Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԴԱՆԻԷԼ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԶԵԿԻԷԼ ԴԱՆԻԷԼ ՕՍԷԷ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Բաղդասար թագաւորը մեծ հացկերոյթ արաւ իր մեծամեծներից հազարի համար, եւ այն հազարի առաջին գինի խմեց։

2 Բաղդասարը, երբոր գինին ճաշակել էր, հրամայեց որ բերեն այն ոսկի եւ արծաթի անօթները, որոնք վեր էր առել նորա հայր Նաբուգոդոնոսորը Երուսաղէմի տաճարիցը, որ խմեն նորանցով թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։

3 Այն ժամանակ բերին այն ոսկի անօթները, որ վեր էին առուել Երուսաղէմում եղող Աստուծոյ տաճարիցը, եւ նորանցով խմեցին թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։

4 Գինին խմեցին եւ գովեցին ոսկի եւ արծաթի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին։

5 Նոյն ժամումը դուրս եկան մարդի ձեռքի մատեր եւ գրեցին աշտանակին հանդէպ թագաւորական պալատի պատի ծեփի վերայ, եւ թագաւորը տեսաւ այն ձեռքի թաթը որ գրում էր։

6 Այն ժամանակ թագաւորի գոյնը փոխուեցաւ, եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին, եւ նորա մէջքի յօդերը լուծվում էին, եւ նորա ծունկերը մէկզմէկու էին խփվում։

7 Թագաւորը աղաղակեց ուժով, որ բերեն հմայողներին, Քաղդէաներին եւ բաղդ նայողներին. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Բաբիլոնի իմաստուններին. Ով որ կարդայ այս գրուածքը եւ մեկնութիւնը ինձ իմացնէ, նա ծիրանի պիտի հագնէ եւ ոսկի մանեակ նորա պարանոցին, եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան պիտի լինի։

8 Այն ժամանակ եկան թագաւորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան գրուածքը կարդալ եւ մեկնութիւնը իմացնել թագաւորին։

9 Այն ժամանակ Բաղդասար թագաւորը սաստիկ խռովեցաւ, եւ նորա գոյնը փոխուեցաւ նորա վերայ, եւ նորա մեծամեծները սարսափեցին։

10 Թագուհին խնջոյքի տունը եկաւ թագաւորի եւ նորա մեծամեծների խօսքի պատճառովը. Թագուհին պատասխանեց եւ ասեց. Արքայ, յաւիտեան կաց, քո խորհուրդները քեզ չխռովեցնեն եւ գոյնդ չփոխուի։

11 Քո թագաւորութեան մէջ մի մարդ կայ, որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. Եւ քո հօր օրերումը լոյս եւ հանճար եւ աստուածների իմաստութեան պէս իմաստութիւն գտնուեցաւ նորանում, եւ հայրդ Նաբուգոդոնոսոր թագաւորը նորան մոգերի, հմայողների, Քաղդէաների, բաղդ նայողների գլխաւոր դրաւ՝ քո հայրը, ով թագաւոր։

12 Որովհետեւ մի գերազանց հոգի եւ գիտութիւն եւ հանճար կայ նորանում երազներ մեկնելու, խրթնաբանութիւնները յայտնելու եւ կնճիռներ լուծելու, այդ Դանիէլումը, որի անունը թագաւորը Բաղդասասար դրաւ. Թող կանչուի Դանիէլը եւ նա կիմացնէ մեկնութիւնը։

13 Այն ժամանակ Դանիէլը տարուեցաւ թագաւորի առաջին. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Դո՞ւ ես Դանիէլը այն Հրէայ գերիներից, որոնց իմ հայր թագաւորը բերաւ Հրէաստանից։

14 Եւ ես լսել եմ քո մասին թէ աստուածների հոգի կայ քեզանում, եւ լոյս ու հանճար եւ գերազանց իմաստութիւն կայ քեզ մօտ.

15 Եւ հիմա իմ առաջին իմաստուններ, հմայողներ բերուեցան, որ այս գրուածքը կարդային եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնէին. Բայց չկարողացան իմացնել այս խօսքի մեկնութիւնը.

16 Եւ ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնել մեկնութիւն եւ կնճիռներ լուծել. արդ եթէ կարող ես կարդալ գրուածքը եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնել, ծիրանի կհագնես եւ ոսկի մանեակ՝ պարանոցիդ վերայ. Եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան կլինես։

17 Այն ժամանակ Դանիէլը պատասխանեց եւ ասեց թագաւորի առաջին. Պարգեւներդ քեզ լինեն, եւ ընծաներդ ուրիշի տուր. Իսկ ես կկարդամ գրուածքը թագաւորի համար եւ մեկնութիւնը կիմացնեմ իրան։

18 Դու, ով թագաւոր, Բարձրեալն Աստուած թագաւորութիւն եւ մեծութիւն եւ փառք ու պատիւ տուաւ քո հօրը՝ Նաբուգոդոնոսորին։

19 Եւ այն մեծութիւնից, որ տուել էր նորան, բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները դողում եւ վախենում էին նորա առաջին. Որին որ ուզում էր՝ սպանում էր, եւ որին որ ուզում էր՝ ապրեցնում էր, եւ որին որ ուզում էր՝ բարձրացնում էր, եւ որին որ ուզում էր՝ ցածացնում էր։

20 Բայց երբոր նորա սիրտը հպարտացաւ եւ նորա հոգին խստացաւ ամբարտաւանութեամբ, նա ընկաւ իր թագաւորութեան աթոռիցը, եւ նորա պատիւը առնուեցաւ նորանից։

21 Եւ մարդկանց որդիների միջից արտաքսուեցաւ, եւ նորա սիրտը անասունների պէս եղաւ, եւ նորա բնակութիւնը վայրի էշերի հետ էր, արջառների պէս խոտ էին ուտեցնում նորան, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը, մինչեւ որ իմացաւ որ բարձրեալ Աստուածն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ դնում է նորա վերայ։

22 Եւ դու նորա որդի, Բաղդասար, չխոնարհեցրիր քո սիրտը, թէեւ այս ամենը գիտէիր.

23 Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. Բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր.

24 Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկուեցաւ նորա առաջից, եւ այս գրուածքը նկարուեցաւ։

25 Եւ այս է այն նկարուած գրուածքը. ՄԱՆԷ, ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ ՈՒ ՓԱՐՍԻՆ։

26 Այս է խօսքի մեկնութիւնը. Մանէ, Աստուած համարել է քո թագաւորութիւնը եւ նորան վերջացրել.

27 Թեկէղ, կշռուեցար կշիռքով եւ պակաս գտնուեցար.

28 Փարէս, բաժանուեցաւ քո թագաւորութիւնը եւ տրուեցաւ Մարաց եւ Պարսից։

ԴԱՆԻԷԼ 5:28 - The Prophet Daniel: Writing on the Wall
The Prophet Daniel: Writing on the Wall
29 Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, եւ Դանիէլին ծիրանի հագցրին, եւ ոսկի մանեակ՝ նորա պարանոցին, եւ մունետիկ կանչել տուին նորա մասին, որ երրորդ իշխան լինի թագաւորութեան մէջ։

30 Նոյն գիշերը Քաղդէացիների Բաղդասար թագաւորը սպանուեցաւ։

31 Եւ Մարաց Դարեհը առաւ թագաւորութիւնը՝ երբոր վաթսունեւերկու տարեկանի չափ էր։

<< ← Prev Top Next → >>