Աստվածաշունչը, ԴԱՆԻԷԼ, ղեկավար 2. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10851&pid=29&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԴԱՆԻԷԼ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԶԵԿԻԷԼ ԴԱՆԻԷԼ ՕՍԷԷ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Եւ Նաբուգոդոնոսորի թագաւորութեան երկրորդ տարին Նաբուգոդոնոսոր երազներ տեսաւ եւ խռովուեցաւ նորա հոգին. Եւ նորա քունը գնաց նորա վերայից։

2 Եւ թագաւորը հրամայեց կանչել մոգերին եւ հմայողներին եւ կախարդներին ու Քաղդէաներին, որ թագաւորին պատմեն նորա երազները. Եւ նորանք եկան ու կանգնեցին թագաւորի առաջին։

3 Եւ թագաւորն ասեց նորանց. Ես մի երազ տեսայ, եւ իմ հոգին խռովուեցաւ, որ իմանամ այն երազը։

4 Եւ Քաղդէաները ասեցին թագաւորին Քաղդէարէն. Թագաւոր, յաւիտեան կաց, ասիր երազը քո ծառաներին, եւ մենք իմացնենք մեկնութիւնը։

5 Թագաւորը պատասխանեց եւ ասեց Քաղդէաներին. Խօսքը դուրս է եկել ինձանից, եթէ ինձ չիմացնէք երազը եւ նորա մեկնութիւնը, կտոր կտոր պիտի յօշատուիք, եւ ձեր տները աղբանոց պիտի դառնան։

6 Բայց եթէ երազը եւ նորա մեկնութիւնը իմացնէք, ինձանից պարգեւներ, տուրքեր եւ ծանր պատիւ կստանաք. Ուրեմն երազն ու նորա մեկնութիւնը իմացրէք ինձ։

7 Նորանք կրկին անգամ պատասխանեցին եւ ասեցին. Թագաւորը թող ասէ երազը իր ծառաներին, եւ մենք կիմացնենք նորա մեկնութիւնը։

8 Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ժամանակ էք որոնում, որովհետեւ տեսնում էք որ խօսքը դուրս է եկել ինձանից։

9 Իսկ եթէ ինձ չիմացնէք երազը, ձեզ համար մէկ դատավճիռ կայ. Որովհետեւ դուք որոշել էք սուտ եւ ապականեալ բան խօսելու իմ առաջին, մինչեւ որ ժամանակը փոխուի. Ուրեմն ասեցէք ինձ երազը, եւ ես կիմանամ թէ դուք ինձ նորա մեկնութիւնն էլ կասէք։

10 Քաղդէաները պատասխանեցին թագաւորի առաջին եւ ասեցին. Երկրի վերայ մարդ չկայ, որ կարողանայ թագաւորի բանը իմացնել. Եւ դորա համար էլ ոչ մի թագաւոր՝ մեծ եւ իշխան սորա նման մի բան չէ պահանջած ոչ մի մոգից, հմայողից եւ Քաղդէայից։

11 Եւ այն բանը որ թագաւորը պահանջում է դժուար է, եւ մի ուրիշը չկայ, որ թագաւորի առաջին իմացնէ այն բացի աստուածներից, որոնց բնակութիւնը մսեղէնների մէջ չէ։

12 Սորա համար թագաւորը սրտմտեցաւ եւ շատ բարկացաւ եւ հրամայեց կոտորել Բաբիլոնի բոլոր իմաստուններին։

13 Եւ հրամանը դուրս եկաւ, եւ իմաստունները կոտորվում էին. Եւ որոնեցին Դանիէլին եւ նորա ընկերներին որ նորանց սպանեն։

14 Այն ժամանակ Դանիէլն իմաստութեամբ եւ խոհեմութեամբ խօսեց թագաւորի դահճապետ Արիովքի հետ, որ դուրս էր եկել Բաբիլոնի իմաստուններին կոտորելու.

15 Խօսեց եւ ասեց թագաւորի իշխան Արիովքին. Ի՞նչու համար է այս խիստ հրամանը թագաւորի կողմից. Այն ժամանակ Արիովքն իմացրեց բանը Դանիէլին։

16 Եւ Դանիէլը մտաւ եւ խնդրեց թագաւորից որ ժամանակ տրուի իրան, եւ նա մեկնութիւնը կիմացնէ թագաւորին։

17 Այն ժամանակ Դանիէլը գնաց տուն, եւ բանը իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայէլին եւ Ազարիային,

18 Որ ողորմութիւն խնդրեն երկնքի Աստուածանից այս գաղտնիքի մասին, որ չկոտորուին Դանիէլը եւ նորա ընկերները բաբիլոնի մնացած իմաստունների հետ։

19 Այն ժամանակ գիշերուայ տեսիլքում յայտնուեցաւ Դանիէլին այն գաղտնիքը. Եւ Դանիէլն օրհնեց երկնից Աստուծուն։

20 Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրհնեալ լինի Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան, որ իմաստութիւնը եւ զօրութիւնը նորանն է։

21 Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։

22 Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում։

23 Քեզ, ով իմ հայրերի Աստուած, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստութիւն եւ զօրութիւն տուիր ինձ, եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագաւորի բանը մեզ իմացրիր։

24 Վասն որոյ Դանիէլը մտաւ Արիովքի մօտ, որին թագաւորը նշանակել էր Բաբիլոնի իմաստուններին կորցնելու համար. Գնաց եւ այսպէս ասեց նորան. Բաբիլոնի իմաստուններին մի կորցնիր. Ինձ թագաւորի առաջը տար, եւ ես իմացնեմ մեկնութիւնը թագաւորին։

25 Այն ժամանակ Արիովքը շտապելով Դանիէլին թագաւորի առաջը տարաւ եւ նորան այսպէս ասեց թէ Մի մարդ եմ գտել Յուդայի գերիներից, որ պիտի իմացնէ մեկնութիւնը թագաւորին։

26 Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին, որի անունը Բաղդասասար էր. Կարո՞ղ ես արդեօք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նորա մեկնութիւնը։

27 Դանիէլը պատասխանեց թագաւորի առաջին եւ ասեց. Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել.

28 Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. Քո երազը եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է.

29 Դու, ով թագաւոր, խորհրդածութիւններ էիր անում քո անկողնի վերայ թէ սորանից յետոյ ինչ պիտի լինի, եւ գաղտնիքներ յայտնողը քեզ իմացրեց թէ ինչ պիտի լինի։

30 Եւ ինձ, ոչ թէ ամեն ապրողներից աւելի իմաստութիւն ունենալուս համար, յայտնուեցաւ այս գաղտնիքը, այլ նորա համար որ մեկնութիւնը իմացնուի թագաւորին, եւ որ գիտենաս քո սրտի խորհուրդները։

31 Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. Այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց՝ կանգնած քո առաջին. Եւ նորա երեւոյթը ահաւոր էր։

32 Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. Նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից.

33 Սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից։

34 Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։

35 Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չգտնուեցաւ նորանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը։

36 Սա է երազը, եւ նորա մեկնութիւնն ասենք թագաւորի առաջին։

37 Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես, որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւորութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել.

38 Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում՝ դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. Դու ես նորա այն ոսկի գլուխը։

39 Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն քեզանից ցած. Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կտիրէ բոլոր երկրին։

40 Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կլինի երկաթի նման. Ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կփշրէ եւ կկոտրատէ։

41 Եւ որ տեսար ոտները եւ մատերը՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։

42 Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու։

43 Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սա է՝ թէ նորանք խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չկպչեն. Ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ։

44 Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կմնայ յաւիտեանս։

45 Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին. Մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. Եւ երազը հաստատ է եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ։

46 Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ընկաւ իր երեսի վերայ, եւ Դանիէլին երկրպագութիւն արաւ, եւ ընծաներ ու անուշահոտ բաներ հրամայեց որ մատուցանեն նորան։

47 Թագաւորը պատասխանեց Դանիէլին եւ ասեց. Յիրաւի որ ձեր Աստուածն է աստուածների Աստուածը եւ թագաւորների Տէրը եւ գաղտնիքներ յայտնողը. Որովհետեւ դու կարողացար յայտնել այս գաղտնիքը։

48 Այն ժամանակ թագաւորը մեծացրեց Դանիէլին եւ շատ մեծ պարգեւներ տուաւ նորան, եւ նորան իշխան դրաւ Բաբիլոնի բոլոր գաւառի վերայ, եւ Բաբիլոնի բոլոր իմաստունների վերայ՝ գլխաւոր իշխան։

49 Եւ Դանիէլը խնդրեց թագաւորից, եւ նշանակեց Բաբիլոնի գաւառը կառավարելու համար Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին. Եւ Դանիէլը թագաւորի դռանն էր լինում։

<< ← Prev Top Next → >>