1 Սաղմոս։ Տիրոջը նոր երգ երգեցէք. Որ նա հրաշքներ արաւ. Փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։
2 Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. Եւ ազգերի աչքի առաջին յայտնեց իր արդարութիւնը։
3 Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը։
4 Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. Օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։
5 Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. Քանորվ եւ սաղմոսների ձայնով։
6 Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։
7 Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. Աշխարհքը եւ նորանում բնակողները։
8 Գետերը ծափ տան ձեռքով. Սարերը միասին ցնծան,
9 Տիրոջ առաջին. որ նա գալիս է երկիրը դատելու, նա կդատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով։ |