Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՍՈՓՈՆԻԱ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՄԲԱԿՈՒՄ ՍՈՓՈՆԻԱ ԱՆԳԷ

ղեկավար 1 2 3

1 Վա՜յ ապստամբին եւ պիղծին, հարստահարող քաղաքին։

2 Չլսեց ձայնին, խրատ չընդունեց, Տիրոջը չապաւինեց, իր Աստուծուն չմօտեցաւ։

3 Նորա իշխանները նորա մէջ մռնչող առիւծներ են, նորա դատաւորները երեկոյեան գայլեր են, որոնք մի բան չեն թողում առաւօտուայ համար։

4 Նորա մարգարէքը սնապարծ՝ խարդախ մարդիկ են, նորա քահանայքը պղծում են սրբարանը, բռնաբարում են օրէնքը։

5 Տէրը արդար է նորա մէջ, նա անօրէնութիւն չէ անում, առաւօտ առաւօտ նա ի լոյս է հանում իր իրաւունքը անխոնջ, բայց անիրաւը ամօթ չգիտէ։

6 Ազգերը ես բնաջինջ եմ արել, ամայացել են նորանց աշտարակները, անապատացրել եմ նորանց փողոցները, որ անցնող չկայ, աւերակ են դառել նորանց քաղաքները անմարդ եւ անբնակ։

7 Ասեցի. Միայն վախենայիր ինձանից՝ խրատ ընդունէիր. Եւ նորա բնակարանը բնաջինջ չի դառնալ, որքան էլ որ նորան պատժելու լինեմ։ Սակայն նորանք կանուխ վեր կացան եւ ապականեցին իրանց բոլոր արարքը։

8 Ուրեմն ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. Որովհետեւ իմ իրաւունքն է ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը՝ իմ բարկութեան բոլոր բորբոքումը. Որովհետեւ իմ նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը։

9 Որովհետեւ այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար։

10 Եթէովպիայի գետերի այն կողմից պիտի իմ երկրպագողները՝ իմ ցրուածների ողջիկը ինձ ընծայ բերեն։

11 Այն օրը պիտի չամաչես քո բոլոր գործերիցը, որոնցով ինձ դէմ յանցանք արիր, որովհետեւ այն ժամանակ կհեռացնեմ քո միջից քո հպարտութեան զուարճութիւնները, եւ այլ եւս չես հպարտանալ միւսանգամ իմ սուրբ սարի վերայ։

12 Եւ քո միջումը պիտի մնացորդ թողեմ մի խոնարհ եւ աղքատ ժողովուրդ, եւ նորանք պիտի յուսան Տիրոջ անուանը։

13 Իսրայէլի մնացորդը անօրէնութիւն չեն անելու, եւ սուտ չեն խօսելու, եւ նորանց բերանումը խաբեբայութեան լեզու չի գտնուելու, որովհետեւ նորանք պիտի արածեն եւ մակաղեն, եւ վախեցնող չի լինիլ։

14 Ցնծա, ով Սիօնի աղջիկ, աղաղակիր, ով Իսրայէլ. Ուրախացիր ու զուարճացիր բոլոր սրտով, ով Երուսաղէմի աղջիկ։

15 Տէրը վեր առաւ քո դատաստանները. Նա վռնտել է քո թշնամիին, Իսրայէլի թագաւորը՝ Տէրը քո միջումն է, այլ եւս չարիք չես տեսնելու։

16 Այն օրը Երուսաղէմին պիտի ասուի. Մի վախենար. Ով Սիօն, ձեռքերդ չթուլանան։

17 Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով։

18 Հանդիսաւոր տօների մասին տրտմածներին պիտի ժողովեմ, նորանք քեզանից են. Նորանց վերայ բեռ է նախատինքը։

19 Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, եւ կաղին պիտի ազատեմ, եւ աքսորուածին պիտի ժողովեմ, եւ նորանց գովասանք եւ անուանի պիտի անեմ, նորանց նախատինքի բոլոր երկրումը։

20 Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ, եւ այն ժամանակ ձեզ պիտի ժողովեմ. Որովհետեւ ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբոր ետ կդարձնեմ ձեր գերութիւնը ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։

<< ← Prev Top Next >>