Աստվածաշունչը, ԴԱՆԻԷԼ, ղեկավար 9. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10858&pid=29&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԴԱՆԻԷԼ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԶԵԿԻԷԼ ԴԱՆԻԷԼ ՕՍԷԷ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Ասուերոսի որդի Դարեհի առաջի տարին, որ մարաց սերունդիցն էր եւ թագաւոր դրուեցաւ Քաղդէացիների թագաւորութեան վերայ,

2 Նորա թագաւորութեան առաջի տարին ես Դանիէլս իմացայ գրքերումը այն տարիների թիւը, որոնց համար Տիրոջ խօսքը եղել էր Երեմիա մարգարէին, թէ պիտի վերջացնէր Երուսաղէմի աւերմունքները եօթանասուն տարիով։

3 Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով։

4 Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին.

5 Մենք մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք եւ ամբարիշտ եղանք ու ապստամբուեցինք եւ խոտորեցինք քո պատուիրանքներիցն ու իրավունքներիցը.

6 Եւ չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք խօսեցին քո անունովը մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի հետ եւ երկրի բոլոր ժողովրդի հետ։

7 Քոնն է, ով Տէր, արդարութիւնը, իսկ մերը՝ երեսի ամօթը, ինչպէս որ այսօր է, Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին եւ բոլոր Իսրայէլին մօտաւորներին եւ հեռաւորներին այն ամեն երկիրներում, ուր որ նորանց աքսորել ես նորանց այն յանցանքի համար, որ գործեցին քեզ դէմ։

8 Տէր, մերն է երեսի ամօթը՝ մեր թագաւորներինը, մեր իշխաններինը եւ մեր հայրերինը, որ մեղանչեցինք քեզ դէմ։

9 Մեր Տէր Աստուծունն է ողորմութիւնը, որովհետեւ մենք ապստամբեցինք նորա դէմ,

10 Եւ չլսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որ գնայինք նորա օրէնքովը, որոնք նա դրաւ մեր առաջին իր ծառաների՝ մարգարէների ձեռովը.

11 Եւ բոլոր Իսրայէլը զանց արաւ քո օրէնքը եւ խոտորեցաւ, որ չլսէ քո ձայնին եւ թափուեցաւ մեզ վերայ այն անէծքը եւ երդումը որ գրուած է Աստուծոյ ծառայ Մովսէսի օրէնքումը. Որովհետեւ մենք մեղանչեցինք նորա դէմ։

12 Եւ նա հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեզ դատող մեր դատաւորների մասին՝ մեզ վերայ մեծ չարիք բերելով, այնպէս որ երկնքի տակ եղած չէ ինչպէս որ եղաւ Երուսաղէմին։

13 Մովսէսի օրէնքումը գրուածին պէս այս բոլոր չարիքը եկաւ մեզ վերայ, սակայն մենք չխնդրեցինք մեր Տէր Աստուծոյ երեսը, որ ետ դառնայինք մեր անօրէնութիւններիցը եւ խելամտէինք քո ճշմարտութեան մէջ։

14 Եւ Տէրը հսկեց այս չարիքի համար եւ նորան բերաւ մեզ վերայ. Որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր արած բոլոր գործերի մասին. իսկ մենք չլսեցինք նորա ձայնին։

15 Եւ արդ, ով մեր Տէր Աստուած, որ քո ժողովուրդը Եգիպտոսի երկրիցը հանեցիր հզօր ձեռքով, եւ քեզ համար անուն շինեցիր, ինչպէս որ այսօր է. մենք մեղանչեցինք անօրինացանք։

16 Ով Տէր, քո բոլոր արդարութեան համեմատ, աղաչում ենք, թող ետ դառնայ քո բարկութիւնը եւ սրտմտութիւնը քո սուրբ սարից՝ քո Երուսաղէմ քաղաքիցը. Որովհետեւ մեր մեղքերի համար եւ մեր հայրերի անօրէնութիւնների համար Երուսաղէմը եւ քո ժողովուրդը նախատինք ենք դառել մեր բոլոր շրջականերին։

17 Եւ արդ, ով մեր Աստուած, լսիր քո ծառայի աղօթքը եւ նորա աղաչանքը, եւ փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վերայ Տիրոջ շնորհիւ։

18 Ականջ դիր, ով իմ Աստուած, եւ լսիր, բաց աչքերդ եւ տես մեր աւերակները եւ այն քաղաքը որի վերայ կոչուած է քո անունը, որովհետեւ ոչ թէ մեր արդարութիւնների համար ենք աղաչում մենք աղօթելով քո առաջին, այլ քո շատ ողորմութիւնների համար։

19 Ով Տէր, լսիր, ով Տէր, ներիր, ով Տէր ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստուած, որովհետեւ քո անունն է կոչուած քո քաղաքի եւ քո ժողովրդի վերայ։

20 Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար.

21 Եւ ես տակաւին խօսում էի աղօթքում, որ այն Գաբրիէլ մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նուաղած ժամանակին՝՝, դպաւ ինձ երեկոյեան զոհի ժամանակին,

22 Եւ հասկացնելով խօսում էր ինձ հետ, եւ ասեց. Ով Դանիէլ, հիմա դուրս եկայ որ քեզ իմաստութիւն սովորեցնեմ.

23 Քո աղաչանքի սկզբումը խօսք դուրս եկաւ, եւ ես եկայ իմացնելու, որ դու ցանկալի ես. Ուրեմն հասկացիր խօսքը եւ իմացիր տեսիլքը.

24 Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ, յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ ամենասուրբը օծելու համար։

25 Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։

26 Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ պիտի Մեսիան մահով դատապարտուի բայց չէ թէ իրան համար. Եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը իբր թէ հեղեղով կլինի, եւ մինչեւ պատերազմի վերջը աւերումներ են որոշուած։

27 Եւ նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը. Եւ տաճարի ծայրի վերայ աւերածի պղծութիւնը կլինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը կթափուի աւերածի վերայ։

<< ← Prev Top Next → >>