1 Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։
2 Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։
3 Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։
4 Ես քո խորանումը կբնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կապաւինիմ։ (Սէլա։)
5 Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. Եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։
6 Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. Եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։
7 Նա յաւիտեան կմնայ Աստուծոյ առաջին. ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան։
8 Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։ |