1 Աստիճանների երգ։ Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։
2 Ով Տէր, լսիր իմ ձայնին. Թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։
3 Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կկենայ, Տէր։
4 Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան։
5 Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։
6 Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։
7 Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. Որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։
8 Եւ նա կփրկէ իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը։ |