1 Ասափի Սաղմոս։ Աստուած կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. Նա աստուածների միջումը դատում է։
2 Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին երես տեսնելու։ (Սէլա։)
3 Իրաւունք արէք աղքատին եւ որբին. Արդարացրէք խեղճին եւ աղքատին։
4 Փրկեցէք աղքատին եւ խեղճին. Ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը։
5 Բայց չեն իմանում եւ միտք չեն առնում. Խաւարի մէջ են գնում. երկրի ամեն սիւները շարժուած են։
6 Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ բարձրելոյ որդիք։
7 Սակայն մարդկանց նման կմեռնիք, եւ ինչպէս իշխաններից մէկը, վայր կընկնէք։
8 վեր կաց, ով Աստուած, դատիր երկիրը. որովհետեւ դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները։ |