1 Աստիճանների երգ։ Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս ես, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։
2 Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. Այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3 Որովհետեւ ամբարիշտների գաւազանը չի մնալ արդարների վիճակի վերայ, որ արդարներն իրանց ձեռքերը չձգեն դէպի անօրէնութիւն։
4 Տէր, բարի արա նորանց, որ բարի են եւ իրանց սիրտերովն ուղիղ։
5 Բայց դէպի իրանց ծուռ ճանապարհը ծռուողներին Տէրը կտանի նորանց հետ, որ անօրէնութիւն են գործում. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։ |