1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մինչեւ ե՞րբ կմոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կթագցնես քո երեսն ինձանից։
2 Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։
3 Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չննջեմ.
4 Որ իմ թշնամին չասէ թէ Ես յաղթեցի նորան. Եւ իմ նեղացնողները չցնծան, որ տեղիցս շարժուեցայ։
5 Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։ |