Աստվածաշունչը, ՕՍԷԷ, ղեկավար 2. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10863&pid=30&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՕՍԷԷ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԴԱՆԻԷԼ ՕՍԷԷ ՅՈՎԵԼ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

1 Ձեր եղբայրներին ասեցէք՝ Ամմի եւ ձեր քոյրերին՝ Րուհամա.

2 Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. Որ նա հեռացնէ իր պոռնկութիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը։

3 Որ մի գուցէ նորան հանեմ մերկացնեմ, եւ նորան ներկայացնեմ իր ծնուած օրին պէս. Եւ նորան անապատի պէս շինեմ, եւ նորան անջուր երկրի պէս անեմ եւ ծարաւով մեռցնեմ նորան.

4 Եւ նորա որդկանցը չողորմեմ, որ պոռնկութեան որդիք են նորանք։

5 Որովհետեւ նորանց մայրը պոռնկացաւ. Խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. Իւղս եւ խմելիքներս։

6 Դորա համար ահա ես փուշերով ցանգ պիտի քաշեմ նորա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չգտնէ։

7 Եւ նա կգնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կորոնէ, բայց չի գտնիլ. Այն ժամանակ կասէ. Ետ դառնամ գնամ իմ առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։

8 Եւ նա չգիտէր, որ ես էի տալիս իրան ցորենը, գինին եւ իւղը. Եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. Որոնցով նորանք Բահաղներ շինեցին։

9 Դորա համար ետ պիտի առնեմ ցորենս իր ժամանակին եւ գինիս՝ իր եղանակին. Եւ պիտի խլեմ բուրդս ու քթանս, որ նորա մերկութիւնը ծածկելու համար էր.

10 Եւ հիմա պիտի յայտնեմ նորա անզգամութիւնը նորա հոմանիների առաջին, եւ ոչ ոք չէ կարող նորան ազատել իմ ձեռից։

11 Եւ պիտի դադարեցնեմ նորա բոլոր ուրախութիւնները, նորա տօները, ամսագլուխները եւ շաբաթները. Եւ նորա բոլոր հանդիսաւոր ժամանակները.

12 Եւ պիտի աւերեմ նորա որթերը եւ թզենիները, որոնց համար ասում էր թէ նորանք իմ կապէնքն են, որ իմ հոմանիները տուել են ինձ. Եւ ես նորանց անտառ պիտի շինեմ, եւ դաշտի գազանները պիտի ուտեն նորանց։

13 Եւ նորան պիտի պատժեմ Բահաղիմների օրերի համար, որոնցում նա խունկ էր ծխում նորանց, եւ զարդարվում էր օղերովը եւ պաճուճանքովը, եւ իր հոմանիների ետեւից գնում, եւ ինձ մոռացել էր, ասում է Տէրը։

14 Սորա համար ահա ես նորան կհամոզեմ, եւ նորան կտանեմ անապատը, եւ կխօսեմ նորա սրտի հետ։

15 Եւ ես կտամ նորան իր այգիները այնտեղից, եւ Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կպատասխանէ այնտեղ իր մանկութեան օրերի պէս եւ իր Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս։

16 Եւ կլինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ Ով իմ այր կկանչես, եւ ինձ այլ եւս Բահաղս չես կոչիլ։

17 Եւ ես կհեռացնեմ Բահաղիմների անունները նորա բերանից. Եւ նորանք այլ եւս պիտի չյիշուին իրանց անուններովը։

18 Եւ նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. Եւ աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ։

19 Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտինշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։

20 Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կճանաչես Տիրոջը։

21 Եւ կլինի այն օրը, որ ես կպատասխանեմ, ասում է Տէրը, կպատասխանեմ երկնքին, եւ նա կպատասխանէ երկրին։

22 Եւ երկիրը կպատասխանէ ցորենին, գինիին եւ իւղին, եւ նորանք կպատասխանեն Յեզրայելին։

23 Եւ նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ չողորմեալին, եւ կասեմ նորան որ իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կասէ. Ով իմ Աստուած։

<< ← Prev Top Next → >>