Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԱՄՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՅՈՎԵԼ ԱՄՈՍ ԱԲԴԻՈՒ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9

1 Լսեցէք այս խօսքը, որով ես ողբում եմ ձեզ վերայ, ով Իսրայէլի տուն։

2 Ընկաւ, այլեւս վեր չի կենալու Իսրայէլի կոյսը, փռուել է իր երկրի վերայ, կանգնեցնող չունի։

3 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Այն քաղաքումը, որ հազար էր դուրս բերում, պիտի մնայ հարիւր, եւ հարիւր դուրս բերողումը տասը պիտի մնայ Իսրայէլի տան համար։

4 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Իսրայէլի տանը. ինձ որոնեցէք, եւ կապրիք։

5 Բայց Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ Բերսաբէէն մի գնաք. որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ Բեթէլը պիտի ոչնչանայ։

6 Տիրոջը որոնեցէք եւ կապրիք, որ նա չյարձակուի կրակի պէս Յովսէփի տան վերայ, եւ նա լափէ, եւ Բեթէլը հանգցնող չունենայ.

7 Դուք որ օշինդր էք դարձնում իրաւունքը, եւ արդարութիւնը գետնով տալիս.

8 Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւօտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի երեսի վերայ, նորա անունը Եհովայ է։

9 Որ աւերմունք է փայլատակեցնում բռնաւորի վերայ, եւ աւերմունքը մինչեւ ամրոցն է գալիս։

10 Դռան մէջ ատում են յանդիմանողին, եւ զզվում են ուղիղ խօսողից։

11 Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. դուք սրբատաշ քարից տներ կշինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կտնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ։

12 Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը, արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ։

13 Դորա համար իմաստունը այն ժամանակ պիտի լռէ, որովհետեւ նա չար ժամանակ է լինելու։

14 Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կլինի, ինչպէս որ ասել էք։

15 Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին։

16 Դորա համար այսպէս է ասում Տէրը՝ Զօրաց Եհովայ Աստուածը, ամեն հրապարակներում ողբ պիտի լինի, եւ ամեն փողոցներում վա՜յ վա՜յ պիտի ասեն, եւ երկրագործին պիտի սուգի կանչեն, եւ ողբի՝ ողբ գիտացողներին։

17 Եւ ամեն այգիներում ողբ է լինելու, որովհետեւ ես պիտի անցնեմ քո միջովը, ասել է Տէրը։

18 Վա՜յ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս։

19 Ինչպէս որ մարդ կփախչէ առիւծի բերանից, եւ արջը կհանդիպէ նորան. կամ տունը կմտնէ ու ձեռքը կկռնեցնէ պատին, եւ օձը կկծէ նորան.

20 Ահա Տիրոջ օրը խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ եւ ոչ թէ պայծառութիւն ունի նա։

21 Ես ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ չեմ հոտոտում ձեր հանդէսներումը։

22 Թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ։

23 Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չլսեմ տաւիղներիդ եղանակը։

24 Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս։

25 Զոհեր եւ հացի ընծանե՞ր էիք մատուցանում ինձ անապատումը, այն քառասուն տարին, ով Իսրայէլի տուն։

26 Այլ դուք կրեցիք ձեր Մողոքի վրանը եւ ձեր Հռեմփայ աստուծոյ աստղը՝ ձեր պատկերները որ շինել էիք ձեզ համար։

27 Ուրեմն ձեզ գերի պիտի անել տամ Դամասկոսից այն կողմ, ասում է Տէրը, որի անունը Զօրաց Աստուած է։

<< ← Prev Top Next → >>