1 Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Եթէ Տէրը մեզ հետ չլինէր. թող ասէ Իսրայէլը.
2 Եթէ տէրը մեզ հետ չլինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,
3 Ապա կենդանի կենդանի կուլ կտային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.
4 Ապա ջուրերը կթաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կկենար։
5 Ապա գոռոզ ջուրերն անց կկենային մեր անձերի վերայ։
6 Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չտուաւ նորանց ատամներին։
7 Մեր անձինքը ինչպէս ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. Որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք։
8 Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս։ |