Աստվածաշունչը, ՈՂԲ, ղեկավար 2. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10798&pid=27&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՈՂԲ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵՐԵՄԻԱ ՈՂԲ ԵԶԵԿԻԷԼ

ղեկավար 1 2 3 4 5

1 Ի՜նչպէս է Տէրըամպով պատել Սիօնի աղջկանը իր բարկութիւնովը, նա երկնքից գցեց երկրի վերայ Իսրայէլի փառքը, եւ չյիշեց իր ոտների պատուանդանը իր բարկութեան օրը։

2 Տէրը խորտակեց առանց խնայելու Յակոբի բոլոր բնակարանները, քանդեց իր բարկութիւնովը Յուդայի աղջկայ ամրոցները, տափովը տուաւ, ապականեց թագաւորութիւնն ու նորա իշխանները։

3 Նա իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ կրակի բոցի պէս Յակոբի մէջ՝ կերաւ շուրջանակի։

4 Իր աղեղը լարեց թշնամիի պէս, կանգնեց իր աջովը նեղիչի նման, եւ կոտորեց բոլոր աչքի հաճելի բաները. Կրակի պէս իր բարկութիւնը Սիօնի աղջկերանց վրանի մէջն ածեց։

5 Տէրը թշնամիի պէս եղաւ, կործանեց Իսրայէլին, կործանեց նորա բոլոր պալատները, փչացրեց նորա բերդերը, եւ շատացրեց Յուդայի աղջկայ մէջ ողբն ու կոծը։

6 Հարստահարեց այգիի պէս իր ցանգը, նորա ժողովատեղին փչացրեց, Տէրը մոռացրեց Սիօնի մէջ տօնը եւ շաբաթը, եւ անարգեց իր բարկութեան ցասումովը թագաւորին ու քահանային։

7 Տէրը մերժեց իր սեղանը, զզուեց իր սրբարանիցը, յանձնեց թշնամիի ձեռքը նորա պալատների պարիսպները. ձայն տուին Տիրոջ տանը տօնի օրուայ պէս։

8 Տէրը խորհեց Սիօնի աղջկայ պարիսպը քանդել, քաշեց լարը, ետ չդարձրեց իր ձեռքը կործանելուց, պատնէշն ու պարիսպը սուգ անել տուաւ, միասին տրտմեցին։

9 Տափը մտան նորա դռները. Նա փչացրեց ու փշրեց նորա նիգերը, նորա թագաւորն ու նորա իշխանները ազգերի մէջ են. օրէնք չկայ. նորա մարգարէներն էլ չեն տեսիլք գտնում Տիրոջից։

10 Հողի վերայ նստել են՝ լռել են Սիօնի աղջկայ ծերերը. փոշի բարձրացրին իրանց գլխի վերայ, քուրձեր հագան, իրանց գլուխը գետինը իջեցրին Երուսաղէմի կոյսերը։

11 Աչքերս մաշուեցան արտասուքով, աղիքներս բորբոքուել են, լեարդս գետինը թափուեցաւ իմ ժողովրդի աղջկայ բեկման համար, երեխաներն ու կաթնակերները քաղաքի հրապարակներումը նուաղելիս։

12 Իրանց մայրերին ասում են. Ո՞ւր է ցորենն ու գինին, քաղաքի հրապարակներումը վիրաւորուածների պէս նուաղելիս, եւ իրանց հոգին իրանց մայրերի գրկումը աւանդելիս։

13 Քեզ ի՞նչ վկայեմ, քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. Որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կբժշկէ քեզ։

14 Քո մարգարէքը քեզ համար սուտ ու անհամ տեսիլքներ տեսան, քո անօրէնութիւնը բաց չարին, որ քո գերութիւնը ետ դարձնէին, եւ քեզ համար սուտ պատգամներ ու մոլորութիւններ տեսան։

15 Ծափ են տալիս քեզ վերայ բոլոր ճանապարհով անցնողները, սուլում են եւ իրանց գլուխը շարժում Երուսաղէմի աղջկայ վերայ ասելով, Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին՝ Գեղեցկութեան կատարելութիւն, Բոլոր երկրի ուրախութիւն։

16 Իրանց բերանը բաց արին քեզ վերայ քո բոլոր թշնամիները, սուլեցին եւ ատամ կրճտեցին ու ասեցին. Կուլ տուինք. Հէնց սա է մեր սպասած օրը. Գտանք, տեսանք։

17 Տէրը կատարեց իր խորհածը, լրացրեց իր խօսքը որ պատուիրեց առաջի օրերից. քանդեց եւ չխնայեց, եւ ուրախացրեց քեզ վերայ քո թշնամիին. Բարձրացրեց քո նեղիչների եղջիւրը։

18 Նորանց սիրտն աղաղակեց դէպի Տէրը. Ով Սիօնի աղջկայ պարիսպ, գետի պէս արտասուք թափիր ցերեկ ու գիշեր, քեզ դադար մի տար, աչքիդ բիբը թող չհանգստանայ։

19 Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նուաղում են բոլոր փողոցների գլխին։

20 Նայիր, ով Տէր, եւ տես, ո՞ւմ ես այսպէս արել. Մի՞թէ կանայք իրանց պտուղը՝ գրկած երեխաներին ուտեն. Տիրոջ սրբարանումը սպանուի՞ն քահանան ու մարգարէն։

21 Գետնի վերայ պառկեցին դրսումը տղան ու ծերը. Իմ կոյսերն ու իմ երիտասարդները սրով ընկան, սպանեցիր քո բարկութեան օրումը, մորթեցիր, չխնայեցիր։

22 Տօնի օրուայ պէս կանչեցիր իմ վախերը շուրջանակի. Եւ Տիրոջ բարկութեան օրը չեղան պրծնող ու ազատուող, ինչ որ գրկել ու մեծացրել էի, իմ թշնամին նորանց բնաջինջ արաւ։

<< ← Prev Top Next → >>