1 Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չկայ որ բարի գործէ։
2 Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։
3 Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չկայ, մէկն էլ չկայ։
4 Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։
5 Այնտեղ վախենում են վախով. Որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։
6 Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է։
7 Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կցնծայ և Իսրայէլն ուրախ կլինի։ |