1 Երգողների գլխաւորին Նիկինօթով. Դաւիթի Երգ։ Երբոր Զիփացիք եկան եւ Սաւուղին ասեցին. Ահա Դաւիթը թաք է կացել մեզ մօտ։ Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. Եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։
2 Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ բերնի խօսքերին։
3 Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)
4 Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։
5 Նա չարը կդարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.
6 Ես յօժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ եւ քո անունը կգովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։
7 Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. Եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։ |