Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԴԱՆԻԷԼ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԶԵԿԻԷԼ ԴԱՆԻԷԼ ՕՍԷԷ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Հաճոյ երեւեցաւ Դարեհի առաջին՝ թագաւորութեանը վերայ հարիւր քսան կուսակալներ դնելու, որոնք լինեն բոլոր թագաւորութեան մէջ։

2 Եւ սորանց վերայ երեք հրամանատար, որոնցից մէկը Դանիէլն էր, որոնց այն կուսակալները հաշիւ տան, որ թագաւորին վնաս չլինի։

3 Այն ժամանակ այս Դանիէլը նախապատիւ եղաւ հրամանատարներից եւ կուսակալներից որովհետեւ նորանում գերազանց հոգի կար, եւ թագաւորը մտածում էր որ նորան բոլոր թագաւորութեան վերայ դնէ։

4 Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիէլի դէմ կառավարութեան կողմանէ, բայց բնաւ մի պատճառ եւ չարութիւն չկարողացան գտնել, որովհետեւ նա հաւատարիմ էր եւ ոչ մի յանցանք եւ չարութիւն չգտնուեցաւ նորա վերայ։

5 Այն ժամանակ այս մարդիկն ասեցին թէ Մենք Դանիէլի դէմ բնաւ մի պատճառ չենք գտնելու, այլ նորա վերայ կգտնենք Աստուծոյ օրէնքի կողմանէ։

6 Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները ժողովուեցան թագաւորի մօտ եւ այսպէս ասեցին նորան. Ով Դարեհ թագաւոր, յաւիտեան կաց։

7 Խորհրդակցել են թագաւորութեան բոլոր հրամանատարները, նախարարները եւ կոսակալները, խորհրդականները եւ կառավարիչները, որ թագաւորը մի հրաման որոշէ եւ մի արգելք հաստատուի, որ ամեն ով որ մի խնդրուած խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, նա գցուի առիւծների գուբը։

8 Հիմա, ով թագաւոր, հաստատիր այս արգելքը եւ ստորագրիր հրովարտակը, որ չփոխուի Մարաց եւ Պարսից օրէնքի համեմատ, որ անխափանելի է։

9 Վասն որոյ Դարեհ թագաւորը ստորագրեց հրովարտակը եւ արգելքը։

10 Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում։

11 Այն ժամանակ այն մարդիկը ժողովուեցան եւ գտան Դանիէլին խնդրելիս եւ աղաչելիս իր Աստուծոյ առաջին։

12 Այն ժամանակ մօտեցան եւ ասեցին թագաւորի առաջին թագաւորի արգելքի մասին. Չէ որ դու մի արգելք ստորագրեցիր որ ամեն մարդ որ խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, պիտի գցուի առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Հաստատ է այդ բանը Մարաց եւ Պարսից օրէնքին համեմատ որ չի խափանուիլ։

13 Այն ժամանակ պատասխանեցին եւ ասեցին թագաւորի առաջին. Թէ Դանիէլը, որ Հրէաստանի գերիներիցն է, քեզ, ով թագաւոր, եւ քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, եւ օրը երեք անգամ խնդրուածք է խնդրում։

14 Այն ժամանակ թագաւորը, երբոր լսեց այս խօսքը, շատ տրտմեց ինքնիրանում, եւ միտքը դրաւ Դանիէլի վերայ որ նորան ազատէ, եւ մինչեւ արեգակի մտնելը ջանք էր անում նորան ազատելու։

15 Այն ժամանակ այն մարդիկը թագաւորի մօտը ժողովուեցան եւ թագաւորին ասեցին. Իմացիր, ով թագաւոր, որ Մարաց եւ պարսից օրէնք է, որ թագաւորի հաստատած ամեն արգելքն ու հրամանը չի փոխուիլ։

16 Այն ժամանակ թագաւորն ասեց, եւ բերին Դանիէլին եւ նորան գցեցին առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատէ քեզ։

17 Եւ մի քար բերին եւ դրին գուբի բերանին. Եւ թագաւորը կնքեց իր կնիքովը եւ իր մեծամեծների կնիքովը, որ Դանիէլի նկատմամբ մի բան չփոխուի։

18 Յետոյ թագաւորը գնաց իր պալատը, եւ գիշերը անցրեց առանց ուտելու, եւ նուագարաններ էլ բերել չտուաւ իր առաջը. Եւ քունը գնաց նորա վերայից։

19 Այն ժամանակ թագաւորը արշալուսին վեր կացաւ կանուխ եւ շտապելով գնաց առիւծների գուբը.

20 Եւ երբոր գուբին մօտեցաւ, Դանիէլին կանչեց տրտում ձայնով. Թագաւորը խօսեց եւ ասեց Դանիէլին. Ով Դանիէլ՝ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը։

21 Այն ժամանակ Դանիէլը խօսեց թագաւորի հետ. Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց։

22 Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չվնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։

23 Այն ժամանակ թագաւորը շատ ուրախացաւ իրանում, եւ հրամայեց որ Դանիէլին դուրս հանեն գուբիցը. Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չգտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։

24 Եւ թագաւորը հրամայեց, եւ այն մարդկանցը բերին, որոնք Դանիէլի չարախօսութիւնն արել էին, եւ գցեցին առիւծների գուբը՝ նորանց, նորանց որդկանցը եւ նորանց կանանցը. Եւ նորանք դեռ չէին հասել գուբի յատակին, որ առիւծները յափշտակեցին նորանց եւ նորանց բոլոր ոսկորները փշրեցին։

25 Այն ժամանակ Դարեհ թագաւորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամեն երկրում, Շատանայ ձեր խաղաղութիւնը։

26 Ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ թագաւորութեան բոլոր իշխանութեան մէջ դողան եւ վախենան Դանիէլի Աստուծոյ երեսիցը, որ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան, եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ, եւ նորա իշխանութիւնը մինչեւ վերջն է.

27 Նա է ազատում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վերայ, որ Դանիէլին ազատեց առիւծների ձեռիցը։

28 Եւ այս Դանիէլը յաջողութիւն գտաւ Դարեհի թագաւորութիւնումը եւ Պարսիկ Կիւրոսի թագաւորութիւնումը։

<< ← Prev Top Next → >>