Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՅՈՎԵԼ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՕՍԷԷ ՅՈՎԵԼ ԱՄՈՍ

ղեկավար 1 2 3

1 Փող հնչեցրէք Սիօնումը, եւ ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մօտ է նա։

2 Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. Ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ, մի բազմաթիւ եւ զօրաւոր ազգ է գալիս, որի նմանը չէ եղել յաւիտենից եւ նորանից յետոյ էլ չի լինիլ, մինչեւ տարիները դարէ ցդար։

3 Նորա առաջից կրակը պիտի ուտէ, եւ նորա ետեւից բոցը պիտի այրէ, Եդեմի դրախտին պէս կլինի երկիրը նորա առաջին, իսկ նորա ետեւից ամայի անապատին պէս, եւ մէկ ազատուած անդամ չի ունենալ։

4 Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիաւորների պէս պիտի վազեն։

5 Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, մի հզօր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի։

6 Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը։

7 Զօրաւորների պէս պիտի վազեն, պատերազմի մարդկանց պէս վեր պիտի ելնեն պարսպի վերայ, եւ ամեն մարդ իր ճանապարհներովը պիտի գնայ, եւ պիտի չփոխեն իրանց շաւիղները։

8 Եւ մէկն իր ընկերին պիտի չհրէ, ամեն մէկն իր ճանապարհովը պիտի գնայ. Եւ եթէ զէնքի վերայ էլ ընկնեն, պիտի չվիրաւորուին։

9 Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման։

10 Նորանց երեսիցը երկիրը պիտի դողայ, երկինքը սարսէ, արեգակն ու լուսինը պիտի խաւարուին, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։

11 Եւ Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան։

12 Սակայն հիմա էլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։

13 Եւ պատառեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար։

14 Ո՞վ գիտէ, գուցէ դարձեալ զղջայ. Եւ իր ետեւիցը օրհնութիւն թողէ, հացի ընծայ եւ թափելու նուէր ձեր Տէր Աստուծուն համար։

15 Փող հնչեցրէք Սիօնումը, ծոմ սրբեցէք, հանդէս հրաւիրեցէք։

16 Ժողովուրդ հաւաքեցէք, ժողովքը սրբեցէք, ծերերին ժողովեցէք. երեխաներին ու մանուկներին հաւաքեցէք, փեսան դուրս գայ իր սենեակիցը, եւ հարսը՝ իր առագաստիցը։

17 Սրահի եւ սեղանի մէջտեղը լաց լինեն քահանաները՝ Տիրոջ ծառաները. Եւ ասեն. Խնայիր, ով Տէր, քո ժողովրդին, եւ քո ժառանգութիւնը մի տար նախատինքի, որ ազգերը տիրեն նորանց վերայ. ի՞նչու համար ասեն ազգերի մէջ. Ուր է նորանց Աստուածը։

18 Այն ժամանակ Տէրը պիտի նախանձէ իր երկրի համար, եւ ողորմէ իր ժողովրդին։

19 Եւ Տէրը պիտի պատասխանէ եւ ասէ իր ժողովրդին. Ահա ես ձեզ համար ուղարկում եմ ցորեն, գինի եւ իւղ, որ պիտի կշտանաք նորանով. Եւ ձեզ այլ եւս նախատինք պիտի չանեմ ազգերի մէջ.

20 Եւ հիւսիսացուն պիտի հեռացնեմ ձեր վերայից, եւ նորան պիտի քշեմ մի չոր եւ ամայի երկիր, երեսը դէպի արեւելեան ծովը եւ քամակը դէպի ետեւի ծովը եւ նորա վատ հոտը պիտի բարձրանայ, եւ կբարձրանայ նորա գարշահոտութիւնը, որովհետեւ մեծ բաներ է կատարել։

21 Մի վախենար, ով երկիր, ցնծա եւ ուրախացիր, որ Տէրը մեծ բաներ է անում։

22 Մի վախենաք, ով դաշտի անասուններ, որ կանաչելու են անապատի արօտները, որովհետեւ ծառը տալու է իր պտուղը, թզենին եւ որթը պիտի տան իրանց զօրութիւնը։

23 Եւ ով Սիօնի որդիք, ցնծացէք եւ ուրախացէք Տիրոջմով՝ ձեր Աստուծով. Որ կտայ ձեզ ուսուցիչ արդարութեան համար. Եւ ձեզ համար անձրեւ կիջեցնէ՝ առաջի եւ վերջի անձրեւ առաջուայ պէս։

24 Եւ կալերը կլցուին ցորենով, եւ հնձանները կյորդեն գինիով եւ իւղով։

25 Եւ ես կհատուցանեմ ձեզ այն տարիները, որ կերան մորեխը, ջորեակը, երեւիլը եւ խառնիճը, այն իմ մեծ զօրքը որ ուղարկեցի ձեր մէջը։

26 Եւ պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք, եւ օրհնաբանէք ձեր Տէր Աստուծոյ անունը, որ ձեզ համար հրաշքներ արաւ. Եւ իմ ժողովուրդը պիտի չամաչէ յաւիտեան։

27 Եւ պիտի իմանաք որ ես Իսրայէլի մէջ եմ, եւ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու միւսը չկայ. Եւ իմ ժողովուրդը պիտի չամաչէ յաւիտեան։

28 Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. Ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։

29 Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։

30 Եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. Արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ։

31 Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։

32 Եւ պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կփրկուի. Որովհետեւ Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կլինի՝ Տիրոջ ասածին պէս. Եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կկանչէ։

<< ← Prev Top Next → >>