1 Դաւիթի Սաղմոս։ Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. Քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
2 Իմաստութիւնով կգնամ կատարելութեան ճանապարհում. Ե՞րբ կգաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կգնամ իմ տան մէջ։
3 Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին աոտւմ եմ. Նա ինձ չմօտենայ։
4 Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ։
5 Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։
6 Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կծառայէ ինձ։
7 Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. Նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։
8 Առաւօտանց կջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։ |