Աստվածաշունչը, ՈՂԲ, ղեկավար 3. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10799&pid=27&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՈՂԲ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵՐԵՄԻԱ ՈՂԲ ԵԶԵԿԻԷԼ

ղեկավար 1 2 3 4 5

1 Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսայ նորա բարկութեան գաւազանովը։

2 Նա ինձ տարաւ ու ման ածեց խաւարում եւ ոչ թէ լոյսի մէջ։

3 Հէնց ինձ դէմ դառաւ, ձեռքը դարձրեց բոլոր օրը։

4 Մաշեց մարմինս ու մորթս, կոտրատեց ոսկորներս։

5 Ինձ դէմ շինեց եւ շրջապատեց դառնութիւնով ու տառապանքով։

6 Մութ տեղերում ինձ նստեցրեց յաւիտենական մեռելների պէս։

7 Ետեւիցս ցանցով պատեց որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։

8 Եթէ աղաղակեմ էլ եւ գոչեմ, նա արգելեց իմ աղօթքը։

9 Նա պատեց իմ ճանապարհները տաշած քարերով, ծռեց իմ շաւիղները։

10 Նա ինձ համար դարանակալ արջ է, մի առիւծ՝ թաքուն տեղերում։

11 Նա խոտորեցրեց իմ ճանապարհները, ինձ ցիրուցան արաւ, ինձ ամայի շինեց։

12 Լարեց իր աղեղը եւ ինձ կանգնեցրեց նետի նպատակի պէս։

13 Իմ երիկամունքների մէջ կոխեց իր նետերը։

14 Ես ծաղր եղայ իմ բոլոր ժողովրդին, նորանց երգը՝ բոլոր օրը։

15 Ինձ կշտացրեց դառնութիւններով, օշինդրով արբեցրեց ինձ։

16 Եւ կոտրատեց խիճերով իմ ատամները, ինձ մոխիրը դրաւ։

17 Այսպէս հեռացրիր իմ անձը խաղաղութիւնից, բարիքը մոռացել եմ։

18 Եւ ասեցի՝ Կորաւ իմ զօրութիւնը եւ իմ ակնկալութիւնը Տէրից։

19 Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, օշինդրը եւ դառնութիւնը։

20 Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։

21 Սորանք ես իմ միտքն եմ բերում, ուրեմն եւ յոյս ունիմ։

22 Տիրոջ ողորմութիւններն են, որ չվերջացանք, որովհետեւ չպակասեցան նորա գթութիւնները.

23 Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը։

24 Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։

25 Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։

26 Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։

27 Լաւ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ։

28 Առանձին նստում եւ լռում է, որովհետեւ լուծ դրուեցաւ նորա վերայ։

29 Նա իր բերանը հողին է դնում, գուցէ յոյս կլինի։

30 Նա իր ծնօտը տալիս է նորան զարկողին, կշտանում է նախատինքով։

31 Որովհետեւ Տէրը չի մերժիլ յաւիտեան։

32 Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կգթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։

33 Որովհետեւ նա ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։

34 Իր ոտենրի տակին կոխ տալ երկրի ամեն կապուածներին,

35 Մարդի իրաւունքը ծռել Բարձրելոյն երեսի առաջին,

36 Մարդիս անիրաւութիւն անել իր դատումը, Տէրը չէ՞ տեսնում։

37 Ո՞վ է նա որ ասէ, եւ կատարուի, որ Տէրը չէ հրամայել։

38 Բարձրելոյն բերանիցը չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։

39 Ի՞նչ է տրտնջում ապրող մարդը՝ մարդը իր մեղքի մէջ։

40 Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։

41 Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։

42 Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք. Դու չներեցիր։

43 Քեզ բարկութիւնով ծածկեցիր եւ մեզ հալածեցիր, սպանեցիր ու չխնայեցիր։

44 Քեզ ամպով ծածկեցիր, որ աղօթք անց չկենայ։

45 Աւելուք եւ անարգ արիր մեզ ազգերի մէջ։

46 Մեր բոլոր թշնամիները լայն բացել են իրանց բերանը մեզ դէմ։

47 Վախ եւ վիհ եղաւ մեզ համար՝ աւերումն ու կոտորած։

48 Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի աղջկայ բեկման համար։

49 Իմ աչքը բղխում է եւ չէ դադարում՝ հանգստութիւն չունի։

50 Մինչեւ որ նայէ եւ տեսնէ Տէրը երկնքիցը։

51 Աչքս ցաւում է հոգով չափ իմ քաղաքի բոլոր աղջկերանց համար։

52 Որսալու են աշխատում ինձ ճնճղուկի պէս զուր տեղը իմ թշնամիները։

53 Գուբում կտրեցին իմ կեանքը, եւ քար գցեցին ինձ վերայ։

54 Ջուրերն անցան գլխովս. ես ասեցի թէ Կտրուեցայ։

55 Եւ կանչեցի քո անունը, ով Տէր, խորագոյն գուբիցը։

56 Ձայնս լսեցիր, մի ծածկիր ականջդ իմ հառաչանքին՝ իմ աղաղակին։

57 Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար։

58 Իմ հոգիի դատը վարեցիր, ով Տէր, դու փրկեցիր իմ կեանքը։

59 Ով Տէր, դու տեսար ինձ եղած զրկանքը, պաշտպանիր իմ դատը։

60 Դու տեսար նորանց բոլոր վրէժխնդրութիւնը՝ նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։

61 Լսեցիր նորանց նախատինքը, ով Տէր, նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։

62 Իմ թշնամիների շրթունքները եւ նորանց ամեն օր արած մտածմունքները ինձ դէմ։

63 Նորանց նստելն ու նորանց վեր կենալը դիտիր, ես նորանց երգն եմ։

64 Նորանց հատուցում պիտի տաս, ով Տէր, նորանց ձեռքի գործերի համեմատ։

65 Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի։

66 Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ երկնքի տակիցը նորանց բնաջինջ պիտի անես։

<< ← Prev Top Next → >>