Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԴԱՆԻԷԼ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԶԵԿԻԷԼ ԴԱՆԻԷԼ ՕՍԷԷ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Նաբուգոդոնոսոր թագաւոր. բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են բոլոր երկրի վերայ, շատանայ ձեր խաղաղութիւնը։

2 Այն նշանները եւ հրաշքները, որ ինձ հետ արաւ Բարձրեալ Աստուածը, հաճոյ է երեւում իմ առաջին յայտնել ձեզ,

3 Նորա նշանները ո՜րքան մեծ են. Եւ նորա հրաշքները ո՜րքան զօրաւոր են. Նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նորա իշխանութիւնը մնում է դարէ ցդար։

4 Ես Նաբուգոդոնոսորս հանգիստ էի իմ տանը, եւ զուարճանում էի իմ պալատումը.

5 Երազ տեսայ, որ ինձ վախեցրեց, եւ խորհուրդներ ունէի անկողնիս վերայ, եւ գլխիս տեսիլքները ինձ խռովեցրին։

6 Եւ ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ առաջին բերեն Բաբիլոնի բոլոր իմաստուններին, որ ինձ յայտնեն երազի մեկնութիւնը։

7 Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, Քաղդէաները եւ բաղդ նայողները, եւ ես երազը ասեցի նորանց առաջին. Բայց նորանք ինձ չիմացրին մեկնութիւնը։

8 Եւ վերջապէս եկաւ առաջիս Դանիէլը, որի անունն է Բաղդասասար՝ իմ աստուծոյ անուան պէս, եւ որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. Եւ ես ասեցի երազը նորա առաջին.

9 Ով Բաղդասասար՝ մոգերի իշխան, որովհետեւ գիտեմ որ սուրբ աստուածների հոգին կայ քեզանում եւ ոչ մի գաղտնիք քեզ նեղութիւն չի տալ. Երազիս տեսիլքները, որ տեսայ, սա է, եւ նորա մեկնութիւնը ասիր։

10 Եւ իմ գլխի տեսիլքները անկողնիս վերայ սա էր. Տեսնում էի, եւ ահա մի ծառ երկրի մէջ եւ նորա բարձրութիւնը մեծ էր։

11 Այն ծառը մեծանում էր եւ զօրանում, եւ նորա բարձրութիւնը հասաւ երկնքին, եւ նա տեսնվում էր մինչեւ բոլոր երկրի ծայրը։

12 Նորա տերեւները գեղեցիկ էին եւ նորա պտուղները առատ. Եւ նորա վերայ կերակուր կար ամենի համար. Նորա տակին հովանաւորվում էին դաշտի գազանները եւ նորա ոստերի վերայ բնակվում էին երկնքի թռչունները, եւ նորանից էր կերակրվում ամեն մարմին։

13 Ես տեսնում էի իմ գլխի տեսիլքներումն անկողնիս վերայ, եւ ահա մի պահապան եւ մի սուրբ իջաւ երկնքիցը։

14 Նա կանչեց ուժով եւ այսպէս ասեց. Ծառը կտրեցէք, եւ ոստերը կտորեցէք տերեւները թօթափեցէք, եւ պտուղները ցրուեցէք. գազանները փախչեն նորա տակից եւ թռչունները նորա ոստերիցը։

15 Բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապանքով, դաշտի խոտերի մէջ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ նորա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մէջ.

16 Նորասիրտը մարդկութիւնից փոխուի, եւ նորան անասունի սիրտ տրուի, եւ նորա վերայով եօթը ժամանակ անց կենան։

17 Պահապանների վճռովն է պատգամը, եւ սրբերի խօսքովը՝ խնդիրքը. որպէս զի ապրողներն իմանան թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն, եւ մարդկանց անարգին դնում է նորա վերայ։

18 Այս երազը տեսայ ես Նաբուգոդոնոսոր թագաւորս. Իսկ դու, Բաղդասասար, ասիր մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մեկնութիւնը. Բայց դու կարող ես, որովհետեւ քեզանում սուրբ աստուածների հոգին կայ։

19 Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասասար էր, մէկ ժամ հիացած մնաց եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ով Բաղդասար, երազը եւ մեկնութիւնը թող քեզ չը խռովեցնէ։ Բաղդասարը պատասխանեց եւ ասեց. Ով Տէր իմ, երազը քեզ ատողների՜ն եւ նորա մեկնութիւնը քո թշնամիների՜ն։

20 Այն ծառը որ տեսար, որ մեծացաւ եւ ուժովացաւ եւ նորա բարձրութիւնը հասաւ երկնքին, եւ նա տեսնվում էր բոլոր երկրումը,

21 Եւ նորա տերեւները գեղեցիկ եւ պտուղը առատ էր, եւ կերակուր կար նորա վերայ ամենի համար. Նորա տակին բնակվում էին դաշտի գազանները, եւ նորա ոստերի վերայ կենում էին երկնքի թռչունները.

22 Նա դու ես, ով թագաւոր, որ մեծացար եւ ուժովացար եւ քո մեծութիւնը բարձրացաւ եւ հասաւ երկնքին, եւ քո իշխանութիւնը հասաւ երկրի ծայրը։

23 Եւ որ թագաւորը մի պահապան եւ սուրբ տեսաւ իջնելիս երկնքից որ ասեց. Կտրեցէք ծառը, եւ աւերեցէք նորան, բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապերով լինի, դաշտի խոտերումը մնայ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ դաշտի գազանների հետ լինի նորա բաժինը, մինչեւ որ եօթը ժամանակ անց կենան նորա վերայ.

24 Սա է մեկնութիւնը, ով թագաւոր, եւ Բարձրեալի վճիռն է այդ, որ հասել է իմ տէր թագաւորին։

25 Եւ քեզ արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, եւ խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջուելու ես. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ, մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ տալիս է այն։

26 Եւ որ ասեցին թէ մնայ ծառի արմատի բունը, դա է որ քո թագաւորութիւնը պէտք է վերահաստատուի քեզ համար այն պատճառով որ հասկացած կլինես որ իշխողը երկնքումն է։

27 Դորա համար, ով թագաւոր, թող իմ խրատը քեզ հաճոյ երեւայ, եւ քո մեղքերը արդարութիւնով դէն գցիր, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին ողորմելով. եթէ երկայն պէտք է լինի՝՝ քո խաղաղութիւնը։

28 Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագաւորին։

29 Տասնեւերկու ամսից յետոյ նա ճեմում էր թագաւորական պալատի վերայ որ Բաբելոնումն է։

30 Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար։

31 Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքայ, թագաւորութիւնդ գնաց քեզանից։

32 Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն։

33 Նոյն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուգոդոնոսորի վերայ. Եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ, եւ խոտ էր ուտում արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը, եւ նորա եղունգները թռչունների պէս։

34 Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար։

35 Եւ երկրիս բոլոր բնակիչները ոչինչի պէս են համարվում, եւ նա իր ուզածին պէս է անում երկնքի զօրքովը եւ երկրի բնակիչներովը, եւ մէկը չկայ որ զարկէ նորա ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում։

36 Այն ժամանակ խելքս ինձ վերայ եկաւ, եւ իմ թագաւորութեան փառքը, իմ պատիւը եւ իմ մեծվայելչութիւնը եկաւ ինձ վերայ. Եւ իմ խորհրդականներն եւ իմ մեծամեծներն որոնեցին ինձ, եւ ես հաստատուեցայ իմ թագաւորութեան վերայ, եւ չափազանց վեհափառութիւն տրուեցաւ ինձ։

37 Արդ ես Նաբուգոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն՝ եւ նորա ընթացքը իրաւունք են, եւ որովհետեւ ամբարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել։

<< ← Prev Top Next → >>