1 Երգողների գլխաւորին։ Ութերորդի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. Որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։
2 Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։
3 Տէրը կկտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,
4 Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. Ո՞վ է տէր մեզ համար։
5 Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կկենամ, ասում է Տէրը. Փրկութեան մէջը կդնեմ նորան որ փափաքում է նորան։
6 Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։
7 Դու, Տէր, կպահես նորանց, և կապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։
8 Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։ |