Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՆԷԵՄԻ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ ԵՍԹԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Այն օրը կարդացուեցաւ Մովսէսի գրքիցը ժողովրդի ականջներին, եւ նորանում գրուած գտնուեցաւ, որ յաւիտեան պիտի Ամմոնացի եւ Մովաբացի չմտնէ Աստուծոյ ժողովքի մէջ.

2 Որովհետեւ չդիմաւորեցին Իսրայէլի որդկանցը հացով եւ ջրով, այլ Բաղաամին վարձեցին նորա դէմ որ նորան անիծէ, բայց մեր Աստուածը անէծքը դարձրեց օրհնութեան։

3 Եւ երբոր նորանք լսեցին օրէնքը, Իսրայէլից ամեն խառնուրդը բաժանեցին։

4 Եւ սորանից առաջ մեր Աստուծոյ տան սենեակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը,

5 նորա համար մի մեծ սենեակ էր շինել, ուր որ առաջ դնում էին հացի նուէրները, կնդրուկը եւ անօթները, եւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդները՝ Ղեւտացիների, երգեցողների եւ դռնապանների բաժինը, նաեւ քահանաների ընծաները։

6 Այս ամենի ժամանակին ես Երուսաղէմումը չէի, որովհետեւ ես բաբիլոնի Արտաշէս թագաւորի երեսունեւերկրորդ տարին գնացել էի թագաւորի մօտ, եւ մի քանի ժամանակից յետոյ կրկին հրաման առայ թագաւորից,

7 Եւ եկայ Երուսաղէմ ու իմացայ Եղիասիբի արած չարութիւնը Տուբիայի նկատմամբ, որ նորա համար մի սենեակ էր շինել Աստուծոյ տան գաւիթումը.

8 Եւ ես շատ զայրացայ, եւ դուրս տուի Տուբիայի տան բոլոր կարասիքը այն սենեակից,

9 Եւ հրամայեցի որ մաքրեն սենեակները, եւ դարձեալ այնտեղ տարի Աստուծոյ տան անօթները եւ հացի ընծան ու կնդրուկը։

10 Նաեւ իմացայ, որ Ղեւտացիների բաժինները չէին տրուել, եւ որ Ղեւտացիները եւ սպասաւորութիւնն անող երգեցողները փախել էին իրանց ագարակները։

11 Եւ ես վիճեցի ոստիկանների հետ եւ ասեցի. Ի՞նչու է Աստուծոյ տունը թողուած. Եւ ես Ղևտացիներին ժողովեցի եւ նորանց հաստատեցի իրանց տեղը։

12 Եւ բոլոր Յուդան բերաւ ցորենի, գինիի եւ ձէթի տասանորդը գանձատունը։

13 Եւ ես գանձատունների վերայ գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային եւ Սադովկ դպրին եւ Ղեւտացիներից Փադայիային, եւ նորանց օգնական՝ Մաթանիայի որդիի Զաքուրի որդի Անանին. Որովհետեւ նորանք հաւատարիմ էին համարվում, եւ նորանց գործն էր որ իրանց եղբայրներին բաժին տան։

14 Ով Աստուած իմ, յիշիր ինձ սորա համար, եւ մի ջնջիր իմ բարեգործութիւնները որ արի իմ Աստուծոյ տանը եւ նորա ծառայութիւնումը։

15 Այն օրերը տեսայ որ Հրէաստանում շաբաթ օրը խաղող էին կոխում եւ խուրձերը բերում էշերին բեռնում էին, նաեւ գինի, խաղող եւ թուզ եւ ամեն տեսակ բեռ, եւ բերում էին Երուսաղէմ շաբաթ օրը. Եւ ես յանդիմանեցի նորանց իրանց ուտելիք ծախած օրը։

16 Եւ նորա մէջ բնակող Տիւրացիները ձուկ եւ ամեն տեսակ ապրանք էին բերում եւ շաբաթ օրը ծախում Յուդայի որդիներին եւ Երուսաղէմումը։

17 Եւ ես կռիւ արի Յուդայի ազնուականների հետ եւ ասեցի նորանց. Սա ի՞նչ չար բան է, որ դուք անում էք եւ շաբաթ օրը պղծում էք։

18 Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպէս արին, եւ մեր Աստուածը մեզ վերայ եւ այս քաղաքի վերայ բերաւ այս բոլոր չարիքը, եւ դուք բարկութիւն էք աւելացնում Իսրայէլի վերայ շաբաթը պղծելով։

19 Եւ երբոր մթնում էր Երուսաղէմի դռներումը՝ շաբաթից առաջ, այն ժամանակ հրամայեցի, որ դռները գոցեն, եւ հրամայեցի որ նորանց չբանան մինչեւ շաբաթ օրուայ վերջը. Եւ իմ ծառաներից դրի դռների վերայ, որ բեռ ներս չմտնէ շաբաթ օրը։

20 Եւ վաճառականները եւ ամեն տեսակ ապրանք ծախողները մէկ եւ երկու անգամ գիշերը Երուսաղէմի դրսումը մնացին։

21 Եւ ես նորանց յանդիմանեցի ասելով. Դուք ի՞նչու համար էք գիշերը պարսպի առաջին մնում. Եթէ մէկ անգամ էլ այդպէս անէք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վերայ. Այն ժամանակից հետէ այլ եւս չեկան շաբաթ օրը։

22 Եւ Ղեւտացիներին հրամայեցի որ սրբուին ու գան դռներումը պահապանութիւն անեն, շաբաթ օրը սրբելու համար. Սա էլ յիշիր ինձ համար, ով իմ Աստուած, եւ ինձ ողորմիր քո մեծ ողորմութեան համեմատ։

23 Նաեւ այն օրերը տեսայ որ Հրէաները Ազովտացի, Ամմոնացի, Մովաբացի կիներ էին առել.

24 Եւ նորանց որդկանցից կէսը խօսում էր Ազովտացիների լեզուն, բայց Հրէարէն խօսել չգիտէին. Եւ խօսում էին այս եւ այն ազգի լեզուովը։

25 Եւ ես նորանց հետ կռիւ արի եւ նորանց նզովեցի, եւ նորանցից մի քանի մարդկանց էլ ծեծեցի եւ նորանց մազերը ձետեցի, եւ նորանց երդում տուի Աստուծով, թէ Ձեր աղջիկները նորանց որդկանցը չտաք, եւ նորանց աղջիկներից չառնէք ձեր որդկանց համար եւ ձեզ համար։

26 Չէ՞ որ սորանով մեղանչեց Իսրայէլի Սողոմոն թագաւորը, թէեւ շատ ազգերում նորա նման թագաւոր չկար, եւ սիրելի էր իր Աստուծուն, եւ Աստուած նորան բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել, սակայն օտարազգի կիները նորան էլ մեղանչել տուին։

27 Եւ ձեզ նկատմամբ սա լսուելու բան է՞, որ այս մեծ չարութիւնը անէք եւ Աստուծոյ դէմ ապստամբուէք օտարազգի կիներ առնելով։

28 Եւ մեծ քահանայ Եղիասիբի որդի Յովիադայի որդկանցից մէկը Որոնացի Սանաբաղատի փեսան էր. Եւ նորան դուրս արի իմ կշտից։

29 Ով իմ Աստուած, նորանց յիշիր, որ պղծեցին քահանայութիւնը եւ քահանայութեան եւ Ղեւտացիների ուխտը։

30 Եւ այսպէս նորանց մաքրեցի բոլոր օտարազգիներից, եւ քահանաների ու Ղեւտացիների համար պաշտօնները նշանակեցի՝ ամեն մարդի համար իր գործը.

31 Նաեւ փայտի ընծան իր որոշուած ժամանակներին եւ երախայրիքը։ Ով Աստուած իմ, յիշիր ինձ ի բարին։

<< ← Prev Top Next >>