խորտակեցիր՝ ինչպէս քարը՝ մեծ ջրերի մէջ։

12 Եւ ամպի սիւնովը առաջնորդեցիր նորանց, եւ կրակի սիւնով գիշերը՝ որ լուսաւորէիր նորանց գնալու ճանապարհը։

13 Եւ վայր իջար Սինա սարի վերայ եւ խօսեցիր նորանց հետ երկնքիցը, եւ նորանց տուիր ուղիղ իրաւունքներ եւ ճշմարիտ օրէնքներ, բարի կանոններ եւ պատուիրանքներ։

14 Եւ քո սուրբ շաբաթը հասկացրիր նորանց, եւ նորանց կանոններ եւ օրէնք պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ձեռովը։

15 Եւ երկնքիցը հաց տուիր նորանց՝ նորանք սովածանալիս, եւ նորանց համար ջուր հանեցիր ապառաժիցը՝ նորանք ծարաւելիս. Եւ նորանց ասեցիր որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որը նորանց տալու համար ձեռքդ բարձրացրել էիր։

16 Բայց նորանք եւ մեր հայրերը ամբարտաւանացան եւ խստացրին իրանց պարանոցը եւ չլսեցին քո պատուիրանքները։

17 Եւ չուզեցին լսել եւ չյիշեցին քո հրաշքները, որ արել էիր նորանց մէջ, եւ խստացրին իրանց պարանոցը. Եւ իրանց ապստամբութեամբը գլուխ նշանակեցին որ ետ դառնան իրանց ծառայութեան մէջ. Բայց դու ներող, ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած էիր եւ նորանց չձգեցիր.

18 Մանաւանդ երբոր իրանց համար ձուլածոյ որթ շինեցին եւ ասեցին. Սա է քո աստուածը, որ քեզ Եգիպտոսից հանել է. Եւ մեծ անարգանք գործեցին։

19 Եւ դու քո մեծ ողորմութեամբը նորանց չձգեցիր անապատումը. Ամպի սիւնը չհեռացաւ նորանց վերայից ցերեկը նորանց առաջնորդելով ճանապարհին, եւ կրակի սիւնը՝ գիշերը որ նորանց լոյս տայ եւ լուսաւորէ այն ճանապարհը որ գնում էին։

20 Եւ քո բարի հոգին տուիր նորանց իմաստուն անելու համար. Եւ քո մանանան չարգիլեցիր նորանց բերանիցը, եւ ջուր տուիր նորանց՝ նորանք ծարաւելիս։

21 Եւ քառասուն տարի նորանց կերակրեցիր անապատումը. Նորանք պակասութիւն չունեցան, նորանց հանդերձները չմաշուեցան, եւ նորանց ոտքերը չուռեցան

22 Եւ նորանց տուիր թագաւորութիւններ եւ ազգեր, եւ նորանց բաժիններ տուիր սահմաններով, եւ նորանք ժառանգեցին Սեհոնի երկիրը եւ Եսեբոն թագաւորի երկիրը, եւ Բասանի Ովգ թագաւորի երկիրը։

23 Եւ նորանց որդկանցը շատացրիր երկնքի աստղերի չափ եւ նորանց բերիր այս երկիրը, որի համար ասել էիր նորանց հայրերին որ գան եւ ժառանգեն։

24 Եւ նորանց որդիքը եկան եւ ժառանգեցին այս երկիրը, եւ դու նուաճեցրիր նորանց առաջին այս երկրի բնակիչներին՝ Քանանացիներին, եւ նորանց ձեռքը մատնեցիր նորանց, եւ նորանց թագաւորներին եւ երկրի ազգերին, որ իրանց հաճութեան պէս անէին նորանց։

25 Եւ նորանք ամուր քաղաքներ եւ պարարտ երկիր յաղթեցին, եւ ժառանգեցին ամեն բարիքով լիքը տներ, փորուած ջրհորներ, այգիներ, ձիթենիներ, եւ պտղաբեր ծառեր առատօրէն. Եւ նորանք կերան, կշտացան եւ պարարտացան, եւ զուարճացան քո մեծամեծ բարիքներովը։

26 Սակայն նորանք անհնազանդութիւն արին եւ ապստամբուեցան քեզ դէմ, եւ քո օրէնքն իրանց ետեւը գցեցին, եւ սպանեցին քո մարգարէներին որ նորանց դէմ վկայում էին, որ դէպի քեզ դառնան. Եւ մեծամեծ անարգանքներ արին։

27 Եւ դու նորանց մատնեցիր իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք նեղացրին նորանց. Եւ իրանց նեղութեան ժամանակին դէպի քեզ աղաղակեցին, եւ դու լսեցիր երկնքից, եւ դու քո շատ ողորմութեան համեմատ նորանց ազատիչներ տուիր, եւ նորանք ազատեցին նորանց իրանց թշնամիների ձեռքիցը։

28 Բայց երբոր նորանք հանգստութիւն ունեցան, դարձեալ չարութիւն արին քո առաջին, եւ դու նորանց թողեցիր իրանց թշնամիների ձեռքին, եւ նորանք տիրեցին նորանց վերայ. Եւ դարձեալ դէպի քեզ աղաղակեցին, եւ դու երկնքից լսեցիր եւ նորանց ազատեցիր շատ անգամ քո ողորմութեան համեմատ։

29 Եւ դու նորանց վկայեցիր, որ նորանց դարձնես դէպի քո օրէնքը, բայց նորանք ամբարտաւանացան եւ չլսեցին քո պատուէրներին եւ քո իրաւունքների դէմ մեղանչեցին, որոնց կատարող մարդը նորանցով կապրէ. Եւ իրանց ուսերը անհնազանդեցրին եւ իրանց վիզը խստացրին, եւ չլսեցին։

30 Եւ դու շատ տարիներ երկայնամիտ եղար նորանց վերայ, եւ վկայեցիր նորանց դէմ քո հոգովը մարգարէների ձեռովը, բայց նորանք ականջ չդրին. Եւ դու մատնեցիր նորանց երկիրների ազգերի ձեռքը։

31 Սակայն դու քո առատ ողորմութեամբը նորանց վերջ չարիր եւ նորանց չձգեցիր, որովհետեւ դու գթած եւ ողորմած Աստուած ես։

32 Եւ արդ, ով մեր Աստուած, մեծ, զօրաւոր եւ ահեղ՝ ուխտ ու ողորմութիւն պահող Աստուած, թող քո առաջին քիչ չերեւնան այն ամեն նեղութիւնները, որ պատահեցին մեզ, մեր թագաւորներին մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարէներին, մեր հայրերին եւ քո բոլոր ժողովրդին Ասորեստանի թագաւորի ժամանակից մինչեւ այսօր։

33 Բայց դու արդար ես մեզ վերայ եկած բոլոր բաներումը, որովհետեւ դու ճշմարտութեամբ արիր, եւ մենք անօրէնութիւն արինք։

34 Եւ մեր թագաւորները, մեր իշխանները եւ մեր հայրերը չարին քո օրէնքը եւ ականջ չդրին քո պատուիրանքներին եւ քո վկայութիւններին, որ նորանց դէմ վկայեցիր.

35 Եւ նորանք իրանց թագաւորելու ժամանակումը, եւ քո նորանց արած շատ բարիքներ արած ժամանակումը եւ այն ընդարձակ եւ պարարտ երկրումը, որ տուել էիր նորանց, քեզ չծառայեցին եւ ետ չդառան իրանց չար գործերիցը։

36 Ահա մենք այսօր ծառաներ ենք, եւ ահա այն երկրումը, որ տուիր մեր հայրերին նորա պտուղը եւ բարիքը վայելելու, մենք ծառաներ ենք։

37 Եւ նորա առատ արիւնքը այն թագաւորներինն է, որոնց դրել ես մեզ վերայ մեր մեղքերի պատճառովը. Եւ նորանք տիրում են մեր մարմինների վերայ եւ մեր անասունների վերայ իրանց հաճութեան պէս. Եւ մենք մեծ նեղութեան մէջ ենք։

38 Եւ այս ամենի համար հաստատ ուխտեցինք եւ գրեցինք, եւ կնքուածի վերայ էին մեր իշխանները, Ղեւտացիները եւ քահանաները։

<< ← Prev Top Next → >>