Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԺՈՂՈՎՈՂ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՌԱԿՆԵՐ ԺՈՂՈՎՈՂ ԵՐԳ ԵՐԳՈՑ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Ո՞վ կայ իմաստունին պէս, եւ ո՞վ է բանի մեկնութիւնը իմացողը. մարդիս իմաստութիւնը փայլեցնում է նորա երեսը. Եւ նորա երեսի պնդութիւնը կփոխուի։

2 Ես ասում եմ. Պահիր թագաւորի խօսքը, մանաւանդ Աստուծոյ երդումի պատճառովը.

3 Մի շտապիր նորա երեսի առաջից գնալու, մի կանգնիր չար գործի մէջ. Որովհետեւ ամեն ինչ որ ուզէ կանէ.

4 Ըստ որում թագաւորի խօսքը հզօր է, եւ ո՞վ կարող է ասել նորան, թէ Ի՞նչ ես անում։

5 Պատուիրանքը պահողը չարիք չէ ճանաչում, այլ ժամանակն ու իրաւունքը ճանաչում է իմաստունի սիրտը։

6 Որովհետեւ ամեն ձեռնարկութեան համար կայ ժամանակ եւ իրաւունք. Բայց մարդիս վերայ մեծ չարիք կայ։

7 Որովհետեւ նա չգիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ ի՞նչպէս է լինելու, ո՞վ է կարող իմացնել նորան։

8 Մարդ չկայ որ քամիին վերայ իշխէ որ քամին արգելէ. Եւ իշխող էլ չկայ մահուան օրուայ վերայ, եւ արձակում չկայ այն պատերազմի մէջ. Եւ ամբարշտութիւնը չի պրծացնիլ իր տիրոջը։

9 Այս բոլորը տեսայ, եւ արեգակի տակին եղած բոլոր գործերին ուշ դարձրի. Ժամանակ կայ որ մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար։

10 Եւ յետոյ տեսայ, որ անզգամները թաղվում էին գնում. Եւ սուրբ տեղիցը գնացին եւ մոռացուեցան այն քաղաքումը, ուր որ այսպէս արել էին. Սա էլ է ունայն։

11 Որովհետեւ չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու։

12 Թէեւ մեղաւորը հարիւր անգամ մեղք անէ, եւ նա երկարատեւ էլ լինի. Այնու ամենայնիւ գիտեմ ես, որ բարիք կլինի Աստուածանից վախեցողներին, որ վախենում են նորա երեսիցը։

13 բայց ամբարշտին բարութիւն չի լինիլ. Եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպէս որ ստուերը. Որ չեն վախենում Աստուծոյ երեսիցը։

14 Մի ունայնութիւն կայ, որ լինում է երկրի վերայ, որ արդարներ կան, որոնց պատահում է ամբարիշտների գործքին պէս. Եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքին պէս. ես ասեցի, որ սա էլ ունայնութիւն է։

15 Եւ ես գովեցի ուրախութիւնը, որ մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չկայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը. Եւ սա է նորա հետ գնում իր աշխատութեան մէջ իր կեանքի օրերումը, որ Աստուած նորան տուել է արեգակի տակին։

16 Երբոր ես ուշս դարձրի իմաստութիւնը գիտենալու եւ այն զբաղմունքը տեսնելու, որ լինում է երկրիս վերայ. (որովհետեւ թէ ցերեկը եւ թէ գիշերը նորա աչքերը քուն չեն տեսնում,)

17 Այն ժամանակ տեսայ Աստուծոյ բոլոր գործերը, որ մարդս կարող չէ հասնել այն գործին, որ լինում է արեգակի տակին. Որքան էլ մարդս աշխատէ որոնելու՝ չի հասնիլ. Եւ մինչեւ անգամ եթէ իմաստունն էլ ասէ թէ Գիտեմ, դարձեալ չէ կարող հասնել։

<< ← Prev Top Next → >>