1 Կորխի որդկանցը. Սաղմոս. Երգ։ Նորա հիմունքը սուրբ սարերի վերայ են։
2 Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները։
3 Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ քաղաք։ (Սէլա։)
4 Ռահաբին եւ Բաբիլոնին կյիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. Ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. Սա այնտեղ է ծնուած։
5 Եւ Սիօնի համար կասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. Եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց։
6 Տէրն ազգերին գրելիս կպատմէ՝ սա այնտեղ է ծնուած։ (Սէլա։)
7 Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։ |