Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԱԲԴԻՈՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՄՈՍ ԱԲԴԻՈՒ ՅՈՎՆԱՆ

ղեկավար 1

1 Աբդիայի տեսիլքը։ Այսպէս է ասում Տէր Եհովան Եդովմի մասին. Լուր լսեցինք Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերի մէջ թէ վեր կացէք, որ նորա վերայ պատերազմի վեր կենանք։

2 Ահա քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, դու շատ անարգուած ես։

3 Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. Ո՞վ կիջեցնէ ինձ երկիրը։

4 Թէեւ արծիւի պէս բարձրանաս, եւ թէեւ աստղերի մէջ դնես քո բոյնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։

5 Եթէ գողեր գային քեզ մօտ կամ գիշերային աւազակներ, (ի՜նչպէս կործանուեցար.) մի՞թէ չէին գողանալ որքան իրանց բաւական է. եթէ կթողներ գային քեզ մօտ, մի՞թէ չէին թողել ճիռեր։

6 Ի՜նչպէս քննուեցաւ Եսաւը. որոնուեցան նորա ծածուկ տեղերը։

7 Մինչեւ սահմանն ուղարկեցին քեզ քո բոլոր դաշնակիցները, քեզ խաբեցին՝ քեզ յաղթեցին քեզ հետ խաղաղութիւն ունեցողները, քո հացը որոգայթ դրին քո տակին. հասկացողութիւն չկայ նորանում։

8 Ահա այն օրը, ասում է Տէրը, պիտի փչացնեմ իմաստուններին Եդովմիցը, եւ հանճարը՝ Եսաւի սարիցը։

9 Եւ քո զօրաւորները պիտի զարհուրեն, ով Թեման, որպէս զի մարդ բնաջինջ լինի Եսաւի սարիցը սպանուելով։

10 Եղբօրդ Յակոբի անիրաւութեան համար քեզ ամօթը պիտի ծածկէ, եւ դու բնաջինջ պիտի լինես յաւիտեան։

11 Դու հանդէպ կանգնած օրը, այն օրը որ օտարները գերի արին նորա զօրքը, եւ օտարազգիները մտան նորա դռները, եւ Երուսաղէմի վերայ վիճակ գցեցին, դու էլ նորանց մէկի նման էիր։

12 Եւ պիտի մտիկ չանէիր քո եղբօր օրը՝ նորա օտարի օրը, եւ պիտի չուրախանայիր Յուդայի որդկանց վերայ նորանց կորստեան օրը, եւ պիտի չմեծացնէիր բերանդ նորանց նեղութեան օրը։

13 Դու պիտի չմտնէիր իմ ժողովրդի դռնովը նորանց թշուառութեան օրը, դու էլ պիտի մտիկ չանէիր նորա ձախորդութեանը՝ նորա թշուառութեանը օրը, եւ պիտի ձեռք չերկարացնէիր նորա ապրանքին նորա թշուառութեան օրը։

14 Եւ պիտի չկանգնէիր ճանապարհի գլխին նորա ազատուածներին բնաջինջ անելու համար, եւ պիտի չմատնէիր նորա մնացածները նեղութեան օրը։

15 Որովհետեւ մօտիկ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վերայ, ինչպէս որ դու արիր, քեզ էլ այնպէս պիտի անեն. քո հատուցումը ետ պիտի դառնայ քո գլխին։

16 Որովհետեւ ինչպէս որ դուք խմեցիք իմ սուրբ սարի վերայ, բոլոր ազգերն էլ պիտի խմեն միշտ, նորանք պիտի խմեն ու կլանեն, եւ չեղածի պէս դառնան։

17 Բայց Սիօն սարի վերայ փրկուածներ կլինեն, եւ նա սրբութիւն է լինելու. եւ Յակոբի տունը պիտի ստանայ իր ստացուածքները։

18 Եւ Յակոբի տունը կրակ պիտի լինի եւ Յովսէփի տունը՝ բոց, եւ Եսաւի տունը՝ յարդ, եւ պիտի վառուին նորանց մէջ եւ ուտեն նորանց, եւ Եսաւի տունը մնացորդ չի ունենալ. որ Տէրն է խօսել։

19 Եւ հարաւացիք պիտի տիրեն Եսաւի սարին, եւ դաշտայինք՝ Փղշտացիների երկրին, եւ պիտի տիրեն Եփրեմի դաշտին եւ Սամարիայի դաշտին, եւ Բենիամինը՝ Գաղաադին.

20 Եւ Իսրայէլի որդկանց այս զօրքի գերիները՝ Քանանացիների երկրին մինչեւ Սարեփթա, եւ Երուսաղէմի գերիները՝ որ Սեփարաթումն են, նորանք պիտի տիրեն հարաւային քաղաքներին։

21 Եւ ազատիչներ պիտի վեր ելնեն Սիօն սարը, Եսաւի սարը դատելու համար. եւ Տիրոջը պիտի լինի թագաւորութիւնը։

<< Prev Top Next >>