1 Դաւիթի Սաղմոս իր Աբիսողոմ որդիի երեսիցը փախչելիս։ Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։
2 Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չկայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)
3 Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։
4 Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)
5 Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։
6 Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։
7 Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. Որովհետեւ դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես։
8 Տիրոջն է փրկութիւնը. Քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը։ (Սէլա։) |